Նիլս Գադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NWGade IllT1860-11.jpg

Նիլս Վիլհելմ Գադե (դան.՝ Niels Wilhelm Gade, 1817, փետրվարի 22, Կոպենհագեն1890, դեկտեմբերի 21, Կոպենհագեն), դանիացի կոմպոզիտոր, երաժշտական գործիչ։

Եղել է Կոպենհագենի Թագավորական թատրոնի դիրիժոր, ապա կոնսերվատորիայի տնօրեն։ Գադեն գլխավորել է դանիական կոմպոզիտորական դպրոցը։ Ազգային երաժշտության մեջ ռոմանտիկական ուղղության ներկայացուցիչ է։ Գրել է օպերա («Մարիոտա», բեմադրվել է 1850-ին), երեք բալետ, ութ սիմֆոնիա, այլ ստեղծագործություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png