Արֆո Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոսյան, Արֆոից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արֆո Պետրոսյան
Ծնվել էփետրվարի 15, 1909(1909-02-15)[1]
Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 23, 1985(1985-09-23) (76 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Հաստատություն(ներ)ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե[1], ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդ[1] և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերAll-Union Institute of Journalism? (1936)[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Արֆո (Արփենիկ) Ավետիսի Պետրոսյան (փետրվարի 15, 1909(1909-02-15)[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 23, 1985(1985-09-23), Մոսկվա, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1952 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արֆո Պետրոսյաը ծնվել է Շուշի քաղաքում։ 1936 թվականին ավարտել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտը։ 1938-1945 թթ. աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1946-1951 թթ. եղել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդին առընթեր արվեստի գործերի վարչության նախագահի տեղակալը։ 1951-1970 թթ. աշխատել է Մաքսիմ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում (1955 թվականից՝ տնօրենի առաջին տեղակալ), ղեկավարել է ԽՍՀՄ ազգային գրականությունների մատենաշարի և «Բազմազգ խորհրդային գրականության պատմություն» վեցհատորյակի ստեղծման աշխատանքները։ 1970 թվականից «ԽՍՀՄ ժողովուրդների էպոսները» ակադեմիական մատենաշարի գլխավոր խմբագիրն էր։

Ռուսերեն լույս են տեսել նրա «Գրականության կուսակցականությունը» (1952, Մոսկվա), «Ժողովրդական պատմությունը և նրա էպոսը» (նվիրված «Սասնա ծռերին», 1982, Մոսկվա) և այլ գրքեր։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Մահացել է Մոսկվայում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 261.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 451.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արֆո Պետրոսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 261