Մհեր Նավոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մհեր Նավոյան
Ծնվել էմարտի 2, 1971(1971-03-02) (53 տարեկան)
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀՀ ԳԱԱ և Գեղարդ (երգեցիկ խումբ)
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան

Մհեր Ռաֆիկի Նավոյան (մարտի 2, 1971(1971-03-02)), հայ երաժշտագետ-միջնադարագետ, Հայաստանի Հանրապետության Արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր,Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, առաջատար գիտաշխատող, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի Գիտական խորհրդի նախագահ[1], «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մհեր Նավոյանը ծնվել է Արծվանիստ գյուղում, 1971 թվականի մարտի 2-ին։ 1988 թվականին ավարտել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, 1993 թվականին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային, իսկ 1994 թվականին նույն կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետները։ 1995 թվականից դասավանդում է կոնսերվատորիայում, 2011 թվականին նշանակվել է գիտական գծով պրոռեկտոր։

Դասավանդել է «Արևելքի դասական երաժշտության հիմունքներ», «Հայ հոգևոր երաժշտություն», այժմ վարում է «Հայ երաժշտության պատմություն», «Համաշխարհային երաժշտության պատմություն» (XIX դ-ի կեսի և XX դարերի սկզբի եվրոպական երաժշտության պատմություն) դասընթացները, իսկ 2002-2011 թվականներին Մհեր Նավոյանը Երևանի պետական համալսարանում վարել է «Երաժշտական արվեստի պատմություն» և «Մշակութաբանություն» դասընթացները։

2000 թվականից Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաում երաժշտագիտության մասնագիտական դասարանի ղեկավար է։

2001 թվականից հանդիասանում է «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավարը, 2005 թվականից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ (2016 թվականից՝ առաջատար գիտաշխատող)։

2004-2011 թվականներին Մհեր Նավոյանը եղել է «Հայ հոգևոր երաժշտության կենտրոնի» տնօրեն, 2015 թվականին նշանակվել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ։

Զեկուցումներով ու դասախոսություններով Մհեր Նավոյանը հանդես է եկել Կենտրոնական եվրոպայի համալսարանում (CEU, Բուդապեշտ, 2000), Փարիզի արևելյան լեզուների ինստիտուտում (2003), Հելսինկիի, Յոենսուի համալսարաններում (2005), Յան Սիբելիուսի անվան երաժշտական ակադեմիայի եկեղեցական երաժշտության բաժնում (ք. Կուոպիո, Ֆինլանդիա, 2005), Յ. Գրոտովսկու անվան ինստիտուտում (Վրոցլավ, Լեհաստան, 2008), Հումբոլդտի, Թյուբինգենի համալսարաններում, Մարկտոբերդորֆի երաժշտական ակադեմիայում (2012, երեքն էլ՝ Գերմանիա), Շերեմետևի պալատում (Սանկտ Պետերբուրգ, 2014), «Միդեմում» (Կանն, Ֆրանսիա, 2015), «Լարք» կրթական հաստատությունում (Լոս Անջելես, 2015)։

Մհեր Նավոյանի ումնասիրությունները նվիրված են հայ երաժշտության, մասնավորապես՝ հայ միջնադարյան երաժշտաբանաստեղծության արվեստի (հայ հոգևոր երաժշտություն) պատմությանն ու տեսությանը («Տաղերի ժանրի ծագումնաբանությունը և ազատ մեղեդիական մտածողությունը հայ միջնադարյան մասնագիտացված երգարվեստում», 2001, «Դրվագներ հայ երաժշտության պատմության», 2009, ուսումնական ձեռնարկ)։ Հեղինակ է նաև շուրջ 70 գիտական հոդվածների, որոնք տպագրվել են հայկական և միջազգային պարբերականներում, գիտական ժողովածուներում և տարեգրքերում[3]։

2017 թվականին Մհեր Նավոյանն արժանացել է ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC, Helix Consulting. ««Վարդապետի լռություն» ֆիլմին չպետք է վերաբերել որպես կոմիտասագիտական ժառանգության մաս. կոմիտասագետ». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  2. ««ԳԵՂԱՐԴ» երգեցիկ Խումբ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
  3. «ՄՀԵՐ ՆԱՎՈՅԱՆ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։