Յուրի Օռլով
Յուրի Օռլով Юрий Орлов | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1924[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 27, 2020[2] (96 տարեկան) Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | միջուկային ֆիզիկոս, իրավապաշտպան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Կոռնելի համալսարան, Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ[3], Երևանի ֆիզիկայի ինստիտուտ[3] և IZMIRAN?[3] |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[4], ՀՀ ԳԱԱ և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն |
Ալմա մատեր | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ և Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[5] և անգլերեն |
Ինչով է հայտնի | Միջուկային ֆիզիկա, բետատրոնային տատանումների ոչ գծային տեսություն, էլեկտրոնային արագացուցիչում դեմիֆիրացման տեսություն, ոչ գծային ֆոկուսացում, մասնիկների և հակամասնիկների թվի բազմացմամբ արագացուցիչ |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Yuri Orlov Վիքիպահեստում |
Յուրի Ֆեոդորի Օռլով (ռուս.՝ Юрий Фёдорович Орлов, օգոստոսի 13, 1924[1], Մոսկվա, ԽՍՀՄ - սեպտեմբերի 27, 2020[2], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ), ռուս նշանավոր ֆիզիկոս, իրավապաշտպան և հասարակական գործիչ։ Ֆիզիկա-մաթեմատիակական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1970)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1968)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1952 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1976 թվականին եղել է Մոսկվայի հելսինկյան խմբի հիմնադիր նախագահ, Մարդու իրավունքների միջազգային հելսինկյան Ֆեդերացիայի պատվավոր նախագահ։ Արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի և մի շարք գիտական ու հասարակական կազմակերպությունների անդամ, Ուպսալայի (Շվեդիա) համալսարանի պատվավոր դոկտոր է։ 1987 թվականից Կոռնելի համալսարանի (Իթակա, Նյու Յորք) ավագ գիտաշխատող է։ 1986 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Գործունեություն Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտեմ Ալիխանյանի հրավերով[9] 1956-1972 թվականներին աշխատել է Հայաստանում[10]։ Նա եղել է ԵրՖԻ-ի արագացուցչի նախագծողների և կառուցողների հիմնական կազմում, դասավանդել է ԵՊՀ-ում, ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[11]։ 1952-1956 թթ. աշխատել է ԽՍՀՄ ԳԱ տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտում, 1956-1972 թթ.՝ ԵրՖԻ-ի գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության Նիկոլսոնի մեդալով (1995) և այլ մեդալներով ու մրցանակներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.themoscowtimes.com/2020/09/28/veteran-russian-human-rights-leader-yury-orlov-dies-at-96-a71570
- ↑ 3,0 3,1 3,2 http://physics.cornell.edu/sites/people/files/Orlov%20c.v.%20and%20pubs%202018.pdf
- ↑ https://www.amacad.org/person/yuri-fyodorovich-orlov
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.uu.se/en/about-uu/traditions/prizes/honorary-doctorates/mathematics-and-science/
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/wilson.cfm
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/nicholson.cfm
- ↑ «Ереванская сага физика-диссидента Юрия Орлова». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Правозащитник Юрий Фёдорович Орлов Права человека в России, հուլիսի 7, 2004
- ↑ Յուրի Օռլովի կենսագրակաը ՀՀ ԳԱԱ կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Օռլով» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 13 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 27 մահեր
- 2020 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Խորհրդային այլախոհներ
- Խորհրդային իրավապաշտպաններ
- Խորհրդային պրոֆեսորներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ
- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուս իրավապաշտպաններ
- Ռուս կալանավորներ և ձերբակալվածներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Ռուս հուշավիպագիրներ
- Ռուս ֆիզիկոսներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով