Պասիտա Աբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պասիտա Աբադ
անգլ.՝ Pacita Barsana Abad[1]
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1946(1946-10-05)[2]
ԾննդավայրԲաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ[3]
Մահացել էդեկտեմբերի 7, 2004(2004-12-07)[4] (58 տարեկան)
Մահվան վայրBatan Island, Բաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ
Քաղաքացիություն Ֆիլիպիններ
ԿրթությունՋորջ Վաշինգտոն համալսարան, Սան Ֆրանցիսկոյի համալսարան, Ֆիլիպինների համալսարան և Կորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ
Մասնագիտություննկարչուհի
Ծնողներհայր՝ Խորխե Աբադ[5], մայր՝ Ավրորա Բարսանա-Աբադ[5]
Կայքpacitaabad.com
 Pacita Abad Վիքիպահեստում

Պասիտա Աբադ (անգլ.` Pacita Abad, հոկտեմբերի 5, 1946(1946-10-05)[2], Բաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ[3] - դեկտեմբերի 7, 2004(2004-12-07)[4], Batan Island, Բաթանես, Կագայան հովիտ, Ֆիլիպիններ), ամերիկա-ֆիլիպինյան նկարչուհի[6][7]։ Ծնվել է Ֆիլիպինների Բասկո քաղաք, ոչ մեծ կղզում՝ Ֆիլիպինների հյուսիսային մասում` Լուսոնի և Թայվանի միջև։ Նրա նկարչական կարիերան սկսվել է ճանապարհորդության ժամանակ դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ նա մեկնել էր բարելավելու իր կրթության մակարդակը։ Նրա աշխատանքները ցուցադրվել են ավելի քան 200 թանագարաններում, պատկերասրահներում և այլ վայրերում։ Աշխարհի տարբեր երկրներում բացվել են նրա 75 անհատական ցուցահանդես։ Նկարչուհու աշխատանքները հասանելի են ավելի քան 70 երկրում[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբադը քաղաքագիտության բակալավրի կոչում է ստացել է Ֆիլիպինների համալսարանից մեկում՝ 1967 թվականին։ 1970 թվականին նա մեկնել է Միացյալ Նահանգներ, մտադրություն ունենալով ուսումնասիրել իրավագիտություն։ 1972 թվականին նա ստացել է Ասիայի պատմության բակալավրի և մագիստրոսի աստիճան։ Այդ ընթացքում նա Կալիֆորնիայում ամուսնանաում է Սթենֆորդի համալսարանի ուսանող Ջեք Հարիթի հետ։ Աբադը գեղանկարչություն սովորել է Վաշինգտոնի Կորկորան արվեստի դպրոցում և Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում։ Նա ապրել է 5 մայրցամաքներում և աշախատել է ավելի քան 80 երկրներում, այդ թվում Գվատեմալայում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Եմենում, Սուդանում, Մալիում, Պապուա Նոր Գվինեան, Կամբոջան և Ինդոնեզիան։ Մահացել է 2004 թվականի դեկտեմբերի 7-ին թոքերի քաղցկեղց։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա վաղ աշխատանքներն ունեին սոցիալ-քաղաքական փոխաբերական բնույթ, դրանց մեծ մասը դիմանկարներ կամ պարզունակ դիմակներ էին։ Նրա ստեղծագործությունների մեկ այլ շրջանում ընդգրկված էին մեծ նկարներ, որտեղ նկարագրվում էր ստորջրյա աշխարհը, արևադարձային ծաղիկները և վայրի բնության կենդանիները։ Այնուամենայնիվ խոշորագույն և մասշտաբային ստեղծագործական շրջանը դա նրա վառ ու գունագեղ վերացական աշխատանքներն են՝ բազմաթիվ ծավալային կտավներ և մի քանի փոքրիկ կոլաժներ, կատարված տարբեր նյութերով՝ սկսած վրձնից և թղթից, վերջացրած կտավով, մետաղով, կերամիկայով և ապակիով։Աբադն ընդհանուր առմամբ ստեղծել է ավելի քան 4000 աշխատանքներ։Նա նկարազարդել է Սինգապուրի 55 մետրանոց Ալկաֆֆիսկյան կամուրջը, որտեղ պատկերել է 2350 գույնզգույն շրջանակներ։ Աբադը մշակել էր կճաքարով նկարելու տեխնիկան (որը նման է նկարչության կվիլտինգ ժանրին) որտեղ օգտագործվում են կարի տարրեր նկարին ծավալ և քանդակի էֆեկտ տալու համար։ Այնուհետև նա իր նկարների մակերեսին սկսեց շարել այնպիսի նյութեր, ինչպիսիք են հայելիներ, ծովախեցիներ, ուլունքներ, պլաստմասե կոճակները և այլ առարկաներ։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին դեկտեմբերի 6-ին Մանիլայի Մետրոպոլիտեն թանգարանում նկարչի մահվան տասներորդ տարելիցի օրը բացվեել է նկարչի բնական մեծության բրոնզե քանդակ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20150310072434/http://www.pacitaabad.com/Artist/Page.php?id=1
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 https://americanart.si.edu/artist/pacita-abad-7121
  4. 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 https://web.archive.org/web/20150310072434/http://www.pacitaabad.com/Artist/Page.php?id=1#
  6. Winston A. Marbella. «Pacita Abad's Boston and Batanes». lifestyle.inquirer.net. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  7. Kara Kelley Hallmark Encyclopedia of Asian American Artists. — London: Greenwood Press, 2007. — С. 1-4. — 123 с. — ISBN 978-0-313-33451-1
  8. «Brooklyn Museum: Pacita Abad». www.brooklynmuseum.org. Վերցված է 2016 թ․ մարտի 22-ին.
  9. «Bronze sculpture of Pacita Abad unveiled for artist's 10th death anniversary». GMA News Online. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասիտա Աբադ» հոդվածին։