Նեսվիժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեսվիժ
Տեսակcity of raion subordinance?
Երկիր Բելառուս
ՎարչատարածքՆիսվիժ
ԲԾՄ182 մետր[1]
Առաջին հիշատակում1446
Քարտեզ
Քարտեզ

Նեսվիժ[2] (բելառուս․՝ Нясві́ж, լիտ.՝ Nesvyžius, լեհ.՝ Nieśwież, ռուս.՝ Не́свиж, իդիշ՝ ניעסוויז, լատին․՝ Nesvisium), քաղաք Բելառուսում՝ Մինսկի մարզում։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 14.300.[3]: Նեսվիժի միջնադարյան ամրոցը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Քաղաքի կարգավիճակ ստացել է 1586 թվականին, Ռեչ Պոսպոլիտայի արքա Ստեֆան Բատորիից, Լիտվայի մեծ իշխանության պետական գործիչ Միկոլայ (Նիկոլայ) Քշիշտոֆ Ռաձիվիլի (Սիրոտկայի) խնդրանքով[4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1223 – բնակավայրը հիշատակվել է Կալկա գետի մոտ մոնղոլների դեմ մղված ճակատամարտի կապակցությամբ
  • 1445 թ. սեպտեմբերի 17 – Կազիմեժ IV Յագելոնչիկ արքան Նեսվիժը հանձնել է լիտվական բոյար Միկոլայ Նեմիրովիչին, որը մեծ ներդրում էր ունեցել գահին նրա բարձրանալու գործում[5][6]։ Ընդունված է այս թվականը համարել Նեսվիժի հիմնադրման տարի, որը վկայված է պատմական աղբյուրներում[7]։
  • Միկոլայ Նեմիրովիչը եկեղեցի է հիմնել Նեսվիժում։ 1492 թվականի մի փաստաթղթում արքան հավանության է արժանացրել եկեղեցու համար նրա սահմանած վարձաչափը[8]։
  • Միկոլայ Նեմիրովիչի մահվանից հետո բնակավայրը վերստին դարձել է արքայի սեփականությունը[9]։
  • 1492 նոյեմբերի 10-ին Ալեքսանդր Յագելոնչիկը Նեսվիժը հանձնել է Տրակայի վոևոդա Պյոտր Մոնտիգերդովիչին[10]։
  • 1533 – բնակավայրի տերը դարձած Միկոլայ Քշիշտոֆ Ռաձիվիլ Սիրոտկան (1549–1616)՝ Լիտվայի մեծ իշխանության մարշալը, պարսպապատել է Նեսվիժը, կառուցել ամրոցը, ճիզվիտական եկեղեցին։
  • 1561-1562 - Մացեյ Կավենչինսկին Նեսվիժում հիմնադրել է «Լեհ եղբայրների» հրատարակչական տունը, որոնք հետագայում իրենց եկեղեցին են կառուցել քաղաքում[11]։
  • 1906 դեկտեմբերի 21 – լեհական կրթական ընկերությունը գրանցվել է Նեսվիժում և եռանդուն գործունեություն ծավալել լեհերեն ուսուցումն առաջ մղելու ուղղությամբ։ 1909 թվականին ցարական կառավարությունն արգելել է ընկերության գործունեությունը[12]։
  • 1909 – տեղական ընտրությունների արդյունքում քաղաքային խորհրդում տեղեր են զբաղեցրել 11 լեհ, 3 ռուս և 1 հրեա[13]։
  • 1918 – Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քաղաքը գտնվել է գերմանացիների տիրապետության տակ։
  • 1918 թ. դեկտեմբեր – գերմանացիների հեռանալուց հետո բոլշևիկներն առանց կռվի տիրել են քաղաքին[14]։
  • 1919 թ. մարտի 14 – ապստամբած քաղաքացիները քշել են բոլշևիկներին, սակայն 5 օր անց ապստամբությունը ճնշվել է, կազմակերպիչները գնդակահարվել են[15]։
  • 1945–1991 – քաղաքը գտնվել է Բելոռուսական ԽՍՀ-ի, այնուհետև՝ Բելառուսի Հանրապետության կազմում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեսվիժը բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[16].

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարոլ Ստանիսլավ Ռաձիվիլ, Լիտվայի և Լեհաստանի ազնվական, քաղաքական գործիչ
  • Միխաել Գոլենևսկի, լեհ լրտես
  • Պյոտր Յարոշևիչ, լեհ քաղաքական գործիչ
  • Միխալ Վիտուշկա, ֆաշիստական էսէսի «Բելառուսական սև կատուներ» խմբավորման պարագլուխ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. Zarządzenie Ministra Spraw Wewnętrznych z dnia 28 lutego 1937 r. o ustaleniu urzędowych nazw miast (Կաղապար:Monitor Polski).
  3. «Region information on the official website of the Nesvizh Regional Executive Committee (in Russian)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. Wanda Rewieńska, Miasta i miasteczka magdeburskie w woj. wileńskim i nowogródzkim, Lida 1938, s. 12.
  5. T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 195
  6. W. Semkowicz, O litewskich rodach bojarskich zbratanych ze szlachtą polską w Horodle roku 1413, w: Lithuano-Slavica Posnaniensia. Studia Historia, t. III, Poznań 1989, s. 51
  7. W gnieździe rodowym Radziwiłłów, Tygodnik Wileńszczyzny http://www.tygodnik.lt/200734/bliska4.html
  8. T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 195-196
  9. T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 198
  10. T. Jaszczołt, Ród Niemiry z Wsielubia – Niemirowiczowie i Szczytowie herbu Jastrzębiec do połowy XVI wieku, [w:] Unia w Horodle na tle stosunków polsko-litewskich, S.Górzynski (red.), Wydawnictwo DiG, Warszawa 2015, s. 196
  11. Józef Łukaszewicz Dzieje kościołów wyznania helweckiego w Litwie, Poznań 1822, t. 2, s. 180, 181.
  12. | tytuł = Między nadzieją…| strony = 37–38| rozdział = Życie społeczno-kulturalne. Oświata}}
  13. | tytuł = Między nadzieją…| strony = 169| rozdział = W walce o prymat w kraju. Samorząd lokalny}}
  14. | tytuł = Wojna polsko-rosyjska 1919–1920| strony = 44| rozdział = Wstępna faza walk}}
  15. | tytuł = Miescy pamiaci achwiarau kamunizmu u Biełarusi| strony = 211–213| rozdział = Centralnaja Biełaruś. Minskaja wobłasć| autor r = Ronny Heidenreich}}
  16. «Города-партнёры». nesvizh.gov.by (ռուսերեն). Nyasvizh. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեսվիժ» հոդվածին։