Մեծ Պայթյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ըստ Մեծ Պայթյունի մոդելի, տիեզերքը սկսել է ընդլայնվել չափազանց խիտ և տաք վիճակից, և շարունակում է ընդլայնվել առ այսօր: Մի սովոր համանմանության նկարագրությամբ՝ տիեզերքը ընդարձակվում է՝ իր հետ կրելով գալակտիկաը, ինչպես չամիչները՝ բարձրացող հացի բոքոնում: Վերևի պատկերավոր սխեման նկարագրում է արվեստագետի ընկալումը հարթության մեջ աշխարհի ընդարձակման վերաբերյալ:

Մեծ Պայթյուն, տիեզերքի սկզբնական պայմանների և հետագա զարգացման տիեզերագիտական մոդել, որը հիմնավորվում է ընթացիկ գիտական փաստերի և դիտարկումների ամենահամապարփակ և ճշգրիտ բացատրություններով[1][2]։ Ըստ տիեզերագետների՝ Մեծ պայթյուն եզրն ընդհանրապես անդրադառնում է այն գաղափարին, որ աշխարհը ընդարձակվել է նախնական խիտ և տաք սկզբնական պայմաններից՝ անցյալի որոշ սահմանափակ ժամանակում (ներկայիս հաշվարկներով՝ մոտավորապես 13.7 միլիարդ տարի առաջ[3]), և մինչ օրս էլ շարունակում է ընդլայնվել:

Մեծ պայթյունի տեսությունը զարգացել է աստիճանաբար։ Առաջին անգամ այդ միտքն արտահայտել է բելգիացի հոգևորական և ֆիզիկոս Ջորջ Լեմետրը 1927թ.։ Տեսական հիմք հանդիսացող հավասարումները ձևակերպել է Ալեքսանդր Ֆրիդմանը 1922թ.։ Մեծ պայթյունի մոդելը հիմնվում է Ալբերտ Այնշտայնի ընդհանուր հարաբերականության (1916թ.) վրա՝ ընդունելով, որ տիեզերքը համասեռ է և իզոտրոպ։ 1929 թվականին Էդվին Հաբլը հայտնաբերեց, որ հեռու գալակտիկաների հեռավորությունը համեմատական է իրենց կարմիր շեղմանը։ Ինչպես Լեմետրը առաջարկել էր 1927-ին, այս դիտարկումը օգտագործվեց մատնանշելու, որ բոլոր գալակտիկաներն ու աստղաբույլերը հեռանում են մեզանից, և որքան հեռու է գալակտիկան, այնքան մեծ է հեռանալու արագությունը[4]։


Աղբյուրներ[խմբագրել]

  1. Feuerbacher, B.; Scranton, R. (2006 հունվարի 25)։ «Evidence for the Big Bang (անգլերեն)»։ TalkOrigins։ http://www.talkorigins.org/faqs/astronomy/bigbang.html#evidence։ Վերցված է 2009-10-16։ 
  2. Wright, E.L. (2009 մայիսի 9)։ «What is the evidence for the Big Bang? (անգլերեն)»։ Frequently Asked Questions in Cosmology։ UCLA, Division of Astronomy and Astrophysics։ http://www.astro.ucla.edu/~wright/cosmology_faq.html#BBevidence։ Վերցված է 2009-10-16։ 
  3. Komatsu, E. (2009). «Five-Year Wilkinson Microwave Anisotropy Probe Observations: Cosmological Interpretation (անգլերեն)». Astrophysical Journal Supplement 180: 330. doi:10.1088/0067-0049/180/2/330. Bibcode2009ApJS..180..330K. 
  4. Hubble, E. (1929). «A Relation Between Distance and Radial Velocity Among Extra-Galactic Nebulae (անգլերեն)». Proceedings of the National Academy of Sciences 15 (3): 168–73. doi:10.1073/pnas.15.3.168. PMID 16577160. PMC 522427. http://antwrp.gsfc.nasa.gov/debate/1996/hub_1929.html.