Չինեզե Անյաենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չինեզե Անյաենե
անգլ.՝ Chineze Anyaene
Ծնվել է1984 կամ դեկտեմբերի 28, 1983(1983-12-28) (40 տարեկան)
ԿրթությունUniversity of Abuja?[1] և Նյու Յորքի կինոակադեմիա[1]
Քաղաքացիություն Նիգերիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտացումկինեմատոգրաֆ, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
IMDbID ID 3764560

Չինեզե Անյաենե (անգլ.՝ Chineze Anyaene, 1984 կամ դեկտեմբերի 28, 1983(1983-12-28)), նիգերիացի ժամանակակից կինոգործիչ, ռեժիսոր, պրոդյուսեր։ Լայն ճանաչում է նվաճել հատկապես հանդիսատեսների և քննադատների դրվատանքին արժանացած Ijé: The Journey (2010) ֆիլմի շնորհիվ։ Համարվում է Նոլիվուդի առաջամարտիկներից մեկը, նիգերիական սփյուռքի առաջին ներկայացուցիրը, ով նկարահանել է գեղարվեստական այնպիսի ֆիլմ, որը հաղթահարել է հայրենի երկրի մշակութային արգելապատնեշները[2]։ Անյաենեն նիգերիական Օսկարի ընտրիչ հանձնաժողովի նախագահն է[3][4][5], Աբուջայում գործող Stella Maris դպրոցի համասեփականատերն ու գլխավոր տնօրենը[6], ինչպես նաև լոսանջելեսյան Xandria Productions ֆիրմայի հիմնադիրը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինեզե Անյաենեն ծնվել ու հասակ է առել Աբուջայում։ Սովորել է Ռեգինա Պասիս (Regina Pacis) քոլեջում, այնուհետև՝ Աբուջայի համալսարանի դրամատուրգիայի բաժանմունքում։ 2005 թվականին տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուսումը շարունակել Նյու Յորքի կինոդպրոցում, որն ավարտել է՝ ստանալով ռեժիսուրայի մասնագետի որակավորում (մագիստրոսի աստիճան)[7]։ 2010 թվականին նկարահանել է իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ Ijé: The Journey-ն, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել Օմոտոլա Ջալադե Էկինդեն և Ժենևիև Նաջին։ Ֆիլմը պատմում է նիգերիացի երկու քույրերի մասին, որոնցից մեկը հանիրավի մեղադրվում է սպանություն գործելու մեջ, իսկ մյուսը ամեն ջանք գործադրում է նրան փրկելու համար[8]։ Կինոնկարը շահել է մի շարք հեղինակավոր մրցանակներ, այդ թվում՝ Կանադայի միջազգային կինոփառատոնի Award of Excellence, ամերիկյան Լաս Վեգասում՝ Golden Ace, Մեխիկոյում՝ արմավենու արծաթե ճյուղ, Սան Ֆրանցիսկոյի Black կինոփառատոնում՝ Մելվին վան Պիբլսի մրցանակ[9], Սուոնսի Բեյի կինոփառատոնում՝ «Միջազգային լավագույն ուսանողին» մրցանակ, որը հանձնել են Քեթրին Զետա Ջոնսն ու Մայքլ Շինը[10]։

2012 թվականին Անյաենեն, որպես պրոդյուսեր, թողարկել է կինոռեժիսոր Լարրի Ուլրիխի նկարահանած 20 Years Later կարճամետրաժ կինոնկարը, որտեղ գլխավոր դերերի կատարմամբ հանդես են եկել Ջեֆ Հենդին, Քրիս Օլիվերը և Անջել Փրինսեսը։ Նպատակադրված է եղել ֆինանսավորել ևս մեկ կինոնկարի թողարկումը, սակայն միջոցների սղության պատճառով րի կարողացել մտահղացումն իրագործել[11]։ 2018 թվականին հայտարարել է, որ իրեն դեռևս չի հաջողվել վճարել Ijé: The Journey ֆիլմի թողարկման հետ կապված պարտքերը[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինեզե Անյաենեն 2017 թվականին գաղտնի ամուսնացել է Չիբուզոր Աբոնիի հետ[13]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինեզե Անյաենեի նվաճած առավել նշանակալից մրցանակներից են՝

Award of Excellence - Կանադայի միջազգային կինոփառատոն,

Golden Ace Award - Լաս Վեգասի միջազգային կինոփառատոն[14]

Silver Palm Award - Մեխիկոյի միջազգային կինոփառատոն

Melvin van Peebles Award - Սան Ֆրանցիսկոյի Black փառատոն[15] and

The Festival Prize for Best International Student - Սուոնսիի կինոփառատոն (մրցանակը շնորհել են Քեթրին Զետա-Ջոնսը և Մայքլ Շինը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.nigeriamovienetwork.com/articles/read-interview-with-chineze-anyaene-producer-of-ije-the-journey_76.html
  2. https://books.google.com.ar/books?id=16V8DwAAQBAJ&pg=PA60&lpg=PA60&dq=Chineze+Anyaene&source=bl&ots=1HD_CjFWOX&sig=ACfU3U3kukQl72fuUhdPm9sle6xpeTfs2A&hl=es-419&sa=X&ved=2ahUKEwisyJq3uKflAhVqJ7kGHZQSAkI4ChDoATAIegQICRAB#v=onepage&q=Chineze%20Anyaene&f=false%7Ctítulo=African Migration Narratives: Politics, Race, and Space|apellido=Iheka|nombre=Cajetan|año=2018|editorial=Boydell & Brewer|isbn=1580469345|fechaacceso=19 de octubre de 2019|idioma=inglés}}
  3. https://www.thisdaylive.com/index.php/2019/11/24/chineze-anyaene-the-oscar-miss-and-future-of-nigerian-films/
  4. https://lifestyle.thecable.ng/interview-lionheart-got-oscars-nod-for-being-nigerias-only-international-export-says-nosc-chairman/
  5. http://venturesafrica.com/lion-heart-oscar-selection-an-exclusive-interview-with-nosc-chairperson-chineze-anyaene/
  6. https://guardian.ng/saturday-magazine/make-way-chineze-anyaene-is-well-taken/%7Ctítulo=Make(չաշխատող հղում) way, Chineze Anyaene is well taken!|obra=Saturday Magazine|editorial=The Guardian|fecha=22 de abril de 2017|apellido=Husseini|nombre=Shaibu|fechaacceso=19 de octubre de 2019}}
  7. 7,0 7,1 https://books.google.com.ar/books?id=x4vpDAAAQBAJ&pg=PA118&lpg=PA118&dq=Chineze+Anyaene&source=bl&ots=kPjV9sGLiI&sig=ACfU3U3NgVvxoamhkW6jPmiBJJequg7VTg&hl=es-419&sa=X&ved=2ahUKEwjBqMmXyKflAhUwGrkGHSR1Bw44ChDoATAFegQICRAB#v=onepage&q=Chineze%20Anyaene&f=false%7Ctítulo=Chineze Anyaene|obra=Female Narratives in Nollywood Melodramas|apellido1=Johnson|nombre1=Elizabeth|nombre2=Donald|apellido2=Curlverson|año=2016|editorial=Lexington Books|isbn=1498524753|fechaacceso=19 de octubre de 2019|idioma=inglés}}
  8. «Interview with Chineze Anyaene - Producer of Ije: The Journey» (inglés). Nigeria Movie Network. 17 de julio de 2016. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 20 de septiembre de 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Acclaimed Nigerian Hit Drama 'Ijé' ('The Journey') Now Available In North America» (inglés). Indiewire.com. 12 de diciembre de 2012. Վերցված է 20 de septiembre de 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «IJE divas Omotola, Genevieve & Chineze rule the red carpet as "IJE – The Journey" Premieres in Lagos». Bella Naija. 2 de agosto de 2010. Վերցված է 20 de septiembre de 2016-ին.
  11. «I'm yet to recoup money spent on Ije production – Chineze Anyaene» (inglés). Vanguard. 26 de enero de 2013. Վերցված է 20 de septiembre de 2016-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. https://www.sunnewsonline.com/where-is-filmmaker-chineze-anyaene/%7Ctítulo=Where(չաշխատող հղում) is filmmaker Chineze Anyaene?|publicación=The Sun|fecha=26 de enero de 2018|fechaacceso=19 de octubre de 2019|idioma=inglés}}
  13. https://www.thenigerianvoice.com/movie/248643/producer-of-ije-chineze-anyaene-gets-married-to-her-beau.html%7Ctítulo=Producer of IJE, Chineze Anyaene Gets Married to Her Beau|fecha=10 de abril de 2017|publicación=The Nigerian Voice|idioma=inglés|fechaacceso=19 de octubre de 2019}}
  14. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
  15. «Acclaimed Nigerian Hit Drama 'Ijé' ('The Journey') Now Available In North America». Indiewire.com. 2012 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
  16. «IJE divas Omotola, Genevieve & Chineze rule the red carpet as "IJE – The Journey" Premieres in Lagos». Bella Naija. 2010 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]