Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ - հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող ամենամյա մրցանակ։

Մրցանակի շնորհման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը հիմնվել է ՀՀ Նախագահի 2005 թվականի նոյեմբերի 26-ի հրամանագրով[1]։ Շնորհվում է յուրաքանչյուր տարի՝

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ծագումով հայ գործչի կամ Հայաստանի Հանրապետության կազմակերպության՝ մեկ մրցանակ.

բ) օտարազգի գործչի կամ օտարերկրյա կազմակերպության՝ մեկ մրցանակ։

Մրցանակը շնորհվում է համանուն վկայագրի, շքանշանի և դրամական պարգևի ձևով։

Մրցանակի թեկնածուներին ներկայացվող պահանջների սահմանումը, նրանց ընտրությունը և առաջադրումը կատարվում է «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջև կնքված պայմանագրի համաձայն.

Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները հատկացվում են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի անդամներ Ժան և Ալբերտ Պողոսյանների կողմից։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված է մրցանակակիրների ցանկը։

2005 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
1 Վերժինե ՍՎԱԶԼՅԱՆ Հայաստան Հայաստանի Հանրապետություն 2006[2] «Հայոց ցեղասպանությունը և ժողովրդի պատմական հիշողությունը» մենագրության համար
2 Էդգար ՀԻԼԶԵՆՏՐԱՏ Գերմանիա Գերմանիա 2006[2] «Վերջին մտքի հեքիաթը» վեպի համար

2006 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
3 Պաոլո և Վիտտորիո ՏԱՎԻԱՆԻ եղբայրներ Իտալիա Իտալիա 2007[3] «Արտույտների ագարակը» գեղարվեստական ֆիլմի համար
4 Հրանտ ԴԻՆՔ (հետմահու) Թուրքիա Թուրքիա 2007[3] Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների միջև փոխըմբռնման, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար

2007 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
5 Յուրի ԲԱՐՍԵՂՈՎ Ռուսաստան Ռուսաստանի Դաշնություն 22 ապրիլի 2008[4] «Հայերի ցեղասպանությունը. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունները» երկհատորյակի համար
6 Իվ ՏԵՐՆՈՆ Ֆրանսիա Ֆրանսիա 22 ապրիլի 2008[4] Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
7 Վահագն ՏԱՏՐՅԱՆ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 29 ապրիլի 2009[5] Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գործում ներդրած նշանակալի գիտական ավանդի համար
8 Վոլֆգանգ ԳՈՒՍՏ Գերմանիա Գերմանիա 29 ապրիլի 2009[4] Հայոց ցեղասպանությանն առնչվող գերմանական արխիվային փաստաթղթերը գիտական շրջանառության մեջ դնելու և մեկնաբանելու համար

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
9 Վիլյամ ՇԱԲԱՍ Իռլանդիա Իռլանդիա 10 ապրիլի 2010[6] Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար
10 Սարգիս ՇԱՀԻՆՅԱՆ Շվեյցարիա Շվեյցարիա 10 ապրիլի 2010[6] Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
11 Ռեյմոն (Հարություն) ԳԵՎՈՐԳՅԱՆ Ֆրանսիա Ֆրանսիա 27 ապրիլի 2011[7] Հայոց ցեղասպանության պատմության գիտական ուսումնասիրության համար
12 Իսրայել Վ. ՉԵՐՆԻ Իսրայել Իսրայել 27 ապրիլի 2011[7] Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար

2011 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
13 Հարություն Տիրանի ՄԱՐՈՒԹՅԱՆ 19 ապրիլի 2012[8] Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երևույթը, Մեծ եղեռնի և Ղարաբաղյան շարժման միջև եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության և մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար
14 Ռագըփ ԶԱՐԱՔՕՂԼՈՒ Թուրքիա Թուրքիա 19 ապրիլի 2012[8] Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության, միջազգային ճանաչման, ինչպես նաև ժխտողականության խնդրի ուղղությամբ կատարած ծավալուն և արժեքավոր հետազոտությունների համար

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
15 Թեսսա ՀՈՖՄԱՆ Գերմանիա Գերմանիա 12 ապրիլի 2012[4] Հայոց ցեղասպանության հիմնահարցի ուսումնասիրության և այդ ոլորտում ծավալած ակտիվ հասարակական գործունեության համար
16 Զորյան ինստիտուտ 12 ապրիլի 2012[4] Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության, հրատարակչական ակտիվ գործունեության և երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
17 Ամատունի ՎԻՐԱԲՅԱՆ և Գոհար ԱՎԱԳՅԱՆ 23 ապրիլի 2013[9] «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. վերապրածների վկայություններ (1916-1917 թթ.)» հայերեն եռահատոր փաստաթղթերի ժողովածուի և նույնանուն անգլերեն հատընտիր ժողովածուի համար
18 Յահիր ԱՈՒՐՈՆ Իսրայել Իսրայել 23 ապրիլի 2013[9] «Սիոնիզմը և Հայոց ցեղասպանությունը» գրքի և երկարամյա գիտական գործունեության համար

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Մարզը (քաղաքը) Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
19 Արևալույս Խաչատուրի ԱՄԱԼՅԱՆ Հայաստան ՀՀ Երևան 1913 4 ապրիլի 2015[10] Մրցանակը շնորհվել է ցեղասպանության ենթարկված՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքոհիշյալ կանանց
Սիլվարդ Հայրապետի ԱՏԱՋՅԱՆ 1912
Մարի Ստեփանի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ 1908
Մարիամ Տիգրանի ՄԵՅՄԱՐՅԱՆ 1912
Մարգարիտ Ներսեսի ՄԽԻԹԱՐՅԱՆ 1915
Նվարդ Մկրտիչի ՍՈՒԴՋՅԱՆ 1915
Խազալ Օզմանի ԱՄՈՅԱՆ Արագածոտն 1912
Ֆարխա Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆ 1908
Գույնա Նազարեթի ՄԱՐԿՈՍՅԱՆ 1910
Մարիամ Շմավոնի ԳՐԻԳՈՐՅԱՆ Արարատ 1907
Հերիքնազ Բարեի ՄՈՒՐԱԴՅԱՆ 1909
Մարիամ Հովհաննեսի ՍԱՀԱԿՅԱՆ 1915
Նեկտար Թովմասի ԱԼԱՏՈՒԶՅԱՆ Արարատ 1914
Եպրաքսի Գևորգի ԳԵՎՈՐԳՅԱՆ 1914
Արեգնազ Պողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆ 1915
Օվսաննա Սիմոնի ՄԻՐԽԱՆՅԱՆ 1915
Արշալույս Եղիազարի ՄՈՒՐԱԴՅԱՆ 1912
Սուտե Ալոյի ՔՈՉԱՐՅԱՆ 1909
Լուսիկ Թորոսի ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Լոռի 1912
Մարգարիտ Պողոսի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ 1913
Արաքսի Պետրոսի ԵՆԳՈՅԱՆ Կոտայք 1910
Հերսիկ Մարկոսի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 1913
Բուրաստան Իսահակի ՈՒԳՈՒՄՅԱՆ Շիրակ 1913
20 Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտե (այժմ՝ Մերձավոր Արևելքի հիմնադրամ) Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 4 ապրիլի 2015[11] Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն, հայրանուն, ազգանուն Լուսանկարը Երկիրը Պաշտոնը Կյանքի տարիներ Մրցանակի շնորհման ամսաթիվը Մրցանակի շնորհման հիմքը
21 Փիթեր Բալաքյան Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ ամերիկահայ գրող, բանաստեղծ 1951 5 մայիսի 2016[12][13] Գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար
22 Մոհամեդ Հանաֆի Նասր և Միրիամ Զաքի Եգիպտոս Եգիպտոս կինոռեժիսորներ 26 ապրիլի 2016[12][14] «Ո՞վ սպանեց հայերին» վավերագրական ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ Նախագահի հրամանագիրը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակ հիմնելու մասին
  2. 2,0 2,1 2005 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
  3. 3,0 3,1 2006 թ.-ի ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «նախագահ.հայ» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
  6. 6,0 6,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
  7. 7,0 7,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
  8. 8,0 8,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
  9. 9,0 9,1 Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
  10. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ԱՎԱՆԴ ՆԵՐԴՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. 12,0 12,1 «Կայացել է ՀՀ նախագահի 2015-ի մրցանակների հանձնման արարողությունը. ովքեր են դրանք ստացել (Ֆոտո)». news.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  13. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  14. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.