Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման
Ի ծնե անունանգլ.՝ Mikhail Saulovich Elman
Ծնվել էհունվարի 20, 1891(1891-01-20)[1][2][3][…]
Տալնոե, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Երկիր ԱՄՆ և  Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 5, 1967(1967-04-05)[1][2][4] (76 տարեկան) կամ ապրիլի 20, 1967(1967-04-20)[5] (76 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանWestchester Hills Cemetery
Մասնագիտություներաժիշտ և ջութակահար
Գործիքներջութակ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
 Mischa Elman Վիքիպահեստում

Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման (հունվարի 20, 1891(1891-01-20)[1][2][3][…], Տալնոե, Ումանի շրջան, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - ապրիլի 5, 1967(1967-04-05)[1][2][4] կամ ապրիլի 20, 1967(1967-04-20)[5], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ռուս և ամերիկացի ջութակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեա երաժիշտների ընտանիքում։ Նրա պապը՝ Յոսելե Էլմանը, եղել է հայտնի կլեզմեր ջութակահար, որն էլ իր չորսամյա թոռանն է նվիրել առաջին ջութակը։ Հայրը՝ Սաուլ Իոսիֆովի Էլմանը, եղել է խեդերի ուսուցիչ և սիրողական ջութակահար[6]։ Էլմանը չորս տարեկանից սովորել է նվագել ջութակ, սկզբում՝ հոր ղեկեվարությամբ, իսկ հետո՝ Օդեսայում՝ Ալեքսանդր (Ռուվիմա) Ֆիդելմանի մոտ, որը Ադոլֆ Բրոդսկու աշակերտն է եղել։ 1901 թվականին Լեոպոլդ Աուերը, երբ լսել է երիտասարդ Էլմանի կատարումը, նրան հրավիրել է սովորելու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա[7]։ Երեք տարի անց՝ Բեռլինում կայացած համերգից հետո, Էլմանի անունը ձեռք է բերել համաշխարհային ճամաչում, իսկ շուտով Լոնդոնում և Նյու Յորքում (1908 թվական) նրա փայլուն ելույթից հետո քննադատները սկսել են խոսել նրա մասին որպես ժամանակակից տաղանդավոր երաժիշտներից մեկի։ 1911 թվականին ջութակահարը հաստատվել է ԱՄՆ-ում, իսկ քաղաքացիություն ստացել է 1923 թվականին[7]։ Մի քանի տարվա համերգներից և շրջագայություններից հետո Էլմանը լրջորեն հետաքրքրվել է կամերային երաժշտությամբ և հիմնել է Էլմանի լարային քառյակը, որը շուտով մեծ համբավ է ձեռք բերել։ 1936 թվականին կրկին անցնելով համերգային գործունեությանը՝ երաժիշտը Քարնեգի հոլում հինգ համերգ է տվել «Ջութակի գրականության զարգացումը» շարքից։ Էլմանը մեծ թվով ձայնագրություններ է արել, որոնք մեծ հաջողություն են ունեցել։

1958 թվականին Սոլ Յուռոկը, որը նրա իմպրեսարիոն էր, ԽՍՀՄ մշակույթի նախարարին առաջարկել է կաղմակերպել Էլմանի համերգները Սովետական Միությունում, սակայն իշխանությունը «էմիգրանտի» հրավերը համարել է քաղաքականապես աննպատակահարմար[7]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլմանի կատարողական արվեստի հիմնական գծերը շատ հարուստ էին, արտահայտիչ հնչեղությամբ, պայծառ և աշխույժ մեկնաբանությամբ։ Նրա տեխնիկան որոշ չափով տարբերվել է այդ ժամանակ ընդունված չափանիշներից։ Նա հաճախ է վերցրել դանդաղ տեմպ, քան պահանջվում էր, լայնորեն օգտագործել է ռուբատո (տեմպի փոփոխում), որը բացասաբար չի ազդել նրա համբավի վրա։ Էլմանը մի քանի փոքր պիեսաների և ջութակի համար փոխադրումների հեղինակ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.)Encyclopædia Britannica.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
  6. Saul Elman. Memoirs of Mischa Elman’s father. Нью-Йорк, 1933.
  7. 7,0 7,1 7,2 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել (Միշա) Սաուլովիչ Էլման» հոդվածին։