Յուլիա Գիպենրեյթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիա Գիպենրեյթեր
Ծնվել էմարտի 25, 1930(1930-03-25) (94 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունհոգեբան
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և Մանկավարժական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԱլեքսեյ Լեոնտև
 Yuliya Gippenreyter Վիքիպահեստում

Յուլիա Բորիսովնա Գիպենրեյթեր (մարտի 25, 1930(1930-03-25), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս հոգեբան, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր։ Գիտական գործունեության ոլորտներն են՝ փորձարարական հոգեբանություն, (ընկալման հոգեբանություն, ուշադրության հոգեբանություն, շարժման հոգեֆիզիոլոգիա), համակարգային ընտանեկան հոգեթերապիա, նեյրո-լեզվաբանական ծրագրավորում։ Հեղինակել է հոգեբանության վերաբերյալ մի շարք աշխատություններ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յու․Գիպենրեյթերն ամուսնու՝ պրոֆեսոր Ա․Ն․Ռուդակովի հետ, 2015

1953 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժինը։ 1975 թվականին ստացել է հոգեբանական գիտությունների դոկտորի, իսկ 1978 թվականին՝ հոգեբանության պրոֆեսորի կոչում։ 2010 թվականից Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր է[2]։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսինը իր զարմիկ Վադիմ Եվգենևիչ Գիպենրեյթերն էր, ունեցել են երկու դուստր։ Երկրորդ ամուսինը մաթեմատիկոս Ալեքսեյ Նիկոլաևիչ Ռուդակովն է, ունեն մեկ երեխա[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիա Բորիսովնան իր թեկնածուական ատենախոսությունը (գիտական ղեկավար՝ Ալեքսեյ Նիկոլաևիչ Լեոնտև) պաշտպանել է 1961 թվականին։ Այստեղ նա առաջարկել և փորձարկել է մարդու երաժշտական լսողության հիմքում ընկած ձայնի բարձրության լսողության զարգացվածության մակարդակի չափման նոր մեթոդ։ Այն ցույց է տալիս, որ բարդացված իրավիճակներում տարբեր տեմբրի ձայների բարձրության գնահատմանը օգնում են ձայնավարժությունը՝ վոկալիզացիան (արտաքին և ներքին), և դրան սովորեցնելը։ Աշխատությունը թույլ է տվել հիմնավորել այն ենթադրությունը, որ երեխայի կողմից տեմբրային լեզվի յուրացումը կարող է արգելակել երաժշտական լսողության զարգացումը։ Դա նշանակում է, որ խոսքի յուրացման շրջանում (1-2 տարեկան) պետք է հատուկ ուշադրություն դարձնել երեխայի երաժշտական լսողության զարգացմանը։

«Մարդկային աչքի շարժման մասին» աշխատությունում ուսումնասիրվել և նկարագրվել են մարդկային գործունեության համատեքստում աչքի շարժման տարբեր տեսակները, իրականացվող գործողություններից դրանց ունեցած կախվածությունը։

Գիպենրեյթերի «Ընդհանուր հոգեբանության ներածություն» աշխատությունը հոգեբանության հիմնական ուսումնական ձեռնարկներից է[4]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է ավելի քան 75 գիտական աշխատություն[2]։

  • Гиппенрейтер, Ю. Б. Практикум по общей психологии. — Москва, 1972. Учебник
  • Гиппенрейтер, Ю. Б. О движении человеческого глаза. — Москва, 1978. Монография
  • Хрестоматия по психологии эмоций. \ Под ред. Ю.Б. Гиппенрейтер. Вступительная статья Ю.Б. Гиппенрейтер. М.1983.
  • Гиппенрейтер, Ю. Б. Введение в общую психологию. Курс лекций. — Москва: АСТ, с 1988 по 2008 год. — 352 с. — общий тираж более 30 000 экз. — ISBN 978-5-17-049383-8
  • Психология памяти / Под редакцией Ю. Б. Гиппенрейтер, В. Я. Романова. — 3-е издание, перерработанное и дополненное. — Москва: АСТ, 2008. — 656 с. — (Хрестоматия по психологии). — 7000 экз. — ISBN 978-5-17-048615-1
  • Психология индивидуальных различий / Под редакцией Ю. Б. Гиппенрейтер, В. Я. Романова. — 3-е издание, переработанное и дополненное. — Москва: АСТ, с 1982 по 2008 год. — 720 с. — 7000 экз. — ISBN 978-5-17-048614-4
  • Психология мышления / Под редакцией Ю. Б. Гиппенрейтер, В. Ф. Спиридонова, М. В. Фаликман, В. В. Петухова. — 2-е издание, переработанное и дополненное. — Москва: АСТ, 2008. — 672 с. — (Хрестоматия по психологии). — 7000 экз. — ISBN 978-5-17-048613-7
  • Психология внимания / Под редакцией Ю. Б. Гиппенрейтер, В. Я. Романова. — 2-е издание, переработанное и дополненное. — Москва: АСТ, 2008. — 656 с. — (Хрестоматия по психологии). — 7000 экз. — ISBN 978-5-17-053015-1
  • Психология личности / Под редакцией Ю. Б. Гиппенрейтер, А. А. Пузырея, В. В. Архангельской. — Москва: АСТ, 2009. — 624 с. — (Хрестоматия по психологии). — 4000 экз. — ISBN 978-5-17-057858-0
  • Кэтрин Бейкер, Гиппенрейтер, Ю. Б. Влияние сталинских репрессий конца 1930-х годов на жизнь семей в трёх поколениях // Теория семейных систем Мюррея Боуэна. Основные понятия, методы и клиническая практика. — Москва: Когито-Центр, 2008. — 496 с. — (Современная психотерапия). — 2000 экз. — ISBN 978-5-89353-243-2
  • Гиппенрейтер, Ю. Б. Общаться с ребёнком. Как?. — Москва: АСТ, с 1994 по 2008 год. — 240 с. — общий тираж более 100 000 экз. — ISBN 978-5-271-15458-4
  • Гиппенрейтер, Ю. Б. Продолжаем общаться с ребёнком. Так?. — Москва: АСТ, с 2008 по 2009 год. — 256 с. — общий тираж более 50 000 экз. — ISBN 978-5-17-053537-8
  • Гиппенрейтер, Ю. Б. У нас разные характеры... Как быть?. — Москва: АСТ, 2012. — 19 000 экз. — ISBN 9978-5-271-40901-1
  • Гиппенрейтер, Ю. Б. Чудеса активного слушания. — Москва: АСТ, 2013. — 192 с. — 21 000 экз. — ISBN 978-5-17-081014-7
  • Гиппенрейтер, Ю. Б. Поведение ребенка в руках родителей. — Москва: АСТ, 2013. — 128 с. — 27 000 экз. — ISBN 978-5-17-082489-2
  • Гиппенрейтер, Ю. Б. Чувства и конфликты. — Москва: АСТ, 2013. — 160 с. — 13 000 экз. — ISBN 978-5-17-081667-5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 «Гиппенрейтер Юлия Борисовна» (html) (ռուսերեն). Факультет психологии МГУ имени М.В. Ломоносова. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 11 января 2010-ին.
  3. Прохорова, Ольга. (2010 թ․ փետրվարի 26). «В простоте». «Большой город». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 28-ին.
  4. «Гиппенрейтер Юлия Борисовна 1930 г.р.» (html) (ռուսերեն). Институт психологии РАН. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 11 января 2010-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Գիպենրեյթեր» հոդվածին։