Յան Կաչմարեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Կաչմարեկ
Հիմնական տվյալներ
Ծնվել էապրիլի 29, 1953(1953-04-29)[1][2] (70 տարեկան)
Կոնին
ԵրկիրԼեհաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԼեյբլSony Classical, Decca, Varese Sarabande, Milan, Savitor Records, Verve
ԿրթությունՊոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան և Faculty of Law and Administration of Adam Mickiewicz University in Poznań?
Պարգևներ
Լեհաստանի վերականգնման շքանշանի ասպետ
Օսկար լավագույն երաժշտության համար
և Medal of the Centenary of Regained Independence
Կայքwww.jan-ap-kaczmarek.com
 Jan A. P. Kaczmarek Վիքիպահեստում

Յան Անջեյ Պավել Կաչմարեկ (լեհ.՝ Jan Andrzej Paweł Kaczmarek, ապրիլի 29, 1953[3], Կոնին, Լեհաստան), լեհ կոմպոզիտոր։ 2011 թվականին արժանացել է Օսկարի, վավերագրական և գեղարվեստական ավելի քան 30 ֆիլմերի երաժշտության հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Կաչմարեկն ավարտել է Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Քաղաքական պատճառներով հրաժարվել է դիվանագետի կարիերայից։ Սկսել է երաժշտություն գրել՝ որպեսզի ի վերջո ինքնարտահայտման ազատություն ձեռք բերի։

Երաժշտություն գրելն ու նվագելն ինձ համար կրոն էր,— խոստովանում է կաչմարելը,— և միայն հետո դարձավ մասնագիտություն։

1970-ական թվականների վերջին համագործակցում էր Եժի Գրոտովսկու թատերական լաբորատորիայի հետ։ 1977 թվականին ստեղծում է «Ութերորդ օրվա նվագախումբը», որն սկսում է շրջագայել 1970-ական թվականների վերջերին և 2009 թվականի տվյալներով 18 շրջագայություն էր ունեցել։ Կաչմարեկը իր առաջին ալբոմը՝ «Վերջաբանի երաժշտություն»-ը , ձայնագրել է Fliying fish ստուդիայի համար։ 1989 թվականին տեղափոխվում է Լոս Անջելես։

Առաջին անգամ հաջողության է հասնում ԱՄՆ-ում թատրոնում։ Երաժշտություն էր գրում Չիկագոյի Գուդմանի թատրոնի և Լոս Անջելեսի Մարկ Թափերի ֆորումի համար։ Ջոն Ֆորդի պիեսի հիման վրա բեմականացված «Չի կարելի նրան սանձարձակ անվանել» ներկայացման համար գրված երաժշտության համար դրամատիկական արվեստի ոլորտում արժանացել է «Drama Desk Award» մրցանակի։ Ներկայացումը բեմադրվել է Նյու Յորքի Շեքսպիրի փառատոնին 1992 թվականին։

2005 թվականին ռեժիսոր Մարկ Ֆոսթերի «Կախարդական աշխարհ» ֆիլմի երաժշտության համար ստացել է «Օսկար»։ Պարգևատրվել է նաև Կինոքննադատների ազգային խորհրդի կողմից՝ ֆիլմի լավագույն երաժշտության համար․ կինոերաժշտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար առաջադրվել է «Ոսկե գլոբուս»[4] և Էնթոնի Էսկվիտի անվան մրցանակների։

Կաչմարեկը 2 սիմֆոնիկ ստեղծագործության պատվեր է ստացել՝ նվիրված Լեհաստանի կյանքում տեղի ունեցած կարևոր ազգային իրադարձություններին՝ «Ազատության կանտատա»-ն (2005)՝ նվիրված «Համերաշխություն» արհմիության 25-ամյակին և «Օրատորիա 1956»-ը՝ ի հիշատակ Պոզնանում տոտալիտար վարչակարգի դեմ ապստամբության ճնշման 50-ամյակին։ Երկու ստեղծագործությունների պրեմիերաները հեռարձակվել են լեհական հեռուստատեսության ուղիղ եթերով։

Կինեմատոգրաֆիական արվեստի և գիտության ամերիկյան ակադեմիայի անդամ։

Լեհաստանում աշխատել է Sundance Film Festival կինոինստիտուտի նմանօրինակ հաստատություն ստեղծելու վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Broadway Database — 2000.
  2. Discogs — 2000.
  3. Կենսագրությունը IMDb կայքում
  4. «2005 Złote Globy – Hollywoodzkie Stowarzyszenie Prasy Zagranicznej». serwis Filmweb. {{cite news}}: Unknown parameter |data access= ignored (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Կաչմարեկ» հոդվածին։