Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը
Առաջին հրատարակչության գրքի շապիկը
ԵնթավերնագիրՀայաստանյայց Առաքելական եկեղեցին և մեր պատմության ընթացքը
ՀեղինակՀամլետ Դավթյան
ԹեմաՀայաստանի պատմություն, Հայ առաքելական եկեղեցի
Բնօրինակ լեզուՀայերեն
Էջեր440
ԽմբագիրԱնահիտ Հակոբյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Հրատարակված է2012

«Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը. Հայաստանյայց Առաքելական եկեղեցին և մեր պատմության ընթացքը», պատմաբան, հրապարակախոս Համլետ Դավթյանի գիրքը[1]։

Ըստ գրքի հեղինակ պատմաբան Համլետ Դավթյանի, աշխատությունում նորովի լուսաբանված է Հայաստանյայց առաքելական եկեղեցու կատարած դերը Հայաստանի կյանքում։ Եկեղեցին, ի սկզբանե ձգտելով առանձնահատուկ դիրքի, բոլոր ժամանակներում իր գործունեությունը նպատակաուղղել է առաջին հերթին սեփական հոգևոր իշխանության ամրապնդմանը և Հայաստանի ու հայության վրա բացարձակ իրավունքներ ստանալու համար նույնիսկ նպաստել է Հայաստանի անկախ պետությունների վերացմանը, այնուհետև աստիճանաբար հայերին դարձրել պարզապես եկեղեցու շուրջ համախմբված կրոնական համայնք, որի հետևանքներն զգալի են առ այսօր[1]։

Միանգամայն նոր մեկնաբանություններ են տրված Վարդանանց պատերազմի, Ավարայրի ճակատամարտի պատճառներին ու հետևանքներին առնչվող հարցերին, Վարդան Մամիկոնյանի, Վասակ Սյունու կերպարներին[1]։

Համլետ Դավթյանը գրքում այն կարծիքն է հայտնել, որ արդեն կենսական անհրաժեշտություն դարձած ազգային-պետական գաղափարախոսություն ձևավորելու համար հարկավոր է նաև վերագնահատել Հայաստանի պատմությունը, բացահայտել ունեցած ազգային կորուստների հանգամանքները, հասկանալ ճակատագրական նշանակություն ունեցած դեպքերի և իրադարձությունների ներքին տրամաբանությունը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Համլետ Դավթյան, Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը (խմբ. Անահիտ Հակոբյան), Երևան, «Գասպրինտ», 2012 — 2, էջեր 2 — 440 էջ. — 1000 հատ։