Շամիսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chamisso Adelbert von 1781-1838.png

Շամիսո Ադելբերտ (ֆր.` Chamisso) (1781, Շամպանի Բոկուր ամրոց, Ֆրանսիա-1838, Բեռլին), գերմանական գրող և բնագետ։ 1801-1806 թվականներին եղել է պրուսական բանակի սպա։ 1812-1815 թվականներին բուսաբանություն, կենդանաբանություն, բժշկություն է ուսանել Բեռլինի համալսարանում։ 1815-1818 թվականներին մասնակցել է ռուսական «Ռյուրիկ» առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդությանը («Շուրջերկրյա ճանապարհորդություն», 1834-1836 թվականներին, Շամիսոյի օրագիրը)։ 1819 թվականին հայտնաբերել է սալպերի (ծովային կենդանիներ) սերունդների հաջորդականությունը։ Առաջին բանաստեղծությունները գրել է ֆրանսերենով, 1801 թվականից՝ գերմաներենով։ Շամիսոյի քնարերգությունը բազմաժանր է՝ բալլադից մինչև սիրերգ։ Նրա «Կնոջ սերն ու կյանքը» (1830 թվական) շարքի համար երաժշտություն է գրել Ռոբերտ Շումանը։ Շամիսոյի առավել հայտնի գեղարվեստական ստեղծագործությունը «Պետեր Շլեմիլի զարմանալի պատմությունը» (1814 թվական, հայ հրատարակչություն 1982 թվական) ռոմանտիկական վիպակն է, որը համաշխարհային հռչակ է բերել նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png