Նեյրո-լեզվաբանական ծրագրավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեյրո-լեզվաբանական ծրագրավորումը մոտեցում է անձնային աճին, հաղորդակցմանն ու հոգեթերապիային, որը հիմնադրել են Ռիչարդ Բենդլերն ու Ջոն Գրինդերը 1970-ականներին՝ ԱՄՆ-ում։

Պատմությունը[խմբագրել]

Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման (ՆԼԾ) հիմնադիրները՝ Ռիչարդ Բենդլերը և Ջոն Գրինդերը սկսել են իրենց հետազոտությունները 1972 թ.-ին, իսկ հենց անվանումն ի հայտ եկավ միայն 1976 թ.-ի գարնանը։ Այս նորահայտ ծրագրավորումը, մասնագետների պատկերացմամբ, ներկայացվում էր որպես առաջին գործնական էպիստեմոլոգիա (գիտություն այն մասին, թե ինչպես ենք մենք իմանում որևէ բան շրջակա աշխարհի մասին)։ ՆԼԾ զարգացման սկզբնական փուլը հիմնված էր լեզվաբանության, գեշտալտ-թերապիայի մոդելավորման, հիպնոթերապիայի, ընտանեկան թերապիայի, ինչպես նաև մարդու նկատմամբ համակարգային մոտեցման հետազոտությունների վրա։ Եվ ընդհանրապես վերջինիս հիմքն են կազմում հոգեթերապիայի համաշխարհային փորձի լավագույն մոտեցումները, որոնք մշակվել են Վիրջինիա Սատիրի, Միլտոն Էրիկսոնի և նրանց աշակերտների ու հետևորդների կողմից։ Առաջին անգամ մարդու զարգացումը և նրա "լեզվաբանական դրսևորումները" նկարագրվեցին ներկայացուցչական համակարգերի, մարտավարությունների և մոդալ համակարգերի լեզվով [1]։

Գրականություն[խմբագրել]

  1. Կարապետյան Վ.Ս., Բեգոյան Ա.Ն. Տեղեկատվության մշակման ՆԼԾ ընձեռած հնարավորությունները // Կրթությունը և գիտությունը Արցախում, № 5-6, 2005, էջ 50-55։
  2. Bandler, R., Grinder, J. (1975) The Structure of Magic I։ A Book About Language and Therapy Science and Behavior Books.
  3. Bandler, R., Grinder, J. (1976) "The Structure of Magic II. A Book About Communication and Change" Science and Behavior Books.
  4. Bandler, R., Grinder, J. (1981) Reframing։ Neuro-Linguistic Programming and the Transformation of Meaning Real People Press.

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կարապետյան Վ.Ս., Բեգոյան Ա.Ն. Տեղեկատվության մշակման ՆԼԾ ընձեռած հնարավորությունները // Կրթությունը և գիտությունը Արցախում, № 5-6, 2005, էջ 50-55: