Ուկրաինայի կենդանական աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուկրաինայի կենդանական աշխարհում հաշվվում է կենդանիների ավելի քան 33 հազար տեսակ։ Դրանց մեջ են մտնում հոդվածոտանիներ (մոտ 30.000 տեսակ), կլոր որդեր (մոտ 1600 տեսակ), պարզագույններ (ավելի քան 1200 տեսակ) և խորդավորներ (մոտ 800 տեսակ)[1][2]։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ աշխարհագրական շրջանացման Ուկրաինան գտնվում է պալեարկտիկ շրջանում, որտեղ արտահայտված են Եվրոպական ու Միջերկրածովյան ենթաշրջանները։ Առաջին ենթաշրջանը գրավում է երկրի գրեթե ողջ տարածքը, այն դեպքում, երբ երկրորդը հասնում է փոքր մակերեսով հարթավայրային-գետային, ջրապահպանական ու մերձծովյան շրջանների։

Եվրոպական ենթաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառային կատու

Եվրոպական ենթաշրջանի մեջ են մտնում հետևյալ կենդանաաշխարհագրական գավառները, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ է իրեն հատուկ կենդանական համալիրը.

  • Խառը անտառները բնակության վայր են այնպիսի կենդանիների համար, ինչպիսիք են սովորական իժը, մողեսը, կատարավոր տրիտոնը, խլահավը, աքարը, սև արագիլը, մորակտցարը, անտառային կտցարը, անտառակտցարը, փայտփորիկը, կեռնեխը, երաշտահավը, բազեն, դաշտամուկը, մոխրագույն խլուրդը, գետային կուղբը, նապաստակը, վայրի խոզը, սամույրը, եղջերուն, գայլը, անտառային կատուն։
  • Անտառատափաստանային շրջանները բնակվելու վայր են կխտարի, եղջերվի, անտառային փոքր վիշապօձի, տափաստանային իժի, կատարավոր տրիտոնի, պիսակավոր գետնասկյուռի, մոխրագույն լորի, բազեի, աղվեսի, անտառային արտույտի, փորսուղի, կզաքիսի, վայրի խոզի, երկգույն չղջիկի, մեծ պայտաքթի, ծածան, գայլաձկան, բրամի, լոքոյի համար։
  • Տափաստաններում տարածված են կանաչ գորտը, ջրային իժը, տափաստանային իժը, դեղին փոքր վիշապօձը, տափաստանային արծիվը, տափաստանային կռունկը, մոխրագույն կաքավը, նապաստակը, փոքր գետնասկյուռը, առնետը, մանրախլուրդը, ճահճակուղբը, մոխրագույն կզաքիսը, համստերը, դաշտամուկը, եվրոպական արջամուկը, մուֆլոնը, եղնիկը։
  • Կարպատներում կարելի է հանդիպել առավել հազվադեպ տեսակներ, ինչպիսիք են ալպյան ու կարպատյան տրիտոնը, բծավոր սալամանդրը, սև փայտփորիկը, քարարծիվը, սկյուռը, վայրի խոզը, ջրասամույրը, եղջերուն, գայլը, լուսանը, անտառային կատուն, աղվեսը, գորշ արջը, զուբրը։ Ղրիմի սարերում ապրում են ժայռային մողես, շերտավոր վիշապօձ, ջրորոր, թխակապույտ աղավնի, հարավային սոխակ, սև անգղ, եղջերու մուֆլոն և այլ կենդանատեսակներ։

Միջերկրածովյան ենթաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարթավայրա-գետային, ջրային պաշարների պահպանման և մերձծովյան հատվածները միջերկրածովյան ենթաշրջանին են պատկանում խիստ պայմանականորեն, այստեղ բացակայում է միջերկրածովյան կլիման, բնական պայմանները տափաստանային ու անտառատափաստանային են, որոնք որոշակիերոն փոփոխվել են ջրային պաշարների առկայության պատճառով։ Այս կատեգորիային են պատկանում դնեպրյան, դնեստրովյան և այլ ջրային պաշարների մերձափնյա շրջանները, դանուբյան, դնեստրովյան գետափները։ Այս տարածաշրջանների կենդանական աշխարհի առանձնահատկությունն այն է, որ դրանք սերտորեն կապված են ջրային օբյեկտների հետ, ինչը ձևավորում է հարուստ ու բազմազան կենդանական աշխարհ` ներառելով տարբեր տեսակների ձկներ, ջրային թռչուններ և ջրային ու ճահճային կենդաշխարհի այլ ներկայացուցիչներ։

Տեսակների բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի կենդական աշխարհը ներկայացվում է ավելի քան 30.000 տեսակ կենդանիներով։ Դրանց մեջ են մտնում նախակենդանիներ (ավելի քան 1200 տեսակ), սպունգներ (մոտ.` 40 տեսակ), աղեխորշավորներ (մոտ.` 30 տեսակ), կլոր որդեր (մոտ.` 1600 տեսակ), տափակ որդեր (մոտ.` 780 տեսակ), օղակավոր որդեր (մոտ.` 200 տեսակ), փափկամարմիններ (մոտ.` 600 տեսակ), հոդվածոտանիներ (մոտ.` 30.000 տեսակ), ձկներ (մոտ.` 270 տեսակ), սողուններ (մոտ.` 25 տեսակ), երկկենցաղներ (մոտ.` 20 տեսակ), թռչուններ (մոտ.` 425 տեսակ), կաթնասուններ (մոտ.` 154 տեսակ) և այլն[1][2]։

Ողնաշարավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայում առկա կաթնասունները դասակարգվում են հետևյալ կարգերով.

  • Soriciformes [Insectivora auct.] - միջատակերների կարգ (14 տեսակ)
  • Ձեռնաթևավորներ (Vespertilioniformes) [Chiroptera auct.] - ձեռնաթևավորների կարգ (26 տեսակ)
  • Caniformes [Carnivora auct.] - գիշատիչների կարգ (22 տեսակ)
  • Leporiformes [Duplicidentata auct.] - նապաստականմանների կարգ (3 տեսակ)
  • Muriformes [Rodentia auct.] - կրծողների կարգ (52 տեսակ)
  • Equiformes [Perissodactyla auct.] - միասմբակավորների կարգ (2 տեսակ)
  • Cerviformes [Artiodactyla auct.] - երկսմբակավորների կարգ (9 տեսակ)
  • Delphiniformes [Cetacea auct.] - կետանմանների կարգ (4 տեսակ)

Այսպիսով, կաթնասունների թվին են պատկանում 14 միջատակերներ, 26 չղջիկ, 22 գիշատիչ, 55 կրծող և 15 սմբակավոր։ Ընդհանուր առմամբ, սա կազմում է 154 տեսակ, 8 խումբ, 31 ընտանիք։

Թռչուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային սոխակ

Ըստ տարբեր գնահատականների` Ուկրաինայի թռչնաշխարհը ներառում է 423[3] կամ 424[4] կամ` 425[5] տեսակ, որոնցից 12-ը ինտրոդուկցիացված են։ Դրանցից 267-270 տեսակը բույներում ապրողներ են, որոնցից 138-ը` ձմեռող, 17 տեսակը հայտնվում են միայն ձմեռելու համ, իսկ 129 տեսակ երևում են միայն սեզոնային միգրացիայի ժամանակ կամ ունեն չվողների կարգավիճակ։ Օրինակ, ամերիկյան կեռնեխի թռիչք գրանցվել է միայն մեկ անգամ, 1893 թվականի նոյեմբերի 10-ին, Խարկովի մոտ, սակայն այն բնակվում է միայն Հյուսիսային Ամերիկայում։ Ուկրաինայում հանդիպող թռչունները պատկանում են մինչև 21 համակարգային կարգերի։ Առավել մեծ բազմազանությամբ աչքի են ընկնում ճնճղուկանմանները, հաշվվում է 172 տեսակ։ Բազմազան են նաև քարադրանմանները` 19 տեսակ, սագանմանները` 38 տեսակ, բազեանմանները` 35 տեսակ։

Ձկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ձկնաշխարհը ներկայացված է 266 տեսակ ձկներով, որոնցից 111-ը` քաղցրահամ ջրերի, 102-ը` ծովային, 36-ը` աղային ջրերի, 15-ը` գաղթող, որոնցից 13-ը միգրացիայի են ենթարկվում և միայն մեկ տեսակն է գաղթող։ Նշվածներից 221-ը բնիկ տեսակներ են, իսկ 25-ն արհեստականորեն ներմուծվել են Ուկրաինայի ջրերի մեջ։ Ուկրիանական ջրերում ապրում են այնպիսի տեսակներ, ինչպիսիք են դանուբի ծովատառեխ, ստավրիդա, բրամ, ծածան, ծածանաձուկ, սովորական լոքո, շնաձուկ, ճահճային կրիա, կարապ, մեծ սպիտակ ձկնկուլ, երկարաքիթ, մեծ ու փոքր ջրագռավ, հավալուսն, մոխրագույն սագ, գետի բադ, ջրասամույր, կղբենի և այլ տեսակներ։ Գետերում, լճերում և ջրային պաշարներում ապրում են փափկամորթներ, խեցգետնանմաններ, ջրերի հոսանքի հետ տեղափոխվող ջրային կենդանիներ։ Սև և Ազովի ծովերում գոյություն ունի ավելի քան 2400 տեսակ կենդանի։ Ազովի և Սև ծովերի կենդանական աշխարհները շատ ընդհանրություններ ունեն, քանի որ դրանք միանում են Կերչի նեղուցով, որը պարբերական միգրացիա է ապահովում ձկների շատ տեսակների համար։ Սակայն գոյություն ունեն նաև յուրահատուկ տեսական տեսակներ, օրինակ, Ազովի ծովում ապրում են կերչական ծովատառեխ, խամսա, տափակաձուկ, կիլկա և մանր ծովաձուկ, իսկ Սև ծովում` թառափ, սևրյուգա, թյունիկ, երկայնաձուկ, սևծովյան սաղմոն, դնեպրովյան և դանուբյան տառեխ, ծովաձի։ Կաթնասուններից հանդիպում են սպիտակ փոկ և դելֆինի երկու տեսակ։

Սողուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի ամբողջ տարածքում հաշվվում է 25-26 տեսակ սողուն։ Սողունների մեջ կան միջերկրածովյան-միջինասիական տիպի, 7 տեսակ պատկանում է Հարավային Եվրոպային և Միջերկրածովյան տարածաշրջանին։ Երկու տեսակ տարածված են Կենտրոնական ու Հարավային Եվրոպայում։ Լայն տարածում ունեցող սողուններին պատկանում են հինգ տեսակ, մասնավորապես` ճահճային կրիան, ցատկող և կենդանածին մողեսը, սովորական իժը։ Իսկ որոշակի նեղ տարածքներում հանդիպում են Լինդհոլմանի մողեսը և Նիկոլսկու իժը։ Հաշվի առնելով այն, որ սողունները սիրում են տաքություն, երկրի հենց հարավային մասում հանդիպում են դրանց բոլոր տեսակները։ Տափաստանային գոտուց վերև գրանցված է սողունների միայն 12 տեսակ։ Երկրի հյուսիսային շրջանների սողունների տեսակները էականորեն տարբերվում են հարավային շրջանում գոյություն ունեցողներից սողունների անտառային տեսակների շնորհիվ, որոնք չեն հանդիպում ավելի հարավային շրջաններում։ Ընդհակառակը, Ուկրաինայի հարավում գոյություն ունեն մի շարք միջերկրածովյան և ասիական տեսակներ։

Երկկենցաղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկենցաղներն Ուկրաինայի տարածքում սահմանափակված են միայն մի քանի խմբերով։ Հաշվվում է 20 տեսակ, 9 ցեղ և 6 ընտանիք, որոնք պատկանում են երկու կարգերի[6]։ Եվրոպայի տարածքում գոյություն ունեն եվրոպական և կենտրոնա-եվրոպական տեսակի երկկենցաղներ։ Ավելի քիչ են հանդիպում հյուսիսաֆրիկյան-եվրասիական և եվրոպա-սիբիրյան տեսակները։ Փոքրասիական-եվրոպական և պոնտա-եվրոպական խմբերը ներկայացված են մեկական տեսակով[7]։

Անողնաշարավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոդվածոտանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարդեր (մոտ.` 400 տեսակ), տիզեր (մոտ.` 2000), բազմոտանիներ (ավելի քան 100 տեսակ), միջատներ (ավելի քան 25 հազար տեսակ)։ Միջատներից բազմազանությամբ առանձնանում են թաղանթաթևավորները (մոտ.` 10.000 տեսակ), բզեզները (6.000 տեսակ), թիթեռները (5.000 տեսակ), երկթևանիները (4500 տեսակ)։ Ընտանիքներից բազմազան են երկարակնճիթները (1500 տեսակ), գնայուկ բզեզները (900 տեսակ), տերևակերները (650 տեսակ)[1][2]։

Էնդեմիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդեմիկների թիվը մեծ չէ, դրանցից են հիմնականում Սև կամ Ազովի ծովերի կենդանական աշխարհի ներկայացուցիչները, իսկ ցամաքում էնդեմիկ տեսակներն ուղղակի բացակայում են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Природа Украинской ССР. Животный мир. Արխիվացված 2017-08-26 Wayback Machine Под ред. В.А.Топачевского. К., Наукова думка, 1985: 1—240.
  2. 2,0 2,1 2,2 Ермоленко В., Домашлинец В., Анистрантенко В. Беспозвоночные Украины под охраной Бернской конвенции = Безхребетнi тварини Украïни пiд охороною Берньскоï конвенцiï / под. ред. И.Загороднюка.. — К., 1999. — С. 52. — 60 с.
  3. Grishchenko V. Checklist of the birds of Ukraine Беркут.— Т. 13, вип. 2. — С. 141—154
  4. Фесенко Г. В., Бокотей А. А. Анотований список назв птахів фауни України. — К. — Львів, 2007. — 111 с. — ISBN 966-8734-08-4
  5. «Антонюк Н., Фесенко Г. Ми вивчаємо птахів, птахи вивчають нас». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  6. Писанец Е. М. Амфибии Украины (справочник-определитель земноводных Украины и сопредельных территорий). — Киев: Зоологический музей ННПМ НАН Украины, 2007. — 312 с. — ISBN 966–02–4176–3
  7. Петроченко В. І. Земноводні та плазуни України: географо-краєзнавчий аспект // Краєзнавство Запорожжя. — 2017. — № 2. — С. 91-102.