Հայաստանիհանրապետությունում տարածված է բնակավայրերում (այդ թվում՝ Երևանում և այլ խոշոր քաղաքներում), բնության մեջ' Մոխրագույն ճանճորս, Մոխրագույն համստերիկ, Մոխրագույն կռունկ, կիսաանապատայինից մինչև լեռնատափաստանային գոտի (մարգագետինների քարքարոտ տեղանքներում, վայրի թիթեռնածաղկավոր և դաշտավլուկազգի բույսերով հարուստ վայրերում՝ 600-2300 մ բարձրներում)։ Բնակվում է իր փորած ստորգետնյա միջին բարդության բներում կամ բնական թաքստոցներում, զբաղեցնում է նաև այլ կրծողների (օրինակ՝ դաշտամկների) լքված բները։ Վնասում է տնային և պահեստային տնտեսություններին։ Ունի համաճարակաբանական նշանակություն, մարդու մի շարք հատուկ վտանգավոր վարակների Երկրորդական և պատահական կրող է։
Մարմնի երկարությունը մինչև 123 մմ է, պոչինը՝ 37 մմ, կենդանի զանգվածը՝ մինչև 69 գ։ Մեջքի մորթին միատարր մոխրագույն է՝ երկնագույն երանգով, փորիկը՝ սպիտակ կամ սպիտակավուն։ Սնվում է բույսերով (սերմեր, կորիզապտուղներ), հաճախ՝ նաև կենդանական կերով (միջատներ)։ Ակտիվ է մթնշաղին։
Բնակավայրերում կարող է բազմանալ ամբողջ տարվա ընթացքում, բնության մեջ՝ 2-3 անգամ։ Ունենում է մինչև 11 ձագ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։