Jump to content

Յուրի Բարսեղով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Բարսեղով
ռուս.՝ Юрий Барсегов
Ծնվել էմարտի 7, 1925(1925-03-07)[1][2]
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էօգոստոսի 6, 2008(2008-08-06) (83 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունinternational law scholar
Հաստատություն(ներ)United Nations Secretariat?[1] և Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Գործունեության ոլորտՄիջազգային իրավունք
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերՄիջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր[2] (1984)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Յուրի Գեորգիի Բարսեղով (Բարսեղյան, մարտի 7, 1925(1925-03-07)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - օգոստոսի 6, 2008(2008-08-06), Մոսկվա, Ռուսաստան), իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հատուկ օգնական, ՄԱԿ-ի քարտուղարություն (1971 թվականից)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թիֆլիսում 1925 թվականին։ 1950 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Հետագայում ղեկավարել է Մոսկվայում գործող միջազգային իրավունքի և քաղաքագիտության հայկական ինստիտուտը։

Հայտնի է նրա կողմից խմբագրված «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը և միջազգային հանրության պարտավորությունը։ Փաստաթղթեր և մեկնաբանություններ» երեքհատորյակը։

2000 թվականին Յուրի Բարսեղովը պարգևատրվել էր Մխիթար Գոշ մեդալով, իսկ 2008 թվականին արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակին[3]։

Յուրի Բարսեղովը մահացել է 2008 թվականի օգոստոսի 6-ին, Մոսկվայում։

Անդամակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ
  • ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան անդամ
  • Միջազգային ծովային իրավունքի ասոցիացիայի անդամ
  • Ռուսաստանի միջազգային իրավունքի ասոցիացիայի անդամ
  • ՀՀ Նախագահի մրցանակ (2008)
  • Մխիթար Գոշի մեդալ (2000)
  • Մեսրոպ Մաշտոցի շքանշան, ԼՂՀ (2000)
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • Мировой океан: Право, политика, дипломатия, М., 1983.
  • Геноцид армян – преступление против человечества: О правомерности термина и юридической квалификации, Е., 1990.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • [1] Յուրի Բարսեղովի կենսագրությունը և աշխատությունները armenianhouse.org-ում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Բարսեղով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 338