Դեննիս Աոգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեննիս Աոգո
գերմ.՝ Dennis Aogo
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 14, 1987(1987-01-14)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 184 սմ
Քաշ 80 կգ
Դիրք եզրային պաշտպան և պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շտուտգարտ
Համար 3
Պատանեկան կարիերա
2002-2004 Գերմանիա Ֆրայբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004-2008 Գերմանիա Ֆրայբուրգ 94 (11)
2008-2013 Գերմանիա Համբուրգ 133 (2)
2013-2017 Գերմանիա Շալկե 04 65 (0)
2017-ներկա Գերմանիա Շտուտգարտ 2 (0)
Ազգային հավաքական
2010-2013 Գերմանիա Գերմանիա 12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 28, 2017:

Դեննիս Աոգո (գերմ.՝ Dennis Aogo, հունվարի 14, 1987(1987-01-14)[1][2], Կարլսրուե, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս գերմանական «Շտուտգարտ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աոգոն իր ֆուտբոլային կարիերան սկսել է գերմանական «Ֆրայբուրգ»-ի կազմում` 2004 թվականին։ Բունդեսլիգայի շրջանակներում նա իր դեբյուտը նշել է 17 տարեկան հասակում` հանդես գալով կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

2008 թվականին Դեննիսը միացել է Բունդեսլիգան ներկայացնող «Համբուրգ»-ին։ Նա թիմում ստանձնել է եզրային պաշտպանի դերը[4]։ Թիմի կազմում իր դեբյուտը ֆուտբոլիստը անցկացրել է 2008 թվականի հոկտեմբերի 26-ին` «Հոֆֆենհայմ»-ի դեմ խաղում։ 2008/09 մրցաշրջանում Աոգոն դարձել է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։

2013 թվականի օգոստոսի 29-ին Դեննիս Աոգոն վարձակալական հիմունքներով տեղափոխվել է գերմանական «Շալկե 04»[5]։ Հաջորդ տարի գերմանական ակումբը գնել է ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը և նրա հետ կնքել 3 տարվա պայմանագիր[6]։

2017 թվականի օգոստոսի 9-ին Դեննիս Աոգոն միացել է «Շտուտգարտ»-ին[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ազգային հավաքականի կազմում Դեննիսը իր դեբյուտը անցկացրել է 2010 թվականին՝ Մալթայի հավաքականի դեմ խաղում։ Այս հանդիպումից հետո Աոգոն հրավիրվել է Գերմանիայի հավաքական` ԱԱ 2010-ին մասնակցելու համար։ Առաջնության շրջանակներում նա մասնակցել է Ուրուգվայի հավաքականի դեմ հանդիպմանը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Լիգա Գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Գերմանիա Լիգա Գերմանիայի գավաթ Միջազգային Այլ Արդյունք
Ֆրայբուրգ Բունդեսլիգա 2004/05 15 1 0 0 0 0 0 0 15 1
II Բունդեսլիգա 2005/06 27 6 0 0 0 0 0 0 27 6
2006/07 19 0 0 0 0 0 0 0 19 0
2007/08 33 4 0 0 0 0 0 0 33 4
Համբուրգ Բունդեսլիգա 2008/09 23 0 0 0 11 0 0 0 34 0
2009/10 31 0 2 0 15 0 0 0 48 0
2010/11 20 0 0 0 0 0 0 0 20 0
2011/12 30 0 3 1 0 0 0 0 33 1
2012/13 27 2 1 0 0 0 0 0 28 2
2013/14 2 0 0 0 0 0 0 0 2 0
Շալկե 04 2013/14 10 0 1 0 5 0 0 0 16 0
2014/15 25 0 0 0 7 1 0 0 32 1
2015/16 23 0 2 0 5 0 0 0 30 0
Արդյունք 285 13 9 1 43 1 0 0 337 15

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Գերմանիա
2010 3 0
2011 6 0
2012 1 0
2013 2 0
Արդյունք 12 0

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱԱ բրոնզե մեդալակիր - 2010
  • Եվրոպայի չեմպիոն (Մ21) - 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Dennis Aogo set to join Schalke on loan». Gazprom-football.com. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Vereine» (German). Dennis Aogo. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Vertrag bis 2017: Dennis Aogo bleibt ein Schalker». schalke04.de (German). 2014 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Schalke to sign Hamburg defender Aogo on loan». Reuters UK. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  7. «VfB sign Dennis Aogo». vfb.de. VfB Stuttgart. 2017 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեննիս Աոգո» հոդվածին։