Խնձորով կարկանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Խնձորով կարկանդակ
Apple pie 182161 04.JPG
Խնձորով կարկանդակ
Առաջացման երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Բաղադրամասեր
Հիմնական խնձոր

Խնձորով կարկանդակ, կարկանդակի ամենատարածված տարատեսակներից մեկը, որի միջուկի պատրաստման համար խնձոր է անհրաժեշտ։

Քանի որ խնձորը ամենահասանելի միրգն է համարվում, խնձորով կարկանդակը եվրոպական ժողովուրդների խոհանոցի հիմնական աղանդերն է հանդիսանում։ Միջին դարերում խնձորով կարկանդակ սովորաբար սկսում էին պատրաստել խնձորի հասնելուց հետո, այսինքն՝ աշնանը մոտ․ այն ասոցացվում էր բերքի տոնի և աշնան գալու հետ։ Այժմ խնձորի լայն տարածման և պահպանման տարբեր եղանակների շնորհիվ խնձորով կարկանդակ կարելի է պատրաստել ողջ տարին, այդ թվում նաև այն տարածաշրջաններում, որտեղ խնձոր երբեք չի եղել, սակայն որտեղ խնձորենիներ են տարվել նոր ժամանակաշրջանում, օրինակ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում։ Գոյություն ունեն խնձորի կարկանդակի տարբեր տեսակներ։ Նրա պատրաստման համար կարելի է օգտագործել տարբեր տեսակի խմորներ՝ խմորիչով, շերտավոր, փխրուն և այլն։ Ամենանուրբ և շքեղ խնձորով կարկանդակներն ստացվում են խմորիչով խմորից։ Ընդ որում խնձորով կարկանդակը կարող է լինել բաց, կիսաբաց և փակ։ Խնձորով կարկանդակի պարզ բաղադրատոմսերից մեկը, որը տարածում է գտել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, խնձորով շառլոտկան է։ ԱՄՆ-ում խնձորով կարկանդակը համարվում է ազգային խորհրդանիշերից մեկը, հատկապես Վիրջինիա նահանգում, թեև այժմ պատրաստվում է կիսաֆաբրիկատ շերտի հիման վրա։