Յասմիլա Ժբանիչ
Յասմիլա Ժբանիչ բոս․՝ Jasmila Žbanić | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1974[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3] |
Կրթություն | Սարաևոյի համալսարան և Academy of Performing Arts in Sarajevo? |
Քաղաքացիություն | Բոսնիա և Հերցեգովինա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր և վիդեոնկարիչ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1120092 |
Յասմիլա Ժբանիչ (բոս․՝ Jasmila Žbanić, դեկտեմբերի 19, 1974[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[3]), բոսնիացի կինոռեժիսոր։ Ճանաչման է ձեռք բերել «Գրբավիցա» ֆիլմի շնորհիվ, որ 2006 թվականին Բեռլինի 56-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի։ 2010 թվականին նրա «Ճանապարհին» ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի 60-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Յասմիլա Ժբանիչև ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 19-ին Սարաևոյում, բոսնիացի մուսուլմանների ընտանիքում[6]։
Յասմիլա Ժբանիչը սովորել է Սարաևոյի Բեմական արվեստների ակադեմիայի կինոյի և թատրոնի ռեժիսուրայի բաժնում։ Կրթությունն ավարտելուց հետո ԱՄՆ Վերմոնտ նահանգում որոշ ժամանակ որպես տիկնիկավար աշխատել է «Հաց և տիկնիկ» թատրոնում, այնուհետև որպես ծաղրածու հանդես է եկել Լի Դի Լոնգի խմբի կազմում։ Բոսնիա և Հերցեգովինա վերադառնալուց հետո՝ 1997 թվականին, Յասմիլա Ժբանիչը հիմնադրել է «Դեբլոկադա» գեղարվեստական միությունն ու սկսել նկարահանել վավերագրական ու կարճամետրաժ ֆիլմեր[7]։ Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում անցկացվող կինոփառատոնների ժամանակ, որոնցից են 2000 թվականին Սլովենիայում անցկացված Մանիֆեստ 3-ը, 2004 թվականին Կասելում անցկացված «Kunsthalle Fridericianum»-ը, 2003 թվականի Ստամբուլյան բիենալեն[7]։
Յասմիլա Ժբանիչի «Գրբավիցա» ֆիլմը Բեռլինի 56-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի։ Այն ներկայացված է եղել նաև 2006 թվականի Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի «Եվրոպական լավագույն ֆիլմ» և «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգերում[7]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1995 - Ինքնակենսագրություն (Autobiografija)
- 1997 - Հետո, հետո (Poslije, poslije)
- 1998 - Noć je, mi svijetlimo
- 1998 - Ljubav je...
- 2000 - Red Rubber Boots
- 2003 - Sjećaš li se Sarajeva
- 2003 - Նկարներ անկյունից (Images from the Corner)
- 2004 - Birthday
- 2006 - Գրբավիցա (Grbavica, ռեժիսոր, սցենարիստ)
- 2010 - Ճանապարհին (Na putu, ռեժիսոր, սցենարիստ)
- 2013 - Նրանց, ովքեր չեն կարող ստել (For Those Who Can Tell No Tales, ռեժիսոր, սցենարիստ)
- 2013 - Սիրո կղզի (Otok ljubavi,ռեժիսոր, սցենարիստ)
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեռլինի 56-րդ կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակ 2006 թվականին «Գրբավիցա» ֆիլմի համար
- Բեռլինի 56-րդ կինոփառատոնի էկումենյան (քրիստոնեական) ժյուրիի մրցանակ (մրցութային ծրագիր) «Գրբավիցա» ֆիլմի համար (2006 թվական)
- Բեռլինի կինոփառատոնի Peace Film Award մրցանակ «Գրբավիցա» ֆիլմի համար (2006 թվական)
- ZagrebDox «Մեծ կնիք» «Նկարներ անկյունից» ֆիլմի համար
- Սորոս կենտրոնի մրցանակ ժամանակակից արվեստի համար, «Ինքնակենսագրություն» ֆիլմի համար
- Սորոս կենտրոնի մրցանակ ժամանակակից արվեստի համար, «Հետո, հետո» ֆիլմի համար
- Սարաևոյի կինոփառատոնի հատուկ մրցանակ «Noć je, mi svijetlimo» ֆիլմի համար
- New York Expo Film Festival ժյուրիի մրցանակ «Noć je, mi svijetlimo» ֆիլմի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #138490058 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 https://orf.at/stories/3239874/
- ↑ europeanfilmawards.eu
- ↑ «Jasmila Zbanic • Director».
- ↑ 7,0 7,1 7,2 «On The Path». The Match Factory. Վերցված է 30 апреля 2015-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Յասմիլա Ժբանիչ Internet Movie Database կայքում
- Հարցազրույց Յասմիլա Ժբանիչի հետ 2004 թվականին Արխիվացված 2007-02-02 Wayback Machine (բոսն.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յասմիլա Ժբանիչ» հոդվածին։ |
|