Յուրի Բարսեղով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յուրի Բարսեղով (Մարտի 7, 1925, ԹիֆլիսՕգոստոսի 6, 2008, Մոսկվա), իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ։

Ծնվել է Թիֆլիսում 1925 թվականին։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Հետագայում ղեկավարել է Մոսկվայում գործող միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը։

Հայտնի է նրա կողմից խմբագրված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ» երեքհատորյակը։

2000 թվականին Յուրի Բարսեղովը պարգևատրվել էր Մխիթար Գոշ մեդալով, իսկ 2008 թվականին արժանացել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը նպաստելու համար շնորհվող նախագահական մրցանակին։

Արտաքին հղումներ[խմբագրել]

  • [1] Յուրի Բարսեղովի կենսագրությունը և աշխատությունները armenianhouse.org-ում