Նանկայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նանկայի համալսարան
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, higher education institution directly under Ministry of Education of the People’s Republic of China? և vice-ministerial level university?
Հիմնադրված է1919
Ընդհանուր անձնակազմ4336 մարդ
ԱնդամակցությունDouble First Class University Plan? և Plan 111?
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՏյանցզին
Կայքnankai.edu.cn
Նանկայի համալսարան (Չինաստան)##
Նանկայի համալսարան (Չինաստան)
Նանկայի համալսարան, Չինաստան
 Nankai University Վիքիպահեստում

Նանկայի համալսարան (չինարեն՝ 南开大学), 1919 թվականին հիմնադրված ազգային հետազոտական համալսարան Չինաստանի Տյանցզին քաղաքում։ Համալսարանի հիմնադիրներն են համարվում չին լուսավորչիներ Չժան Բոլինը (1876—1951) և Յան Ֆանսունը (1860—1920): Համալսարանը ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Չոու Էնլայայի ալմա մատերն է։ Համարվում է Չինաստանի առաջին և լավագույն դասական համալսարանը[1][2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է մասնավոր միջոցներով, ուստի ի սկզբանե փոքր է եղել։ Իր գոյության առաջին փուլում այն ուներ ընդամենը հումանտիար գիտությունների, տեխնիկայի և բիզնեսի ֆակուլտետներ։ Ուներ ընդհանուր 96 ուսանող։ Համալսարանի առանձնահատկությունն այն էր, որ դասընթացները տեղի էին ունենում ամբողջությամբ անգլերենով։ 1937 թվականին Նանկայի համալսարանը ընդլայնվել է և ունեցել երեք քոլեջ, 13 գրասենյակ և երկու հետազոտական ինստիտուտ։ Այդ ժամանակ համալսարանում սովորում էր 429 ուսանող, իսկ պրոֆեսորադասախոսական կազմն բաղկացած էր 110 դասախոսից։ Համալսարանը ստացել է «Բարձրագույն կրթության Հյուսիսային Աստղ» ոչ պաշտոնական անունը։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի վերջին համալսարանում կար 22 քոլեջ, որոնք կրթական ծրագրեր էին առաջարկում բակալավրի 73 մասնագիտությունների համար, 208 ծրագիր մագիստրոսի վերապատրաստման համար, ինչպես նաև 122 ծրագիր դոկտորների գիտությունների համար։ Ուսանողների ընդհանուր թիվը 12 հազար էր, մագիստորսներինը՝ նույնպես։ Ուսանողների մոտ 10%-ը հիմնականում Հարավային Կորեայից էին, Ճապոնիայից, Եվրոպայից և Աֆրիկայից։ Հայտնվելով Չինաստանի լավագույն բուհերի տասնյակում՝ Նանկայի համալսարանը երկրում զբաղեցնում էր առաջատար տեղը։ Նանկայում է գտնվում մաթեմատիկայի, քիմիայի, պատմության, բիզնեսի և տնտեսության լավագույն դպրոցները։ 2008 թվականի ՉԺՀ-ի կրթության նախարարությունը Նանկայի քիմիայի դպրոցը լավագույնն է համարել ամբողջ ՉԺՀ-ում։ Մաթեմատիկայի և պատմության հետազոտությունների տնտեսագիտական բնագավառում Նանկայի համալսարանը ՉԺՀ-ի ավելի քան 2000 համալսարանների շարքում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ակադեմիական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բնապահպանական հետազոտությունների և ճարտարագիտության դպրոց
  • Օտար լեզուների քոլեջ
  • Պատմության քոլեջ
  • Նախադպրոցական տարիքի երեխաների համար քոլեջ
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ
  • Չինական լեզվի և մշակույթի քոլեջ
  • TEDA քոլեջ
  • Քիմիական քոլեջ
  • Բիզնեսի քոլեջ
  • Պետական կառավարման դպրոց
  • Գրականության դպրոց
  • Մաթեմատիկայի դպրոց
  • Բժշկական դպրոց
  • Մարդկային գիտությունների դպրոց
  • Իրավունքի դպրոց
  • Ծրագրային ապահովման դպրոց
  • Դեղագիտության դպրոց
  • Փիլիսոփայության դպրոց
  • Ֆիզիկայի դպրոց
  • Տնտեսագիտության դպրոց

Համալսարանի ռեկտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չժան Բոլին՝ 1919—1948
  • Հե Լյան՝ 1948—1957
  • Յան Շիսյան 1957—1969, 1979—19
  • Ցզան Բոպին՝ 1978
  • Տեն Վեիցզաո՝ 1981—1986
  • Մու Գոգուան 1986—1995
  • Հոու Ցզիսին 1995—2006
  • Ժաո Ցզիհե՝ 2006-2011
  • Գոնգ Կե՝ 2011-մինչ օրս

Հայտնի շրջանավարտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժոու Էնլեյ` Չինաստանի Պետական խորհրդի առաջին վարչապետ, Նանկայի համալսարանի շրջանավարտ

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չինաստանոի լավագույն բուհերի ցանկում 9-րդն էր։ 2009 թվականի ժողովրդական համալսարանի կողմից հրապարակված վարկանիշ։
  • Ըստ www.netbig.com-ի՝ համալսարանը Չինաստանի լավագույն բուհերի ցանկում զբաղեցնում էր 8-րդ տեղը
  • 2005 թվականի ՉԺՀ-ի կրթության նախարարության վարկածով համալսարանը ՉԺՀ-ի լավագույն բուհերի ցանկում 8-րդն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Renmin University of China Higher Education Research». plan.ruc.edu.cn (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  2. «Netbig 2011 Chinese University Ranking». rank2011.netbig.com (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Asian University Rankings 2011». topuniversities.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 6-ին.
  4. «List of the first-class Chinese Universities 2012». qq.com (չինարեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նանկայի համալսարան» հոդվածին։