Հանս Յորգ Բուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանս Յորգ Բուտ
գերմ.՝ Hans-Jörg Butt
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Հանս Յորգ Բուտ
Ազգությունը Գերմանացի
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 28, 1974 (49 տարեկան)
Ծննդավայր Օլդենբուրգ, Գերմանիա Գերմանիա
Հասակ 191 սմ
Քաշ 9 կգ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1980-1991 Գերմանիա Գրոսսենկնետեն
1991-1994 Գերմանիա Օլդենբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994-1997 Գերմանիա Օլդենբուրգ 87 (-145/5)
1997-2001 Գերմանիա Համբուրգ 133 (-179/19)
2001-2007 Գերմանիա Բայեր 04 191 (-255/7)
2007-2008 Պորտուգալիա Պորտուգալիա Բենֆիկա 1 (0)
2007-2008 Գերմանիա Բավարիա 63 (-58/1)
Ազգային հավաքական
2000-2010 Գերմանիա Գերմանիա 5 (-2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Հանս Յորգ Բուտ(գերմ.՝ Hans Jörg Butt, մայիսի 28, 1974(1974-05-28)[1][2][3], Օլդենբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, ավարտել է խաղացողի կարիերան։ Խաղացել է Օլդենբուրգ, Համբուրգ, Բայեր, Բենֆիկա և Բավարիա ակումբներում։ 4 խաղ անցկացրել է Գերմանիայի հավաքականում։ Հայտնի է նրանով, որ բազմաթիվ գոլեր է հեղինակել 11 մետրանոցներից։

11 մետրանոցներից Բուտը հեղինակել է 26 գնդակ Բունդեսլիգայում, և 3 խաղ Չեմպիոնների Լիգայում։ Գնդակ է խփել Ջանլուիջի Բուֆֆոնի, մեկ անգամ էլ Էդվին վան դեր Սարի դարպասը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսել է ակումբային կարիերան Գրոսսենկնետեն թիմում։ 1991 թվականին տեղափոխվել է Օլդենբուրգ ակումբ, որտեղ 1993/1994 թվականներին դարձել է թիմի հիմնական դարպասապահ։ 1996 թվականին թիմը դուրս է եկել 2-րդ Բունդեսլիգա։ Այնտեղ Բուտը դեբյուտը նշեց օգոստոսի 4-ին Մեպպենայի դեմ խաղում, խաղն ավարտվեց ոչ-ոքի 1-1։ Սեպտեմբերի 22-ին Վոլֆսբուրգի դեմ խաղում թիմը պարտվեց 4-1 հաշվով, որտեղ միակ գնդակը խփեց Բուտը։

1997 թվականին նա տեղափոխվեց Համբուրգ և դարձավ Ռիչարդ Գոլցի հիմնական կազմի խաղացող։ 1997 թվականին իր դեբյուտը Մյունխենգլադբախի Բորուսիայի դեմ խաղում։ Առաջին գնդակը հեղինակեց 1998 թվականի սեպտեմբերի 12-ին Վոլֆսբուրգի դեմ խաղում։ 1999/2000 թվականների մրցաշրջանում նա դարձավ թիմի լավագույն ռմբարկու խփած 9 գնդակով։

2001-2007 թվականներին նա խաղաց Բայերում։ 1997 թվականի փետրվարի 10-ին Բուտն Այնտրախտի դեմ խաղում կարմիր քարտ ստանալով նա բաց թողեց միանգամից 4 խաղ։ Նրան փոխարինեց Ռենե Ադլերը։ 2007 թվականի ապրիլի 30-ին Բուտի պայմանագիրը Բայերի հետ ավարտվեց։

Չնայած Անգլիական և Իսպանական թիմերի առաջարկներին Բուտը որոշեց տեղափոխվել Բենֆիկա։ Առաջին խաղն անցկացրեց 2007 թվականի հոկտեմբերի 28-ին Մարիտիմումի դեմ խաղում։ Պորտուգալացի դարպասապահ Կիմ-ի հետ պայքարում նա տեղը զիջեց պորտուգալացուն։

2008/2009 մրցաշրջանում նա տեղափոխվեց Մյունխենի Բավարիա։ 2009 թվականին Յուրգեն Կլինսմանի թիմում նա դարձավ հիմնական դարպասապահ։ Նա տեղը հիմնական կազմում պահպանեց մինչև Լուի Վան Գալի տեղափոխվելը, ով նախապատվությունը տվեց Միխայել Ռենզինգին։ Սակայն մի քանի խաղ հետո Բուտը դարձավ հիմնական դարպասապահ։ 2009 թվականի դեկտեմբերի 8-ին նա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում 11 մետրանոցից գրավեց Յուվենտուսի դարպասը։

2010 թվականի հունվարին նա խզեց պայմանագիրը Բավարիայի հետ։ Նոյեմբերի 1-ի դրությամբ նրա տրանսֆերային արժեքն էր 2.5 միլիոն։

2010/2011 մրցաշրջանում նա տեղը զիջեց երիտասարդ Թոմաս Կրաֆտին։ 2011 թվականին պայմանագիրը խզելով տեղափոխվեց Բավարիայի 2-րդ թիմ։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Բունդեսթիմի կազմում նա դեբյուտը նշեց 2000 թվականի հունիսի 7-ին Լիխըենշտեյնի դեմ խաղում։ Նա հայտավորված էր 2000 թվականի Եվրոպայի առաջնությունում։ 2002 թվականի մարտի 22-ին ԱՄՆ-ի դեմ խաղում(4-2) նա փոխարինեց Ֆրանկոմ Ռոստին։ 2002 թվականի Մունդիալին նա 2-րդ դարպասապահն էր։ 2003 թվականի հունիսի 1-ին Կանադացիների դեմ խաղում նա նույնպես փոխարինվեց։ Երբ 2010 թվականին Ռենե Ադլերը վնասվածք ստացավ նա մեկնեց ՀԱՀ աշխարհի առաջնությանը։ Նա մասնակցեց Ուրուգվայի դեմ խաղին, որն ավարտվեց Գերմանացիների հաղթանակով 3-2 հաշվով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ

  • Գերմանիայի չեմպիոն 2009/2010
  • Գերմանիայի գավաթակիր 2009/2010
  • Գերմանիայի Սուպերգավաթակիր 2010
  • Չեմպիոնների Լիգայի ֆինալիստ 2001/02, 2009/10, 2011/12
  • Ռեկորդակիր խփած գնդակներով- 26 գնդակ

Ազգային

  • 2002 թվականի ԱԱ արծաթե մեդալակիր
  • 2002 թվականի ԱԱ մասնակից
  • 2010 թվականի ԱԱ մասնակից
  • 2000 թվականի ԵԱ մասնակից
  • 2010 թվականի ԱԱ բրոնզե մեդալակիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]