Նեյրոլեպտիկ դեղամիջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեյրոլեպտիկ դեղամիջոցներ (նեյրո․․․ և հուն․ληπίικός — ընկալունակ), նեյրոպլեգիկ դեղամիջոցներ, մեծ տրանկվիլիզատորներ, նյարդային համակարգի գործունեությունն ընկճող դեղանյութերի խումբ։ Օժտված են ընդհանուր հանգստացնող ազդեցությամբ․ հիվանդը շրջապատի նկատմամբ դառնում է անտարբեր, ընկնում է շարժողական ակտիվությունը, կմախքային մկանների տոնուսը, թուլանում վեգետատիվ նյարդային համակարգի ռեակտիվությունը։ Նեյրոլեպտիկ դեղամիջոցները ուժեղացնում են նարկոտիկ, քնաբեր, ցավը հանգստացնողն անզգայացնող դեղամիջոցների ազդեցությունը, թուլացնում նյարդային համակարգի խթանիչների (կոֆեին, ֆենամին և այլն) ներգործությունը։ Նեյրոլեպտիկ դեղամիջոցները հիմնականում օգտագործում են մի շարք հոգեկան հիվանդությունների (շիզոֆրենիա, պսիխոզներ, զառանցանք, հալյուցինացիա, վախ և այլն) դեպքում։ Նեյրոլեպտիկ դեղամիջոցների ազդեցության մեխանիզմը դեռես լրիվ ուսումնասիրված չէ, սակայն հայտնի է, որ դրանք ազդում են սինապսներում նյարդային ազդակների հաղորդման վրա, ընկճում են գլխուղեղի ցանցանման գոյացության ակտիվացնող ազդեցությունը կեղևի վրա, իջեցնում մեդիատորների ակտիվությունը և այլն։ Առավել կիրառական նեյրոլեպտիկ դեղամիջոցներն են ֆենոթիազինի (ամինազին, մեպազին, պրոպազին, տրիֆթազին, էտապերազին), բուտիրոֆենոնի (հալոպերիդոլ, դրոպերիդոլ), թիոքսանտենի, ինդոլի ածանցյալները և այլն։ Նեյրոլեպտիկ դեղամիջոցները լայնորեն կիրառվում են նաե անեսթեզիոլոգիայում, ներքին հիվանդությունների (հիպերտոնիկ, խոցային, հղիության թունավորումներ և այլն) բուժման նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 223