Նաթ Քինգ Քոլ
| Նաթ Քինգ Քոլ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Նաթ Քինգ Քոլ |
| Ծննդյան օր՝ | մարտի 17, 1919 |
| Ծննդավայր՝ | Մոնտգոմերի, Ալաբամա |
| Վախճանի օր՝ | փետրվարի 15, 1965 (45 տարեկան) |
| Վախճանի վայր՝ | Սանտա Մոնիկա, Կալիֆորնիա |
| Կայք՝ | http://nat-king-cole.org |
Նաթ Քինգ Քոլ (անգլ.՝ Nat King Cole ամբողջական անունը՝ անգլ.՝ Nathaniel Adams Coles, մարտի 17, 1919 – փետրվարի 15, 1965), հայտնի ամերիկացի ջազ երգիչ և դաշնակահար, նաև դերասան։
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է 1919 թվականի մարտի 17-ին Ալաբամա նահանգի Մոնտգոմերի քաղաքում։ Նրա հայրը Էդուարդ Քոլը եղել է քահանա Մկրտիչ եկեղեցում։ Մայրը՝ Պերլինը, եղել է եկեղեցու երգեհոնահար և երգչախմբի ղեկավար։ Առաջին դասերը նրան տվել է մայրը, իսկ առաջին ելույթին ներկայացել է Yes, We Have No Bananas երգով՝ 4 տարեկան հասակում։ 1921 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Չիկագո և 12 տարեկանից նա հաճախում է դաշնամուրի դասերի։
Ստեղծագործական կյանք [խմբագրել]
Նաթ Քինգ Քոլը 19 տարեկանում նա սկսեց աշխատել որպես պրոֆեսիոնալ դաշնակահար իր եղբոր՝ Էդիի խմբում։ 1936 թվականին Նաթը ելույթ է ունենում ռեվյույով Նոբլա Սիսլայի հետ։ 1937 թվականին ստեղծում է տրիո Օսկար Մուրոմի հետ։ Խումբը գոյատևեց մինչև 1947 թվականը։ 1943 թվականին դառնալով հայտնի վոկալիստ ձայնագրեց իր սեփական երգը (Straighten Up and Fly Right)։ «Capitol Records»-ը վաճառեց այդ երգի 500000 կրկնօրինակ։ 1950 թվականի հունիսին ձայնագրեց Mona Lisa բալլադը, որը իր երգացանկում զբաղեցրեց 1-ին տեղը։ 1956 թվականի վերջին Նաթը թողարկեց ջազային ալբոմ «After Midnight» անվանումով։ 1964 թվականին նա թողարկեց իր վերջին «L-O-V-E» ալբոմը, որից հետո մի քանի օր անց հայտնվեց հիվանդանոցում: Նաթը մահացել է 1965 թվականի փետրվարին, քաղցկեղից` Կալիֆոռնիայում։ Նա առաջին սևամորթ էստրադային կատարողն էր ում ընդունեց հանդիսատես։ Ունեցել է շուրջ 18 ձայնասկավառակ և 350 երգ։
Նրա երգերը հնչում են 100-ից ավելի ֆիլմերում, որպես դերասան նկարահանվել է մոտ 20 գեղարվետական և հեռուստեսային ֆիլմերում ու սերիալներում:
Մրցանակներ [խմբագրել]
- Alabama Music Hall of Fame (1985)
- Alabama Jazz Hall of Fame (1993)
- Grammy Lifetime Achievement Award (1990)
- Down Beat Jazz Hall of Fame (1997)
- Grammy (2000)
- Grammy (1959)