Նյարդահոգեբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդահոգեբուժություն (անգլ.՝ neuropsychiatry), բժշկության ճյուղ, որը զբաղվում է նյարդային համակարգի հիվանդությունների հետ կապված հոգեկան խանգարումների դեպքերով։ Այն նախորդել է հոգեբուժության և նյարդաբանության ներկայիս առարկաներին, որոնք ուսուցանվում էին որպես մեկ գիտություն[1], սակայն հոգեբուժությունն ու նյարդաբանությունը հետագայում տարանջատվել են և հիմնականում սկսել են կիրառվել որպես առանձին գիտություններ։ Այնուամենայնիվ, նյարդահոգեբուժությունը դարձել է հոգեբուժության զարգացող ենթաճյուղ և նույնպես սերտորեն կապված է նյարդահոգեբանության և վարքային նյարդաբանության ոլորտների հետ։

Նյարդաբանության և հոգեբուժության վերամիավորման փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով ենթաճյուղերի միջև առկա զգալի ընդհանրությունները, վերջին տասնամյակում գիտական աշխարհում նկատվել են նյարդահոգեբուժության հետ կապված հետաքրքրություն ու քննարկումներ[2][3][4][5]։ Այս աշխատանքի մեծ մասը միտված է եղել նյարդաբանության և հոգեբուժության վերամիավորմանը՝ ստեղծելով գիտություն հոգեբուժության ենթաճյուղի մեջ և դրանից դուրս։ Օրինակ, Հարվարդի բժշկական քոլեջի նախկին դեկան, մասնագիտությամբ նյարդաբան պրոֆեսոր Ժոզեֆ Մարտինը, ամփոփել է վերամիավորման իր փաստարկը՝ ասելով․ «երկու ենթատեսակներիի տարանջատումը կամայական է և շատ հաճախ հիմնված է ոչ թե գիտականորեն ապացուցված հետազոտությունների, այլ համոզմունքների վրա։ Եվ այն փաստը, որ ուղեղը և միտքը մեկ ամբողջություն են միևնույնն է այս բաժանումը արհեստական է դարձնում»[2]։ Այս և այլ կարևոր փաստարկներ ավելի մանրամասն քննարկվում են ստորև։

Միտք/ուղեղ մոնիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդաբանները անաչառորեն կենտրոնացել են օրգանական նյարդային համակարգի, հատկապես ուղեղի, ախտաբանության վրա, մինչդեռ հոգեբույժները՝ մտավոր հիվանդությունների վրա։ Ուղեղի ու մտքի միջև եղած այս հակադրությունը իբրև երկու առանձին երևույթ պայմանավորել է երկու մասնագիտությունների միջև եղած շատ տարբերություններ։ Այնուամենայնիվ վիճարկվել է, որ այս տարանջատումը իրական չէ. անցյալ դարի հետազոտությունների արդյունքներըը ցույց են տվել, որ մեր մտավոր կյանքն իր արմատներն ունի ուղեղում։ Վիճում են, որ ուղեղն ու միտքը ոչ թե երկու տարբեր երևույթներ են, այլ միևնույն երևույթին երկու տարբեր տեսանկյուններից նայելու արդյունք (Marr, 1982): Ենթադրվում է, որ մտքի/ուղեղի մոնիզմի ընդունումը կարող է օգտակար լինել մի քանի պատճառներով։ Նախ՝ դուալիզմի մերժումը ենթադրում է, որ մտածողության ողջ համակարգը կենսաբանական է, ինչը ապահովում է ընդհանուր հետազոտական շրջանակ, որի միջոցով կարելի է կատարել հոգեկան խանգարումների հայտնաբերումը և բուժումը։ Երկրորդ՝ այն մեղմացնում է հոգեկան հիվանդության լեգիտիմության վերաբերյալ տարածված տարակարծությունը` պնդելով, որ բոլոր խանգարումները իրենց հետքն են թողնում ուղեղի վրա։

Ամփոփելով կարելի է ասել, որ հոգեբուժության և նյարդաբանության միջև բաժանման պատճառը մտքի կամ առաջին դեմքի փորձի և ուղեղի տարբերությունն էր։

Պատճառային դուալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարանջատման պատճառներից մեկն այն է, որ նյարդաբանությունը ավանդաբար ուսումնասիրում է խանգարումների պատճառները «ներքին» տեսանկյունից (նյարդաբանություն, գենետիկա), մինչդեռ հոգեբուժությունը ուսումնասիրում է «արտաքին» պատճառայնությունը (անձնական, միջանձնային, մշակութային)[5]։ Այս երկատումը համարվում է անընդունելւ և հեղինակները պնդում են, որ այն ավելի լավ դիտարկվում է որպես պատճառահետևանքային շարունակականության երկու բևեռ[5]։ Այս հայեցակարգի առավելությունները հետևյալն են․ առաջին հերթին հարստացվում է պատճառաբանության ընկալումը, մասնավորապես `ուղեղի և շրջակա միջավայրի միջև։ Օրինակներից մեկն է համարվում սննդային խանգարումը, որը, ինչպես պարզվեց,իր մեջ կրում է որոշակի նյարդախտաբանություն (Uher և Treasure, 2005), բայց նաև ցույց է տալիս հիվանդությունների աճը Ֆիջիանի գյուղական դպրոցի աշակերտուհիների շրջանում հեռուստատեսության ազդեցությունից հետո (Becker,2004): Մեկ այլ օրինակ է շիզոֆրենիան, որի ռիսկը կարող է զգալիորեն կրճատվել առողջ ընտանեկան միջավայրում (Tienari et al., 2004):

Վիճարկվում է նաև, որ պատճառաբանության ավելի խորը ուսումնասիրությունը կհանգեցնի ավելի արագ բուժման և վերականգնման ռազմավարության ստեղծմանը՝ պատճառահետևանքային գործընթացում տարբեր մակարդակների հասկացման միջոցով, այն ոլորտներում, որտեղ կարելի է միջամտել։ Հնարավոր է, որ ոչ օրգանական միջամտությունները, ինչպիսին է օրինակ կոգնիտիվ-վարքային թերապիան (ԿՎԹ), ավելի լավ են պայքարում խանգարումների դեմ միայնակ կամ դեղամիջոցների հետ միասին։ Լինդենը (2006) ցույց է տվել, թե ինչ նյարդակենսաբանական ընդհանրություններ ունի հոգեթերապիան դեղաբուժության հետ, և այն հուսադրող է հիվանդի տեսանկյունից, քանի որ կողմնակի ազդեցությունների հավանականությունը նվազում է, իսկ ինքնարդյունավետությունը՝ աճում։

Ամփոփելով ասենք, որ այդ փաստարկի էությունն այն է, որ հոգեկան խանգարումների հասկացումը, ոչ միայն պետք է ունենա հստակ գիտելիքներ ուղեղի բաղադրիչների և գենետիկայի մասին (ներքին), այլև համատեքստ (արտաքին), որում աշխատում են այս բաղկացուցիչ մասերը (Koch and Laurent, 1999): Փաստարկվում է, որ միայն նյարդաբանության և հոգեբուժության միանալով է հնարավոր այս կապը օգտագործելով թեթևացնել մարդկային տառապանքները։

Օրգանական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբուժության պատմության հետագա պատկերը ցույց է տալիս հեռացումը նյարդախտաբանությունից և ավելի շատ գաղափարախոսության վրա հիմնվելը։(Sabshin, 1990) Սրա համար լավագույն օրինակ է հանդիսանում Տուրետի համախտանիշը, որը, ինչպես գտնում էր Ֆերենցին (1921), որը երբևիցե Տուրետի համախտանիշով հիվանդ չէր տեսել,սեռական բռնաճնշումների արդյունքում առաջացած մաստուրբացիայի խորհրդանշական արտահայտությունն էր։ Այնուամենայնիվ, սկսած հանգստացնող դեղամիջոցների ախտանիշների նվազեցման արդյունավետությունից (Shapiro, Shapiro and Wayne, 1973), համախտանիշը ստացել է պաթոֆիզիոլոգիական աջակցություն (օրինակ՝ Singer, 1997) և հաշվի առնելով դրա բարձր ժառանգելիությունը՝ առաջարկվել է վարկած, որ այն ունի նաև գենետիկ հիմք (Robertson, 2000)։ Այս միտումը կարելի է տեսնելմինչ այժմ ավանդական հոգեբանական խանգարումների դեպքում (տե՛ս աղյուսակը) և, ինչպես պնդդվում է, աջակցում է նյարդաբանության և հոգեբուժության վերամիավորմանը, քանի որ երկուսն էլ գործ ունեն նույն համակարգի խանգարումների հետ։

Հոգեբուժական ախտանիշների կամ խանգարումների կապը ուղեղի կառուցվածքի և գենետիկ շեղումների հետ
(Այս աղյուսակը ամբողջական չէ, բայց հոգեբուժական ախտանիշների հիման վրա ապահովում է որոշ նյարդաբանական հիմքեր)
Հոգեբուժական ախտանիշներ Հոգեդինամիկ նկարագրություններ Նյարդաբանական դրևորումներ Աղբյուր
Դեպրեսիա Ներքին զայրույթ Լիմբիկ համակարգի և կեղևի միջև դիսրեգուլյացիա, մոնոամինային անհավասարակշռություն Mayberg (1997)
Մանիա (Երկբևեռ աֆեկտիվ խանգարում) Եսապաշտություն Կեղևի քունքային բլիթ և հիպոկամպ, քունքային բլիթ, նշաձև մարմին Barrett et al. (2003), Vawter, Freed, & Kleinman (2000)
Շիզոֆրենիա Եսապաշտություն/փախուստ իրականությունից Մարդու կեղևի քունքային բլիթում ՆՄԴԱ ընկալիչների ակտիվացում Ross et al. (2006)
Տեսողական հալուցինացիա Ներքին ցանկությունների/մտքերի/վախերի արտաքին աշխարհ բերելը, սառն ու անտարբեր մորից առաջացած թույլ ես Ցանցաթաղանթից կողմնային ծնկաձև մարմին ձգվող ուղի, դեպի վեր ձգվող ուղեղաբնի կարգավորող գոյացություններ Mocellin, Walterfang, Velakoulis (2006)
Լսողական հալուցիանցիա Ներքին ցանկությունների/մտքերի/վախերի արտաքին աշխարհ բերելը, սառն անտարբեր մորից առաջացած թույլ ես Քունքի առաջնային հատվածի ֆունկցիոնալ համակցվածություն Shergill et al., 2000
Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում Ծնողների կոպիտ վերաբերմունքը հանգեցնում է սիրո և ատելության բախմանը Քունքային-ենթակեղևային շրջույթներ, աջ պոչավոր կորիզի աշխատանք Saxena et al. (1998), Gamazo-Garran, Soutullo and Ortuno (2002)
Սնման խանգարում Ներքին անհանգստությունը կառավարելու անհաջող փորձեր Ատիպիկ սերոտոնինի համակարգ, աջ ճակատային և քունքային բլթի ախտահարում, փոփոխություններ մեզոլիմբիկ դոֆամինային ուղիներում Kaye et al. (2005), Uher and Treasure (2005), Olsen (2011), Slochower (1987)

Բուժվող հիվանդի խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելին, պնդում են, որ այս կապը թույլ կտա խորանալ հոգեկան խանգարումների ավելի նուրբ ախտաբանության մեջ դրանով իսկ նպաստելով բուժման և վերականգնման ռազմավարությունների բարելավմանը ընթացիկ այն հիվանդություններից անդին, որոնք միասին խմբվել են մի շարք ախտանիշների շուրջ։ Այնուամենայնիվ, այն կրճատում է երկու ճանապարհները․ ավանդական նյարդաբանական խանգարումները, ինչպիսին է օրինակ Պարկինսոնի հիվանդությունը, հայտնի են իրենց ավանդական հոգեբուժական ախտանիշների բարձր ցուցանիշով, ինչպես օրինակ փսիխոզը և դեպրեսիան։ (Lerner and Whitehouse, 2002) Այս ախտանիշները, որոնք մեծապես արհամարհվում են նյարդաբանության կողմից, կարելի է գտնել նյարդահոգեբուժության շնորհիվ և նպաստել բուժվող հիվանդի խնամքին։ Ընդհանուր առմամբ, պնդվում է, որ ավանդական հոգեբուժության և նյարդաբանության բաժանմունքի հիվանդները կնկատել իրենց վիճակի բարելավումը միայն երկու գիտությունների վերամիավորումից հետո։

Կառավարման ավելի լավ մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիֆֆերը (2004) պնդում է, որ վերամիավորման համար կան կառավարման և ֆինանսական լավ հիմքեր։

ԱՄՆ հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վարքագծային նյարդաբանություն և նյարդահոգեբուժություն» եղբայրությունը հավատարմագրված է Նյարդաբանական Ենթատեսակների Միացիալ Խորհրդի կողմից (UCNS; www.ucns.org Արխիվացված 2019-05-02 Wayback Machine), ճիշտ այն նույն եղանակով, ինչպիս Հոգեբուժության և Նյարդաբանության նստավայրերի հավաստագրումը Ամերիկայի Հոգեբուժական և Նյարդաբանական Խորհրդի կողմից։

Ամերիկայի Նյարդահոգեբուժական Ասոցիացիան (ԱՆՀԱ) հիմնադրվել է 1988 թվականին և համարվում է Ամերիկայի բժշկական ենթաճյուղերի համայնք նյարդահոգեբույժների համար։ ԱՆՀԱ-ն ամենամյա հանդիպումներ է անցկացնում և առաջարկում է կրթության և մասնագիտական ցանցի այլ համաժողովներ վարքագծային նյարդաբանության և նյարդահոգեբուժության, ինչպես նաև բժիշկների, գիտնականների և մանկավարժների, վարքագծային նյարդաբանության և կրթության ոլորտներում։ Ամերիկայի հոգեբուժական հրատարակչությունը, որը համարվում է ԱՆՀԱ-ի պաշտոնական ամսագիրը, Նյարդահոգեբուժություն և Կլինիկական Նյարդաբանություն ամսագրում հրատարակում է մասնագիտական եզրակացություններ։

Միջազգային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդահոգեբուժության Միջազգային Ասոցիացիան հիմնադրվել է 1996 թվականին[6]։ ՆԳՄԱ-ն երկու տարի շարունակ համաժողովներ է անցակցնում աշխարհի տարբեր երկրներում և համագործակվում է աշխարհի տարածաշրջանային նյարդահոգեբուժական ասոցիացիաների հետ տարածաշրջանային նյարդահոգեբուժական համաժողովների աջակցելու և նյարդահոգեբուժության զարգացման համար այն երկրներում / շրջաններում, որտեղ անցկացվում են այդ համաժողովները։ Պրոֆեսոր Ռոբերտ Հեյմ Բելմակերը[7] կազմակերպության գործող նախագահն է, պրոֆեսոր Էննապադամ Ս․ Քրիշնանուարուսը[8] համարվում է ընտրված նախագահ, իսկ պրոֆեսոր Գիլբերտո Բրոֆմանը՝ քարտուղար-գանձապահ[9]։

Բրիտանիայի Նյարդահոգեբուժության Միջազգային Ասոցիացիան հիմնադրվել է 1987 թվականին[10] և համարվում է առաջատար ակադեմիական և մասնագիտացված կառույց այն բժշիկ-ուսանողների և մասնագետների համար, որոնք կապված են Մեծ Բրիտանիայի բժշկության հետ և աշխատում են կլինիկական և ճանաչողական-նյարդաբանական և հոգեբուժական ոլորտում։

Վերջերս ստեղծվել է «Նյարդահոգեբուժական ֆորում» (ՆՀՖ) կոչվող նոր, ոչ առևտրային արհեստավարժ կազմակերպություն։ ՆՀՖ-ի նպատակն է աջակցել արդյունավետ հաղորդակցման և միջգիտակարգային համագործակցությանը, մշակել կրթական նախագծեր և հետազոտական ծրագրեր, կազմակերպել նյարդահոգեբուժական գիտաժողովներ և սեմինարներ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Yudofsky, S.C.; Hales, E.H. (2002). «Neuropsychiatry and the Future of Psychiatry and Neurology». American Journal of Psychiatry. 159 (8): 1261–1264. doi:10.1176/appi.ajp.159.8.1261.
  2. 2,0 2,1 Martin, J.B. (2002). «The integration of neurology, psychiatry, and neuroscience in the 21st century». American Journal of Psychiatry. 159 (5): 695–704. doi:10.1176/appi.ajp.159.5.695. PMID 11986119.
  3. Berrios, G.E.; Marková, I.S. (2002). «The concept of neuropsychiatry: a historical overview». Journal of Psychosomatic Research. 53 (2): 629–638. doi:10.1016/s0022-3999(02)00427-0. PMID 12169337.
  4. Price, B.H.; Adams, R.D.; Coyle, J.T. (2000). «Neurology and psychiatry: Closing the great divide». Neurology. 54 (1): 8–14. doi:10.1212/wnl.54.1.8. PMID 10636118.
  5. 5,0 5,1 5,2 Kendler, K.S. (2005). «Toward a Philosophical Structure for Psychiatry». American Journal of Psychiatry. 162 (3): 433–440. doi:10.1176/appi.ajp.162.3.433. PMID 15741457.
  6. «International Neuropsychiatric Association». Official Website.
  7. «אתר הבית של פרופ' חיים בלמקר». haimbelmaker.co.il (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  8. «Neurokrish - The Neuropsychiatry Center». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 17-ին.
  9. «International Neuropsychiatric Association». Committee Members.
  10. «Bulletin Of The Royal College Of Psychiatrists» (PDF).

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Arciniegas DB, Kaufer DI; Joint Advisory Committee on Subspecialty Certification of the American Neuropsychiatric Association; Society for Behavioral and Cognitive Neurology. Core Curriculum for Training in Behavioral Neurology and Neuropsychiatry. J Neuropsychiatry Clin Neurosci. 2006 Winter;18(1):6-13.
  • Barrett, T.B., Hauger, R.L., Kennedy, J.L., Sadovnick, A.D., Remick, R.A. & Keck, P.E, McElroy, S L, Alexander, L., Shaw, S.H., & Kelsoe, J. (2003) Evidence that a single nucleotide polymorphism in the promoter of the G protein receptor kinase 3 gene is associated with bipolar disorder" Molecular Psychiatry 8, 546−557.
  • Becker, A.E. (2004) Television, Disordered Eating, and Young Women in Fiji: Negotiating Body Image and Identity During Rapid Social Change. Culture, Medicine and Psychiatry, 28(4): 533–559.
  • Bell, V., Halligan, P.W., Ellis, H.D. (2006). Explaining delusions: a cognitive perspective. Trends in Cognitive Sciences,10(5), 219-26.
  • Ferenczi, S. (1921) Psychoanalytical observations on tic. International Journal of Psychoanalysis, 2: 1-30.
  • Gamazo-Garran, P., Soutullo, C.A. & Ortuno, F. (2002) Obsessive compulsive disorder secondary to brain dysgerminoma in an adolescent boy: a positron emission tomography case report. Journal of Child and Adolescent Psychopharmacology, 12, 259-263.
  • Green, M.F. (2001) Schizophrenia Revealed: From Neurons to Social Interactions. New York: W.W. Norton.
  • Kaye, W.H., Bailer, U.F., Frank, G.K., Wagner, A., & Henry, S.E. (2005). Brain imaging of serotonin after recovery from anorexia and bulimia nervosa. Physiology & Behaviour, 86(1-2), 15-7
  • Koch, C. & Laurent, G. (1999). Complexity and the nervous system" Science 284(5411), 96-8.
  • Lerner, A.J., & Whitehouse, P.J. (2002) Neuropsychiatric aspects of dementias associated with motor dysfunction. Washington, DC: American Psychiatric (pp 931–937)
  • Linden, D. E. J. (2006). How psychotherapy changes the brain – the contribution of functional neuroimaging" Molecular Psychiatry 11, 528-38.
  • Marr, D. (1982). Vision: A Computational Approach. San Francisco: Freeman & Co.
  • Mayberg, H.S. (1997). Limbic-cortical dysregulation: a proposed model of depression. Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences, 9, 471–481.
  • Mocellin, R., Walterfang, M., & Velakoulis, D. (2006) Neuropsychiatry of complex visual hallucinations. Australian and New Zealand Journal of Australian and New Zealand Journal of Psychiatry, 40, 742-751
  • Rempel-Clower, N.L., Zola, S.M., Squire, L.R., & Amaral, D.G. (1996). Three cases of enduring memory impairment after bilateral damage limited to the hippocampal formation" Journal of Neuroscience 16, 5233–5255
  • Robertson, M.M. (2000). Tourette syndrome, associated conditions and the complexities of treatment" Brain 123(3), 425–462.
  • Ross, C.A., Margolis, R.L., Reading, S.A.J., Pletnikov, M., & Coyle, J.T (2006). Neurobiology of Schizophrenia" Neuron 52, 139–153.
  • Sabshin, M. (1990). Turning points in twentieth-century American psychiatry" American Journal of Psychiatry 147(10),1267-1274.
  • Sachdev, P.S. (2005). Whither Neuropsychiatry? Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences,17,140-141.
  • Saxena, S., Brody, A.L., Schwartz, T.M., & Baxter, L.R. (1998). Neuroimaging and frontal-subcortical circuitry in obsessive-compulsive disorder. British Journal of Psychiatry,173(35), 26–37.
  • Schiffer, R.B, Bowen, B., Hinderliter, J., Hurst, D.L., Lajara-Nanson, W.A., & Packard, R.C. (2004). Neuropsychiatry: A Management Model for Academic Medicine. Journal of Neuropsychiatry and Clinical Neurosciences, 16, 336-341.
  • Shapiro, A.K., Shapiro, E., Wayne, H., & Clarkin, J. (1973). Organic factors in Gilles de la Tourette's syndrome. British Journal of Psychiatry, 122, 659-664.
  • Shergill, S. S., Brammer, M. J., Williams, S., Murray, R.M., & McGuire, P.K. (2000). Mapping auditory hallucinations in schizophrenia using functional magnetic resonance imaging" Archives of General Psychiatry 57, 1033 -1038.
  • Singer, H.S. (1997). Neurobiology of Tourette syndrome. Neurologic Clinics, 15, 357–379.
  • Tienari, P., Wynne, L. C., Sorri, A., Lahti, I., Läksy, K., Moring, J., Naarala., M, Nieminen, P., & Wahlberg K. (2004) Genotype–environment interaction in schizophrenia-spectrum disorder: long-term follow-up study of Finnish adoptees. British Journal of Psychiatry, 184, 216–222.
  • Uher, R., & Treasure, J. (2005) Brain lesions and eating disorders. Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry, 76, 852-7.
  • Vawter, M.P., Freed, W.J., & Kleinman, J.E. (2000). Neuropathology of bipolar disorder" Biological Psychiatry 48, 486-504.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաստագրում ըստ մասնագիտության[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային/ազգային կազմակերպություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդահոգեբուժության հատուկ ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]