Պագո Պագո (անգլ.՝ Pago Pago ˈpɑːŋɡoʊˈpɑːŋɡoʊ, սամ.՝ PagoPago ˈpaŋo ˈpaŋo, երբեմն՝ Պանգո Պանգո[1]), Ամերիկյան Սամոայի մայրաքաղաքը: Ըստ 2000 թվականի տվյալները բնակչությունը կազմում է 11,500 մարդ: Պագո Պագոն ունի իր Միջազգային օդանավակայանը: Քաղաքի բնակչության եկամուտի հիմնական աղբյուրներն են տուրիստական և մթերային (հիմնանականում ձկան) ոլորտները: 1878-ից մինչև 1951 թվականը Պագո Պագոն հանդես էր գալիս որպես ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի նավերի վերանորոգման կայան:
2009 թվականի սեպտեմբերի 29-ին Պագո Պագոն տուժել է երկրաշարժի պատճառով, որը հարվածել է ամբողջ Խաղաղ օվկիանոսի հարավային մասին: Ամերիկյան Սամոայի մոտ ցունամի էր առաջացել, որը ցածրից բարձր մակարդակից վնաս է հասցրել կղզեխմբի բնակավայրերին ու տարել անհայտ թվով մարդկանց կյանքերը[2][3]:
Ծանոթագրություններ [խմբագրել]