Մարիա Սավինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Սավինա
Ծնվել էմարտի 30 (ապրիլի 11), 1854[1]
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 8 (21), 1915 (61 տարեկան)
Մահվան վայրՊետրոգրադ, Ռուսական կայսրություն[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Մարիա Գավրիլովնա Սավինա (Պոդրամենցովա) (մարտի 30 (ապրիլի 11), 1854[1], Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 8 (21), 1915, Պետրոգրադ, Ռուսական կայսրություն[2])), ռուս դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ բեմելը՝ 1869 թվականին, Մինսկում (Պոլինկա, Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»)։ 1870 թվականից աշխատել է Խարկովում, ապա՝ Նիժնի Նովգորոդում և այլն։ Հանդես է եկել վոդևիլներում, օպերետներում, թեթև կատակերգություններում։ 1874 թվականից եղել է Ալեքսանդրյան թատրոնի դերասանուհի, ուր շուտով դարձել է առաջատարը։ Եղել է Մարիա Անտոնովնսյի (Գոգոլի «Ռևիզոր») լավագույն դերակատարը, առավելապես խաղացել է Ա․ Օստրովսկու պիեսներում։ Դերերից են՝ Պոլիկսենա, Նադյա, Վերա Ֆիլիպոյնա (Ա․ Օստրովսկու «Ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լավ», «Սանուհին», «Սիրտը քար չէ»), Ակուլինա (Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը»), Նինա (Սումբատովի «Շղթաներ»)։ Սավինայի խաղն աչքի է ընկել գեղարվեստական կատարելությամբ, մանրամասերի լակոնիզմով և արտահայտչականությամբ։ Նրա արվեստին բնորոշ դասական պարզությունը, հոգու նվիրական զգացումներն առանց խոսքի արտահայտելու կարողությունն առավել դրսևորվել են Ի․ Տուրգենևի պիեսների հերոսների անձնավորումներում (Վերոչկա, Նատալյա Պետրովնա, «Մեկ ամիս գյուղում»)։ Նպաստել է ռուսական դերասանական արվեստի պրոպագանդմանը արտասահմանում։ Եղել է Ռուս, (այժմ՝ Համառուսաստանյան) թատերական ընկերության կազմակերպիչներից (1883-1884) և նախագահը, բեմական գործիչների 1-ին Համառուսաստանյան համագումարի (1897) նախաձեռնողներից, զառամյալ արտիստների օթևանի (1896, այժմ՝ Համառուսաստանյան թատերական ընկերության՝ Բեմի վետերանների տուն) հիմնադիրը։ Սավինան բարեկամական կապեր է ունեցել հայ թատրոնի գործիչների հետ (Պետրոս Ադամյան, Գ․ Սունդուկյան և այլն)։ Ծանր հիվանդ Պ․ Ադամյանին նյութապես օգնելու համար Պետերբուրգում Սավինան կազմակերպել է երեկույթ (1891)։ Սավինայի թատերախմբի հետ Թիֆլիսում ելույթ է ունեցել Ռ․ Չինարովը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 П. В. Савина, Марья Гавриловна (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1900. — Т. XXVIIIа. — С. 31—32.
  2. 2,0 2,1 2,2 Савина Мария Гавриловна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Սավինա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 205