Մարսել Յանսեն
Մարսել Յանսեն գերմ.՝ Marcell Jansen | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 4, 1985[1][2][3] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն | ||
Հասակ | 191 սանտիմետր | ||
Քաշ | 89 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մարսել Յանսեն (գերմ.՝ Marcell Jansen, նոյեմբերի 4, 1985[1][2][3], Մյոնխենգլադբախ, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլային կիսապաշտպան։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Կարող է խաղալ տարբեր դիրքերում, ինչպես պաշտպան, այնպես էլ ձախ կիսապաշտպան։ Աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է (2006-2010 թթ.), Եվրո 2008 թ.-ի արծաթե մեդալակիր։
Ֆուտբոլային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին Մարսելը տեղի «Լյուրիպ» մարզադպրոցից տեղափոխվել է «Բորուսիա» ֆուտբոլային ակումբ։ Բունդեսլիգայի խաղերում առաջին հայտագրման պահից (2003 թվականի սեպտեմբերի 20) նա արդեն ուներ խաղալու փորձ իր երկրի պատանեկան հավաքականում, սակայն այս խաղում, որտեղ պարտվել են «Հաննովեր 96» ակումբին 2:0 հաշվով[4], գլխավոր մարզիչ Էվալդ Լինեն այդպես էլ նրան թույլ չի տվել մտնել խաղադաշտ։ Պարտությունից հետո Լինենին հեռացրել են, իսկ Յանսենին ուղարկել են պատանեկան թիմ։ Հաջորդ մրցաշրջանի սկզբում Մարսելը Գերմանիայի չորրորդ լիգայի երիտասարդական հավաքականում հաջող ելույթներ է ցուցաբերել, որից հետո հրավեր ստացավ «Բորուսիայի» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատից՝ հանդես գալու հիմնական կազմում։ Առաջին անգամ Յանսենը հայտնվել է խաղադաշտում 2004 թվականի դեկտեմբերի 11-ին Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, երբ նրա թիմը պարտվեց «Հերթա»-ին 6:0 ամոթալի հաշվով[5]։ Այս խաղում Յանսենը աչքի է ընկել միայն կանոների խախտմամբ և պատժվելով։ Սակայն հոլանդացի մարզիչը շարունակել է վստահել երիտասարդ ֆուտբոլիստին՝ պարբերաբար նրան խաղադաշտ թողնելով։ Այդ մրցաշրջանի ընթացքում ձախ եզրային պաշտպան Քրիստիան Ցիգեն վնասվածք է ստացել[6]։ Նրա դիրքում ամենալավն իրեն դրսևորում էր Յանսենը, որին էլ հաստատում են այդտեղ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբ է հրավիրվել բելգիացի Ֆիլիպ Դամսը, որին նախատեսում էին Ցիգեի տեղում, բայց նա չկարողացավ հաղթել Յանսենի հետ մրցակցության պայքարում։ Ստանալով ակումբում խաղալու բավարար ժամանակ՝ Մարսելը դարձել է նաև երիտասարդական հավաքականի առաջատար։
Բունդեսլիգայի երկրորդ լիարժեք մրցաշրջանը երիտասարդ ֆուտբոլիստի համար շատ հաջող էր։ Դառնալով ակումբի համար ավելի ու ավելի կարևոր ֆուտբոլիստ՝ նա ստացել է հրավեր՝ խաղալու առաջին հավաքականում։ Դեբյուտը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 3-ին Բրատիսլավայում։ Սլովակների հետ խաղում (2:0) Յուրգեն Կլինսմանը նրան խաղացրել է որպես Թոմաս Հիցլսպերգերին փոխարինող։ Այդ բանից հետո, երբ Մարսելը օգնեց «Բորուսիայի» հավաքականին՝ ավարտել մրցաշրջանն առանց դուրս մնալու, ակումբը նրա հետ կնքել է եռամյա պայմանագիր, թեև Եվրոպայի ավելի հեղինակավոր ակումբներ ևս առաջարկություն էին արել նրան։ Գերմանիայի հավաքականի ընկերական խաղերում նա իրեն դրսևորվել է ավելի լավ, և օրինականորեն ընդգրկվել է իր համար տնային համարվող աշխարհի առաջնությանը մասնակցելու։ Աշխարհի առաջնությունում ձախ եզրային պաշտպանությունում ավելի լավ էր խաղում Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆիլպ Լամը, այդ իսկ պատճառով Յանսենը դուրս է եկել խաղադաշտ երրորդ տեղով, երբ Լամին տեղափոխում էին աջ պաշտպանի տեղը։
2006 թվականի ամռանը Մարսել Յանսենին մի շարք առաջարկություններ են արվել տարբեր ակումբներից (ամենահայտնի առաջարկը «Համբուրգից» էր)։ «Բորուսիայի» հավաքականի նոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ Յանսենը «ոչ վաճառքի համար» խաղացողների կարգին է պատկանում, ինչի հետ համաձայն էր նաև ֆուտբոլիստը։ Սակայն մրցաշրջանի վերջում Յանսենը ստորագրել է քառամյա պայմանագիր Մյունխենի «Բավարիայի» հետ այն բանից հետո, երբ «Բորուսիա» ակումբը դուրս մնաց Բունդեսլիգայից[7]։
2008 թվականի ամռանը տեղափոխվել է «Համբուրգ»՝ ստորագրելով հինգ տարվա պայմանագիր[8]։ Ավարտել է ֆուտբոլային գործունեությունը 2015 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Später K. o. für Mönchengladbach in Hannover» (German). kicker.de. 2003 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Hertha spielt Advocaat-Elf an die Wand» (German). kicker.de. 2004 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Links auf der Überholspur». kicker.de. 2005 թ․ փետրվարի 28. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Бавария» подписала контракт с Марселем Янсеном(չաշխատող հղում) «Про футбол». 24 мая 2007
- ↑ «Янсен сменил «Баварию» на «Гамбург»». Чемпионат.com. 2008 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(գերմ.)
- Երկրպագուների կայք(գերմ.)
- Բունդեսլիգայի կայքում էջը Արխիվացված 2007-09-27 Wayback Machine(գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսել Յանսեն» հոդվածին։ |
|
|