Ուլյանա Սուպրուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուլյանա Սուպրուն
ուկրաիներեն՝ Уляна-Надія Супрун և անգլ.՝ Ulana Nadia Suprun
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1963(1963-01-30) (61 տարեկան)
ԾննդավայրԴետրոյթ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՈւտյնի պետական համալսարան, բակալավր, Միչիգան նահանգի համալսարան և Michigan State University College of Human Medicine?
Գիտական աստիճանբժշկության դոկտոր, փիլիսոփայության դոկտոր և մասնագետ
Մասնագիտությունպետական գործիչ և բժիշկ
ԱշխատավայրՈւկրաինայի կաթոլիկ համալսարան
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի առողջապահության նախարար
Կայքmoz.gov.ua/ua/portal/pers_suprun_un.html
suprun.doctor
 Ulana Suprun Վիքիպահեստում

Ուլյանա-Նադեժդա Սուպրուն (ուկրաիներեն՝ Уляна-Надія Супрун, հունվարի 30, 1963(1963-01-30), Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ), ուկրաինացի հասարակական և պետական գործիչ, 2016 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 29-ը՝ Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնակատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյանա Յուրկովը ծնվել է Դետրոյթում (ԱՄՆ) ուկրաինական ծագումով ընտանիքում։ Հաճախել է Ուկրաինական հունական կաթոլիկ եկեղեցի, եղել է ուկրաինական «Պլաստ» սկաուտական կազմակերպության անդամ։ Նա ծնողների հետ առաջին անգամ այցելել է Ուկրաինա, երբ 11 տարեկան է եղել[1]։ Բժշկական կրթություն է ստացել Միչիգանի նահանգի համալսարանում[2]։

1981-1985 թվականներին սովորել է Ուայնի համալսարանում, որտեղից ստացել է կենսաբանական գիտությունների բակալավրի աստիճան[2]։ 1985-1989 թվականներին սովորել է Միչիգան նահանգի համալսարանին կից Մարդու բժշկության քոլեջում և ստացել բժշկության դոկտորի կոչում (MD, բժիշկ)[2]։ 1989-1990 թվականներին ավարտել է միջանկյալ տարեկան ռեզիդենտուրայի ծրագիրը «Բոմոնտ» (Beaumont) հիվանդանոցում (Դիրբորն, Միչիգան նահանգ), որն ընդգրկված է Օակվուդ (անգլ.՝ Oakwood) առողջապահական համակարգի կազմում[2]։

Մասնագիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1994 թվականներին աշխատել է որպես Ռադիոլոգիական ախտորոշման գծով ռեզիդենտ-բժիշկ Դետրոյթի «Սինայ» հիվանդանոցում[2]։ Ուլյանա Սուպրունը կրտսեր կլինիկական պրոֆեսոր է[2]։ 1995- 1999 թվականներին աշխատել է Նյու Յորքում կանանց առողջության ախտորոշիչ ռադիոլոգիայում՝ հետագայում դառնալով Դետրոյթի Հենրի Ֆորդի հիվանդանոցի կրծքագեղձի ախտորոշիչ ճառագայթաբանության գծով տնօրենի պաշտոնակատար[3]։

2000 թվականից Սուպրունն աշխատել է որպես Կանանց առողջության ախտորոշիչ ճառագայթաբանության գլխավոր ռադիոլոգ-բժշկի տեղակալ (անգլ.՝ Medical Imaging of Manhattan), հետագայում դարձել է այդ բժշկական կենտրոնի բժշկական տնօրենի տեղակալ և գործընկեր, որտեղ աշխատել է մինչև 2009 թվականը։ Նա Նիկոլայ Պիրոգովի առաջին կամավոր բժշկական հոսպիտալի դիտորդական խորհրդի անդամ է, Մայդանի բժիշկների անդամ, Նյու Յորքի Ուկրաինայի երիտասարդական միության անդամ (1995-2013), Ամերիկայի ուկրաինական կոնգրեսի կոմիտեի անդամ (1990 թվականից), Ուկրաինացիներին մարդասիրական օգնության տրամադրման խորհրդի տնօրեն, (1997-1999), Քաղաքացիական ազատությունների ուկրաինա-ամերիկյան ասոցիացիայի նախագահ (2000-2009)։

Տեղափոխություն Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլյանա Յուրկովի Միչիգանի նահանգի համալսարանից ստացած բժշկի դիպլոմը

2013 թվականի աշնանը ամուսնու՝ Մարկո Սուպրունի հետ որոշել են տեղափոխվել Ուկրաինա և նոյեմբերի 29-ին, քաղաքական ճգնաժամի ժամանակ, նրանք արդեն Կիևի Մայդանում են եղել։ Դեկտեմբերի կեսերին Ուլյանան փորձել է աշխատանք ստանալ Եվրամայդանի բժշկական ծառայությունում Արհմիությունների տանը, սակայն, ըստ Ուկրաինայի առողջապահության նախարար (2014) Օլեգ Մուսյայի, երեք օր անց վռնդել է նրան, բժշկական ծառայության մեջ նրա ակտիվ աշխատանքի մասին բոլոր տեղեկությունները համարելով «կեղծ և իրականությանը չհամապատասխանող»[4]։ Այնուհետև Սուպրունը գլխավորել է Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի մարդասիրական նախաձեռնությունները և հիմնել է «Հայրենասերների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը (ուկր․ Захист Патріотів), որի խնդիրն է եղել բարելավել Ուկրաինայի քաղաքացիների, հատկապես պատերազմի վետերանների բժշկական օգնությունը[5]։

Ուկրաինա տեղափոխվելուց հետո նա դարձել է Ուկրաինացիների համաշխարհային կոնգրեսի մարդասիրական նախաձեռնությունների տնօրենը[6] և հիմնադրել է «Հայրենասերների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը[7]։ 2015 թվականի հոկտեմբերին դարձել է Ուկրաինայի կաթոլիկ համալսարանի վերականգնողական բժշկության դպրոցի հիմնադիրն ու տնօրենը[8]։ Եղել է նաև Գերագույն ռադայի առողջապահական հարցերի կոմիտեի արտահաստիքային խորհրդատու[9]։

2015 թվականի հուլիսի 11-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրամանագրեր է ստորագրել ամուսիններ Ուլյանա և Մարկ Սուպրուններին Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրելու մասին[10]։

Ուկրաինայի առողջապահության նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 12-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ընդառաջել է վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի առաջարկին՝ Ուլյանա Սուպրունին Ուկրաինայի առողջապահության փոխնախարար նշանակելու մասին[11]։ 2016 թվականի հուլիսի 22-ին Ուկրաինայի Նախարարների կաբինետը Ուլյանա Սուպրունին նշանակել է Ուկրաինայի առողջապահության փոխնախարար[12]։ 2016 թվականի օգոստոսի 1-ից Սուպրունը սկսել է կատարել առողջապահության նախարարի պարտականությունները[13]։ 2016 թվականի նոյեմբերի 30-ին կառավարությունն ընդունել է 10 որոշում, որոնք հիմք են դրել Ուկրաինայում առողջապահական համակարգի բարեփոխումներին և բժշկական ոլորտի կառավարման գործառնական խնդիրների լուծմանը[14]։ Մասնավորապես, հաստատվել է երկու հայեցակարգ՝ առողջապահության համակարգի ֆինանսավորման բարեփոխումների և հանրային առողջապահական համակարգի զարգացման մասին։ 2017 թվականի հունիսի 8-ին Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է № 6327 օրինագիծը, որով գործարկվում է առողջապահության համակարգի ֆինանսավորման նոր մոդելը[15]։

Հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող տուբերկուլոզի համաճարակը, Ուլյանա Սուպրունը հայտարարել է, որ վարակակիրների թիվը կազմում է երկրի բնակչության մոտ 50%-ը և յուրաքանչյուր չորրորդ դեպքը բազմադեղորայքակայուն է։ Նրա կարծիքով՝ վերջինների բուժումը պետք է իրականացվի ամբուլատոր հիմունքներով՝ առանց հոսպիտալացման՝ դեղորայքի կանոնավոր ընդունման միջոցով[16][17][18]։

2018 թվականի նոյեմբերի 1-ից ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Ուլյանա Սուպրունի նկատմամբ[19]։

2019 թվականի փետրվարի 5-ին Կիևի օկրուգային վարչական դատարանը, մասնակիորեն բավարարելով Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկի հայցը, որոշել է արգելել Ուկրաինայի առողջապահության նախարար Ուլիանա Սուպրունի լիազորությունների իրականացումը։ Դատարանը նրան արգելել է «նախարարի լիազորությունների իրականացմանն ուղղված գործողություններ կատարել»։ Դատարանը որոշումը պատճառաբանել է նրանով, որ նախարարի պարտականությունները հնարավոր է կատարել ոչ ավելի, քան մեկ ամիս, իսկ Սուպրունի դեպքում դա շարունակվել է ավելի քան երկու տարի[20][21][22]։ Բացի այդ, Մոսիյչուկի հայցում ասվում է, որ Սուպրունը չի հրաժարվել ԱՄՆ քաղաքացիությունից 2015 թվականին ուկրաինական անձնագիր ստանալուց հետո, ինչը հակասում է «Ուկրաինայի քաղաքացիության մասին» օրենքին[23]։ Արդարադատության նախարարության կողմից այս արգելքը վերացնելու միջնորդության քննարկումը նախատեսվել է փետրվարի 11-ին[24]։ Փետրվարի 14-ին դատարանի որոշմամբ Ուլյանա Սուպրունը վերականգնվում է իր պաշտոնում[25]։ 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ նոր վարչապետի նշանակման օրը, Սուպրունը հրաժարական է տվել[26]։

Հանրային կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրատվամիջոցներում Ուլյանայի հանրային կերպարը անձամբ նրա խոսքերով ներկայացվում է որպես Բժիշկ-Մահ[27][28][29]։ Մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ, ովքեր քննադատում էին բժշկական բարեփոխումները, բազմիցս հրապարակավ Ուլիանա Սուպրունին անվանել են «Բժիշկ Մահ» մականվամբ[30]։ Անձամբ Ուլյանայի խոսքով, ինքը խորհրդային բժշկության մահն է[28]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամուսինը՝ (1991 թվականից)[31] Մարկո Սուպրուն, ուկրաինական ծագումով կանադացի է, ռեժիսոր, սցենարիստ, փիլիսոփա և քաղաքագետ, ռադիոհաղորդավար, վարում է «UkraineCalling» («Ուկրաինան է խոսում») հաղորդումը «Գրամադսկոե ռադիո»-ում, հաղորդավար է YouTube-ի «StopFakeEnglish» ալիքում, իր կնոջ հետ «Հայրենասերների պաշտպանություն» կամավորական նախագծի հիմնադիրն է և կինոպրոդյուսեր[1][32][33][34]։
  • Հայրը՝ Ջորջ Հարի Յուրկովը (ծնված 1935 թվականին), North American Controls-ի նախկին բաժնետեր և փոխնախագահն է, ռազմական կապալառու, մասնակցել է M1 Abrams տանկի արտադրությանը, 100 հազար դոլար է նվիրաբերել Ուկրաինայի ռազմական բժշկությանը[31]։
  • Մայրը՝ Քսենովիա Յուրկով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Лаборантка из США Ульяна Супрун, она же — Надия Юркив. Как американская волонтерша добивает украинскую медицину
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Супрун Ульяна». УНН. 2016. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. «Ulana Suprun | Mount Sinai — New York». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  4. «Мусий рассказал, почему и как выгнал Супрун из медицинской службы Майдана». NewsOne. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.(չաշխատող հղում)
  5. Виктория Федотова (2018 թ․ սեպտեմբերի 16). «Здоровье украинцев оказалось в руках меломанки с мухобойкой». «Взгляд». Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  6. «Ukrainian World Congress». www.ukrainianworldcongress.org. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Тренінги, Тактична Медицина - Захист Патріотів». Захист Патріотів (ուկրաիներեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «УКУ відкриває Школу реабілітаційної медицини - УКУ». УКУ (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Засновницю проекту «Захист патріотів» призначено консультантом комітету ВР з питань охорони здоров'я» (ուկրաիներեն). «Украинская правда». 2015 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Президент вручил паспорта граждан Украины Ульяне и Марку Супрун: Вашими усилиями спасены тысячи жизней». 2015 թ․ հուլիսի 11.
  11. «Президент запропонував волонтеру Уляні Супрун стати заступником міністра охорони здоров'я». «Українські новин]». 2016 թ․ հուլիսի 12.
  12. «На прохання Порошенка Супрун призначили заступником міністра охорони здоров'я» (ուկրաիներեն). «Украинская правда». 2016 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  13. «В.о. міністра охорони здоров'я отримала карт-бланш – Розенко». Українська правда. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  14. «Уряд ухвалив 10 постанов, які кардинально вплинуть на діяльність системи охорони здоров'я». Кабінет Міністрів України. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  15. Проект Закону «Про державні фінансові гарантії надання медичних послуг та лікарських засобів» — офіційний сайт Верховної Ради України
  16. Супрун хочет отпустить больных туберкулезом, чтобы лечить их амбулаторно
  17. Супрун: 50 % украинцев — носители туберкулеза
  18. Супрун: В Украине не преодолена эпидемия туберкулеза
  19. «Помідори Фірташа, Ярош і син Порошенка: проти кого Росія запровадила санкції». BBC (ուկրաիներեն). 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «Отстранение Ульяны Супрун: каких полномочий лишил реформатора суд». Телеканал 24. 2019 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  21. Надежда Алексеева, Алевтина Писаренко (2019 թ․ փետրվարի 6). «Ящик Пандоры для кабмина: почему украинские политики встали на защиту Ульяны Супрун». RT. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  22. «Реформатор украинской медицины или ее могильщик: что нужно знать об Ульяне Супрун». «Сегодня». 2019 թ․ փետրվարի 6. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  23. «В Окружном админсуде пояснили, что отстранили Супрун из-за двойного гражданства и превышения ею срока пребывания в статусе и.о.». «Интерфакс-Украина». 2019 թ․ փետրվարի 5. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  24. «Суд назначил рассмотрение ходатайства Кабмина по Супрун на 11 февраля». УНН. 2019 թ․ փետրվարի 7. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  25. «Суд восстановил Супрун в должности». Корреспондент.net. 2019 թ․ փետրվարի 14.
  26. «Супрун написала заявление об увольнении». Новое время. 2019 թ․ օգոստոսի 29.
  27. «Я – доктор смерть: Супрун рассказала забавный эпизод о первой встрече с Зеленским». apostrophe.ua (ռուսերեն). Апостроф. 09 сентября 2019. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  28. 28,0 28,1 «"А я – доктор Смерть": Супрун рассказала, как знакомилась с Зеленским». 5.ua (ռուսերեն). 5 канал. 10.09.2019. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  29. «"Представилась как Доктор Смерть". Супрун рассказала, как потролила Зеленского». tsn.ua (ռուսերեն). ТСН. 12 сентября 2019. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  30. «Супрун ответила на насмешки Зеленского» (ռուսերեն). Украинская Правда. 5 июня 2019. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
  31. 31,0 31,1 «Уляна Супрун». beztabu.net. 2019-09. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  32. Marko Suprun — IMDb
  33. План на завтра. Засновники волонтерського проекту «Захист патріотів» Марко й Уляна Супрун
  34. Марко Супрун
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլյանա Սուպրուն» հոդվածին։