Մարցելի Նենցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարցելի Նենցկի
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1847(1847-01-15)[1]
ԾննդավայրBoczki, Zduńska Wola County, Gmina Szadek, Zduńska Wola County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էհոկտեմբերի 14, 1901(1901-10-14)[1] (54 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՎարշավայի կալվինիստական գերեզմանոց
Քաղաքացիություն Լեհաստան և  Ռուսական կայսրություն
ԿրթությունBolesław I the Brave High School in Piotrków Trybunalski?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Մասնագիտությունքիմիկոս և բժիշկ
ԱնդամությունԿրթության բարեկամների Պոզնանի ընկերություն
 Marcel Nencki Վիքիպահեստում

Մարցելի Վիլհելմովիչ Նենցկի (անգլ.՝ Wilhelm Marceli Nencki, հունվարի 15, 1847(1847-01-15)[1], Boczki, Zduńska Wola County, Gmina Szadek, Zduńska Wola County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան - հոկտեմբերի 14, 1901(1901-10-14)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), կենսաքիմիկոս և մանրէաբան։ Ազգությամբ լեհ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանը։ 1877-1891 թվականներին՝ Բեռնի համալսարանի պրոֆեսոր, 1891 թվականից՝ Պետերբուրգի փորձառական բժշկագիտության ինստիտուտի քիմիայի բաժնի վարիչ։ Ուսումնասիրել է միզանյութի սինթեզն օրգանիզմում, ցույց տվել լյարդի դերն այդ պրոցեսում և առաջարկել (Ի․ Պավլովի հետ համատեղ) կաթնասունների օրգանիզմում սինթետիկ միզանյութի առաջացման տեսություններից մեկը։ Պարզել է հեմի քիմիական կառուցվածքը, տվել (լեհ քիմիկոս Լ․ Մարխլևսկու (Լ․ Marchlewski, 1869-1946 թթ.) հետ միասին) հեմոգլոբինի և քլորոֆիլի քիմիական ազգակցությունը։ Մշակել է եղջերավոր անասունների ժանտախտի դեմ պայքարի մեթոդներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 224
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարցելի Նենցկի» հոդվածին։