Շտրուդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտրուդել
Ենթատեսակթխվածք և կերակուր
Առաջացման երկիր Ավստրիա և  Հունգարիա
Ստեղծման տարեթիվ1696
Հիմնականձու, շաքար, ալյուր և բուսական յուղ
 Strudel Վիքիպահեստում

Շտրուդել (գերմ.՝ Strudel), պինդ խմորից պատրաստված տարբեր միջուկներներով (ամենաշատը խնձորով) ավստրիական ճաշատեսակ, որն ունի ռուլետի ձև։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնային շտրուդելի առաջին հայտնի բաղադրատոմսը թվագրվել է 1696 թվականին և տպագրվել է Վիեննայում անհայտ հեղինակի կողմից խոհարարական գրքում[1]։ Այս պահին գրքի պատճենը պահվում է Վիեննայի քաղաքային գրադարանում[2]։

Քաղցր շտրուդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնձորով շտրուդել, պատրաստված է այժմ քիչ օգտագործվող եղանակով

Աղանդեր շտրուդելը պատրաստվում է ձգվող խմորից[3] մրգերի (խնձոր), հատապտուղների (ելակ, կեռաս, հապալաս, ազնվամորի, չամիչ և այլն), կաթնաշոռի (վանիլով) միջուկներով, շտրուդելը պատրաստում են կակաչի սերմերով և դարչինով, ինչպես նաև այլ բաղադրիչներով պատրաստված խմորով։ Բացի դրանից, քաղցր շտրուդելը պատում են բուսական յուղով և շաղում շաքարի փոշիով։

Սովորաբար շտրուդելը մատուցում են տաք[4] վանիլային պաղպաղակով կամ հարած սերուցքով և շոկոլադե օշարակով։

Շտրուդելը հիանալի համադրվում է թեթև սուրճով (լատտե) և թեյով։

Շտրուդելի այլ տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կարտոֆիլով շտրուդել,
  • երշիկով շտրուդել պատրաստված արյունոտ սալով և թթու կաղամբով,
  • կաթնային շտրուդել,
  • մսով շտրուդել,
  • շաքարով շտրուդել,
  • սիրտութոքով շտրուդել։

Շտրուդելը ազգային խոհանոցներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտրուդելը հայտնի է բոլոր գերմանախոս երկրներում (ամենատարածվածն են խնձորով, տանձով և կեռասով շտրուդելները), հունգարական, ինչպես նաև չեխական եւ սլավոնական լեզվով խոսող մյուս երկրներում, մասամբ հրեական (եվրոպական հրեական) խոհանոցներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]