Նանսեն Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանսեն Միքայելյան
Ծնվել էհունիսի 25, 1931(1931-06-25)[1]
ԾննդավայրԿարզախ, Վրաստան[1]
Վախճանվել էնոյեմբերի 3, 1999(1999-11-03)[2] (68 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1958)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿանչ և Ոզնի
Նանսեն Միքայելյան Վիքիդարանում

Նանսեն Հարությունի Միքայելյան (հունիսի 25, 1931(1931-06-25)[1], Կարզախ, Վրաստան[1] - նոյեմբերի 3, 1999(1999-11-03)[2], Երևան, Հայաստան), հայ խորհրդային բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1963 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղում։ 1958 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1961-1966 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ։ 1966 թվականից աշխատել է «Ոզնի» երգիծական հանդեսում որպես բաժնի խմբագիր։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1952 թվականին, «Պիոներ կանչ» թերթում։ Նույն թվականին հրատարակվել է բանաստեղծի «Իմ գարունը» բանաստեղծությունների ժողովածուն, այնուհետև, մեկը մյուսին հաջորդել են նոր բանաստեղծությունների ժողովածուներ՝ «Խոյանքներ» (1960 թ.), «Կապույտ կրակներ» (1963 թ.), «Արև իմ, սեր իմ» (1967 թ.), «Քարե քնքշանք» (1971 թ.), «Կարոտի աշխարհ» (1975 թ.), «Լեռանաստղեր» (1980 թ.), «Թափանցող տարիներ» (1984 թ.), «Թևավոր նժույգներ» (1986 թ.): 1986 թ. Մոսկվայում ռուսերենով լույս է տեսել նրա «Կարոտի աշխարհ» ժողովածուն։ Հայերեն է թարգմանել Շիլլերի և Հայնեի ստեղծագործությունները, իսկ ռուսերենից թարգմանել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ։ Ստեղծագործություններ է գրել նաև փոքրիկների համար՝ «Քուչիկն ու փուչիկը» (1959 թ.), «Հուշարարն ու Ազատը» (1964 թ.), «Շտապ օգնություն» (1968 թ.), «Արևի բանալին» (1972 թ.), «Ճուտիկների մանկապարտեզ» (1978 թ.): Հեղինակել է բազմաթիվ գրական պարոդիաներ, էպիգրամներ, կալամբուրներ, ֆելիետոններ։ Նրա ստեղծագործությունները աչքի են ընկնում արդիականությամբ և բանաստեղծական ձևերի թարմությամբ։ Նրա ստեղծություններից շատերը վերածվել են երգերի։ Համագործակցել է կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի («Դինգ-դոնգ», «Նոր տարվա հանդես», «Եղևնին»,«Օրորոցային», «Երկու կռունկ» և այլն), Արեգ Լուսինյանի («Երաժշտական այբբենարան» երգաշար) հետ։ Հեղինակել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հեքիաթն է կանչում» հաղորդման երգի բառերը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, ռումիներեն և այլ լեզուներով։ Մահացել է Երևանում 1999 թվականին[3][4][5]։ ԽՄԿԿ անդամ 1975 թվականից։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ գարունը, Երևան, Հայպետհրատ, 1958, 66 էջ։
  • Քուչիկն ու Փուչիկը, Երևան, Հայպետհրատ, 1959, 28 էջ։
  • Խոյանքներ, Երևան, Հայպետհրատ, 1960, 128 էջ։
  • Կապույտ կրակներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 98 էջ։
  • Հուշարարն ու Ազատը, Երևան, Հայպետհրատ, 1964, 49 էջ։
  • Արև իմ, սեր իմ, Երևան, «Հայաստան», 1967, 144 էջ։
  • Շտապ օգնություն, Երևան, «Հայաստան», 1968, 74 էջ։
  • Քարե քնքշանք, Երևան, «Հայաստան», 1971, 139 էջ։
  • Արևի բանալին, Երևան, «Հայաստան», 1972, 86 էջ։
  • Կարոտի աշխարհ, Երևան, «Հայաստան», 1975, 244 էջ։
  • Ճուտիկների մանկապարտեզ, Երևան, «Սովետական գրող», 1978, 100 էջ։
  • Լեռան աստղեր (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1980, 176 էջ։
  • Արթուն մոլորակ։ Բանաստեղծություններ, Նաիրի, 1990, էջ 191[6]։

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Մոշկովսկայա Էմ., Ինչպես գորտերը կռկռալ սովորեցին, Երևան, «Հայաստան», 1973, 14 էջ։
  • Միրզաբեկովա Մ., Նապաստակի հյուրերը, Երևան, «Հայաստան», 1975։
  • Լանցով Նիկոլայ, Ոսկե ուռկան, Երևան, «Սովետական գրող», 1979, 56 էջ։
  • Միրզաբեկովա Մ., Արևի շողը, Երևան, «Սովետական գրող», 1979, 24 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 625—626.
  2. 2,0 2,1 2,2 http://armradioarchive.am/ar/gmWS3iO
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ հ. 3:
  4. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 313-314։
  5. «AV Production - Նանսեն Միքայելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  6. Միքայելյան, Նանսեն Հարությունի (1990). Արթուն մոլորակ։ Բանաստեղծություններ. Նաիրի. ISBN 9785550004623.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանսեն Միքայելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 625