Թիմ Վիզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թիմ Վիզե
գերմ.՝ Tim Wiese
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Թիմ Վիզե
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 17, 1981 (42 տարեկան)
Ծննդավայր Գերմանիա Բերգիշ Գլադբախ, ԳՖՀ,
Հասակ 1,93 մ
Քաշ 117 կիլոգրամ
Դիրք Դարպասապահ
Պատանեկան կարիերա
1987–1989
1989–1999
Գերմանիա ԴԺԿ Դյուրշայդ
Գերմանիա Բայեր Լևերկուզեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999–2001
2001–2003
2002–2005
2005–2012
2012–2014
2017
Գերմանիա Ֆորտունա Քյոլն
ԳերմանիաԿայզերսլաուտերն I
ԳերմանիաԿայզերսլաուտերն II
ԳերմանիաՎերդեր Բրեմեն
ԳերմանիաՀոֆենհայմ
ԳերմանիաՍՍՎ Դիլինգեն
23 (0)
15 (0)
65 (0)
194 (0)
10 (0)
1 (0)
Ազգային հավաքական
2003–2005
2008–2012
Գերմանիա Գերմանիա (մինչև 21)
Գերմանիա Գերմանիա
6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Թիմ Վիզե (գերմ.՝ Tim Wiese, դեկտեմբերի 17, 1981(1981-12-17)[1][2][3], Բերգիշ Գլադբախ, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ[4] և նախկին ֆուտբոլիստ (դարպասապահ

Երիտասարդական կարիերան անցկացրել է «ԴԺԿ Դյուրշայդ» և «Բայեր Լևերկուզեն» ակումբներում, որից հետո մասնագիտական առաջնաելույթը կատարել է 1999 թվականին՝ պայմանագիր կնքելով գերմանական «Ֆորտունա Քյոլն» ակումբի հետ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Կայզերսլաուտերն I, «Կայզերսլաուտերն II», «Վերդեր Բրեմեն» և «Հոֆենհայմ» ֆուտբոլային ակումբներում։

2003-2005 թվականներին եղել է Գերմանիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի անդամ, որի կազմում ունեցել է 13 ելույթ։ Մասնակցել է 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը` որպես Գերմանիայի ազգային հավաքականի պահեստային դարպասապահ, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։

2014 թվականին ֆուտբոլային կարիերայից հեռանալուց հետո պայմանագիր է կնքել «WWE» կազմակերպության հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Թիմ Վիզեն ծրագրում է ըմբիշ դառնալ». «Արմսպորտ». սեպտեմբերի 16,, 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ Թիմ Վիզեն հայտարարում է, որ «WWE»-ի կողմից պայմանագրի առաջարկ է ստացել». www.dnaindia.com. «dnaindia». 2014 թ․ սեպտեմբերի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմ Վիզե» հոդվածին։