Մարինա Գրոմիկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարինա Գրոմիկո
ռուս.՝ Марина Михайловна Громыко
Ծնվել էսեպտեմբերի 3, 1927(1927-09-03)
Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 28, 2020(2020-08-28) (92 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունպատմաբան, ազգագրագետ, համալսարանի դասախոս, ազգագրագետ և մարդաբան
Հաստատություն(ներ)Նովոսիբիրսկի պետական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն, ազգագրություն, Էթնոլոգիա[1] և մարդաբանություն[1]
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն

Մարինա Գրոմիկո (ռուս.՝ Мари́на Миха́йловна Громы́ко, սեպտեմբերի 3, 1927(1927-09-03), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 28, 2020(2020-08-28)[2]), խորհրդային և ռուս պատմաբան և ազգագրագետ, Եվրոպայի ուշ միջնադարյան պատմության, ուշ ֆեոդալիզմի և կապիտալիզմի կայացման դարաշրջանի Սիբիրի պատմության մասնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Գրոմիկոն ծնվել է 1927 թվականի սեպտեմբերի 3-ին, Մինսկում[3]։

1950 թվականին ավարտել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1953 թվականին նույն տեղում ավարտել է ասպիրանտուրան[3]։

1954 թվականից մինչև 1959 թվականը եղել է Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Միջին դարերի ամբիոնի կրտսեր գիտաշխատող[3]։

1959 թվականից մինչև 1977 թվականը եղել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի պատմության, բանասիրության և փիլիսոփայության ինստիտուտի (ԻԻՖ) մինչհոկտեմբերյան շրջանի պատմության բաժնի ավագ գիտաշխատող և վարիչ։ ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների մշտական հանձնաժողովի ավագ գիտաշխատող։ Աշխատել է նաև ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի հումանիտար հետազոտությունների գիտնական-կազմակերպիչների խմբում[3]։

1962 թվականից մինչև 1969 թվականները դասավանդել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետում[3]։

1966 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ ստանալով պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան[3]։

1968 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում[3]։

1977 թվականից եղել է ԽՍՀՄ Գիտության ազգագրության ինստիտուտի (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ազգագրության և մարդաբանության ինստիտուտի) ավագ, ապա` գլխավոր գիտաշխատող[3][4]։

«Ավանդույթներ և արդիականություն» գիտական ամսագրի հիմնադիրն է և գլխավոր խմբագիրը[3]։

«Սիբիրի պատմություններ» երկհատորյակի հեղինակն է և խմբագրական խորհրդի անդամ (Լ., 1968)[3]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գիտական գործունեության սկզբում Մարինա Գրոմիկոն զբաղվել է Արևմտյան Եվրոպայի սոցիալ-տնտեսական պատմության ուսումնասիրությամբ։ 1950-ականների ավարտից մինչև 1970-ական թվականները հետազոտությունների հիմնական առարկան եղել է 18-19-րդ դարերում Սիբիրի հողագործական յուրացման, համայնքի, ինչպես նաև` գյուղատնտեսական և հոգևոր ավանդույթների պատմությունը[3]։

1970-ականների վերջից հետազոտել է Ռուսաստանի գյուղացիների վարքի, շփման և կրոնական կյանքի ավանդական ձևերը 19-20-րդ դարերում[3]։

Ներկայումս զբաղվում է «Ուղղափառությունը ժողովրդական կյանքում» ծրագրի ուսումնասիրություններով[3]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Громыко М. М. Западная Сибирь в XVIII в. Русское население и земледельческое освоение. — Новосибирск: Наука (издательство), 1965.
  • Громыко М. М. Трудовые традиции русских крестьян Сибири (XVIII — первая половина XIX в.). — Новосибирск: Наука, 1975.
  • Громыко М. М. Сибирские знакомые и друзья Ф. М. Достоевского. 1850—1854 гг. — Новосибирск: Наука, 1985. — (Страницы истории нашей Родины).
  • Громыко М. М. Традиционные нормы поведения и формы общения русских крестьян XIX в. / Отв. ред.: Александров, Вадим Александрович (историк)|, В. К. Соколова; Акад. наук СССР, Ин-т этнографии им. Н. Н. Миклухо-Маклая. — М.: Наука (издательство), 1986. — 278 с.
  • Громыко М. М. Мир русской деревни. — М.: Молодая гвардия (издательство), 1991, ISBN 5-235-01030-2.
  • Громыко М. М. О воззрениях русского народа. — М., 2000 (в соавт. с А. В. Бугановым).

Փորձաքննություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Белянин, Валерий Павлович, Громыко М. М., Леонтьев, Дмитрий Алексеевич, Небольсин, Сергей Андреевич (2000 թ․ հոկտեմբերի 4). «Комплексное экспертное заключение по гражданскому делу 2-452/99». Головинский межмуниципальный суд САО г. Москвы. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակ (1992)` «17-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի ռուս ժողովրդի ավանդութային մշակույթ» մենագրությունների շարքի համար[3]
  • Միտրոպոլիտ Բուլգակովի հիշատակի մրցանակ (2001)` «Ռուս ժողովրդի հայեցակետի մասին» մենագրության համար[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. Ушла из жизни Громыко М. М. // Институт этнологии и антропологии РАН
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Чернышова Н. К. Громыко Марина Михайловна // Библиотека сибирского краеведения.
  4. Громыко Марина Михайловна // Портал Слово