Պետրիկոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորդառատ անձրև

Պետրիկոր (անգլ.՝ petrichor /ˈpɛtrkɔər/), հողախառն բույր, որը զգացվում է անձրևից հետո։ Այս բառն առաջացել է հունարեն «petra», որը նշանակում է քար և «ichor» հեղուկ բառերից, հունական դիցաբանության մեջ՝ աստվածների երակներով հոսող։

Պետրիկոր տերմինը մտածվել է հետազոտողներ Իզաբելլա Ջոյ Բեարի (Ավստրալիա) և Ռոդերիկ Գ․ Թոմասի (Մեծ Բրիտանիա) կողմից 1964 թվականին, «Nature» ամսագրի հոդվածի համար[1][2]։

Հոդվածում ասվում է, որ կան բույսեր, որոնք չորային սեզոնի ժամանակ արտադրում են յուղեր, որոնք ներծծվում են կավահողերում և լեռնային ապարներում։ Անձրևի ժամանակ այդ յուղերը հողի հոտի քիմիական միացությունների՝ (նյութափոխանակության երկրորդական արգասիք՝ ակտինոբակտերիաների) գեոսմինի հետ տարածվում են օդի մեջ, ինչը առաջացնում է այդ յուրահատուկ բույրը[3]։

Բեարն ու Թոմասը հաջորդ հոդվածներում (1965 թվական) ցույց տվեցին, որ հայտնաբերված յուղերը դանդաղեցնում են բույսերի ծլելն ու վաղ աճը[4]։ Դա ցույց է տալիս այն, որ բույսերը արտանետում են այդ յուղերը, որպեսզի սերմերը պաշտպանեն ոչ համապատասխան պայմաններում աճելուց։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) գիտնականները 2015 թվականին օգտագործել են գերարագ տեսախցիկներ, որպեսզի տեսանկարահանեն, թե ինչպես է բույրն անցնում օդի մեջ[3]։ Անցկացվել է մոտավորապես 600 փորձ, 28 տարբեր մակերևույթների վրա, այդ թվում նաև ինժեներական նյութերի և հողի նմուշների վրա։ Երբ կաթիլն ընկնում է ծակոտկեն մակերևույթի վրա, նրա ծակոտիներում գտնվող օդը ձևավորում է պղպջակներ, որոնք իրենց հերթին արտադրում են աերոզոլներ[5]։ Նմանատիպ աերոզոլները բույր են առաջացնում, ինչպես նաև գետնից՝ մանրէներ և վիրուսներ։ Անձրևի այն կաթիլները, որոնք ավելի դանդաղ են շարժվում, ավելի շատ աերոզոլներ են առաջացնում։ Սա բացատրում է այն, թե ինչու է ավելի հաճախ պետրիկոր առաջանում թույլ անձրևից հետո[3]։

Որոշ գիտնականներ համարում են, որ անձրևի այդ յուրահատուկ բույրի նկատմամբ սերը մարդիկ ժառանգել են նախնիներից, որոնց համար անձրևային եղանակը կարևոր էր կենդանի մնալու համար[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bear, Isabel Joy; Thomas, Richard G. (Март 1964). «Nature of argillaceous odour». Nature. 201 (4923): 993–995. Bibcode:1964Natur.201..993B. doi:10.1038/201993a0.
  2. Garg, Anu (2007). The Dord, the Diglot, and an Avocado Or Two: The Hidden Lives and Strange Origins of Words. Penguin. էջ 399. ISBN 9780452288614.
  3. 3,0 3,1 3,2 Cooper-White, Macrina (15 января 2015). «Here's Why Rain Has That Distinctive Smell». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  4. Bear, Isabel Joy; Thomas, Richard G. (Сентябрь 1965). «Petrichor and plant growth». Nature. 207 (5005): 1415–1416. Bibcode:1965Natur.207.1415B. doi:10.1038/2071415a0.
  5. Chu, Jennifer (14 января 2015). «Rainfall can release aerosols, study finds». MIT News. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.
  6. Palermo, Elizabeth (21 июня 2013). «Why Does Rain Smell Good?». LiveScience.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]