Նոնեա բազմագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոնեա բազմագույն
Նոնեա բազմագույն
Նոնեա բազմագույն
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Ցեղ Nonea
Տեսակ Նոնեա բազմագույն (N. polychroma)
Միջազգային անվանում
Nonea polychroma

Նոնեա բազմագույն (լատին․՝ Nonea polychroma), գողտրիկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

35 սմ բարձրությամբ, կոշտ թավոտությամբ երկամյա կամ բազմամյա բույս է։ Ցողունները բազմաթիվ փռված կամ բարձրացող է։ Ծաղկաբույլը պտղի ժամանակ երկարացող է։ Տերևները կանաչավուն են, նստադիր, նշտարաձև և սուր։ Բաժակն ունի 5 մմ երկարություն։ Ծաղիկները բազմաթիվ են, որոնք ներսից դեղնավուն են, դեպի վերև՝ վարդագույնից կապույտի փոխվող։ Պտուղները մանր են և երիկամաձև[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Խոր Վիրապ, Արարատ, Վեդի, Երասխի լեռնաշղթայի կիրճ)։ Աճում է նաև Անատոլիայում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-1000 մ բարձրությունների վրա, ինչպես նաև չոր քարքարոտ լանջերն և կիսաանապատներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանում հայտնաբերվել է 2002 թվականին։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում։ Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոնեա բազմագույն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոնեա բազմագույն» հոդվածին։