Նարգիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նարգեսից)

Վաղենիկ (լատին․՝ Narcissus) շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարգիզ բուսաբանական նկարազարդում գրքից Jan Copsa «Flora Batava», 1800—1934

Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35 սմ։ Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև։ Ծաղիկները հիմնականում մեկական են (կան նաև ողկույզներով)։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը տուփիկ է։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական անվանումներն են՝ Փռնչուկ, Վաղենիկ, Պայպուն, սարի ծաղիկ։ Նարգիզը հին սանսկրիտից թարգմանաբար նշանակում է՝ «կրակի ծաղիկ» (այդպես են անվանել նաև լուսինը)։ Հնդիկները համարել են, որ այդ ծաղիկը լուսավորում է խավարը։

Հին պարսիկներն այս ծաղիկն անվանում էին չթառամող բերկրանք, «Narcissus» անվանումը ծագել է հունարեն «նարկաո»՝ «թմրեցնել», «շշմեցնել» բառից, իսկ poeticus անվանումը ստացել է, քանի որ դարեր շարունակ ծաղկի գեղեցկությունը գովերգվել է բազմաթիվ բանաստեղծների կողմից։

Գերմանիայում նարգիզը խորհրդանշում է սեր եւ երջանիկ ամուսնություն, նարգիզի հուռութքն ամրապնդում է փոխադարձ սերը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարգիզի բոլոր տեսակները թունավոր են։ Սոխուկներն ու տերևները պարունակում են լիկորին ալկալոիդ, որն ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, ցավազրկող, նաև բրոնխային գեղձերի արտազատությունն ուժեղացնող հատկություններ։ Արգելակում է բարձրակարգ բույսերի և ծովային ջրիմուռների բջիջների բազմացումն ու աճը։ Նարգիզների որոշ տեսակներ պարունակում են եթերային յուղեր, իսկ կոճղարմատները՝ ալկալոիդներ, որի պատճառով դրանք լայնորեն օգտագործվում են օծանելիքի արտադրության եւ բժշկության մեջ։ Նարգիզների մեծ տրցակի առկայությունը ննջասենյակում կարող է նյարդային մարդկանց մոտ գլխացավ առաջացնել։ Բուժական նպատակներով օգտագործվում են խոտաբույսի կոճղարմատները, որոնց պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, մանրէասպան, վերքամոքիչ ազդեցություն։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է մոտ 60 տեսակ։ Հայաստանում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, սպիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներում։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Е. Н. Зайцева, Е. Т. Новикова Интродукция нарциссов // Интродукция и приемы культуры цветочно-декоративных растений. — М.: Наука, 1997. — 168 с.
  • В. Чуб. Махровые нарциссы. // Цветоводство, № 3, май/июнь 2007.
  • Нарцисс, растения из семейства амариллевых // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 201