Մինուարցիա կոշտածաղիկ
Մինուարցիա կոշտածաղիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Մեխակազգիներ (Caryophyllaceae) |
Ցեղ | Minuartia |
Տեսակ | Մինուարցիա կոշտածաղիկ (M. sclerantha) |
Միջազգային անվանում | |
Minuartia sclerantha |
Մինուարցիա կոշտածաղիկ (լատին․՝ Minuartia sclerantha), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
3-7 սմ բարձրությամբ միամյա բույս է։ Ծաղկակիցների և բաժակաթերթերի ջղերը ծածկված են բյուրեղային վահանակներով։ Ծաղկակիցները կարթանման ներս թեքված են և ունեն ծաղկաբույլի փնջերին հավասար կամ մի փոքր ավելի մեծ երկարություն։ Բաժակը հիմքում ունի հատված կամ սապատ։ Պսակաթերթերը չկան կամ ռեդուկցված են։ Տուփիկը բաղկացած է 2-3 սերմերից[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում հանդիպում է Երևանի (Գոռավան, Երասխ) և Մեղրու (Կարճևան, Նյուվադի) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Արևելյան Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում, Իրաքում և Իրանում[1]։
Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 550-900 մ բարձրությունների վրա, ավազների վրա, չոր լանջերին, անապատում, կիսաանապատում, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղաբերում՝ մայիս-հունիսին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²-ից պակաս։ Աճում է յուրացվող տարածքներում։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինուարցիա կոշտածաղիկ» հոդվածին։ |
|
|