Մարիա Նեֆյոդովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Նեֆյոդովա
Նաև հայտնի է որպեսБелка
Ծնվել էսեպտեմբերի 1, 1979(1979-09-01) (44 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Ռուսաստան և  ԱՄՆ
Ժանրերփանկ-ռոք, horror punk?, ֆոլկ ռոք և hardcore punk?
Մասնագիտությունռոք երաժիշտ և ջութակահարուհի
Գործիքներջութակ
ԱնդամակցությունԿորոլ ի Շուտ

Մարիա Վլադիմիրովնա Նեֆյոդովա (ռուս.՝ Мари́я Влади́мировна Нефёдова, սեպտեմբերի 1, 1979(1979-09-01), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ռոք-երաժիշտ, ավելի հայտնի է որպես «Կորոլ ի Շուտ» փանկ-խմբի ջութակահարուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-1999 թվականներին համագործակցել է Պետերբուրգի «Տանկի» խմբի հետ,մասնակցել է «Музыка Т» կարճ նախագիծում, համերգներում, իրենց առաջին «Без дирижёра» ալբոմի ձայնագրությունում[1]։ Մասնակցել է «Բաշնյա Rowan» խմբի առաջին ալբոմի ձայնագրմանը՝ «Марш уродов» (1988-1999 թվականներ)[2]։

1998 թվականի սկզբից մինչև 1999 թվականը հանդես է եկել «Պիլոտ» խմբի հետ։ 2001 թվականին մասնակցել է նրանց «Сказка о Прыгуне и Скользящем» ձայնագմանը՝ կարդալով Յուրի Շևչուկի հետ «հեղինակից» տեքստը[3]։

1998-2004 թվականներին եղել է «Կորոլ ի Շուտի» կազմում։ Մասնակցել է «Акустический альбом», «Ели мясо мужики», «Герои и Злодеи», «Как в старой сказке», «Жаль, нет ружья», «Мёртвый анархист», «Концерт в Олимпийском» ալբոմների ձայնագրմանը։ Որոշ երգերում բեք վոկալիստ էր («Кузьма и Барин», «От женщин кругом голова»)[4]։ «Տարականի!» խումբը նվիրել է նրան «Маша — скрипачка из „Король и Шут“» երգը[5]։

2004 թվականին ԱՄՆ է տեղափոխվել ամուսնու մոտ՝ որոշելով թողնել իր երաժիշտի կարիերան և ստանալ լրացուցիչ կրթություն[6]։ Մարիայի տեղը «Կարոլ ի Շուտ» խմբում զբաղեցրել է Դմիտրի «Կասպեր» Ռիշկոն։ 2005-2008 թվականներին հանդես է եկել «Կարոլ ի Շուտ» խմբի և Ալեքսանդր Բալունովի հետ ԱՄՆ-ում, սակայն 2008 թվականի ձմռանը նա որդի ունեցավ՝ Միշային, և այլևս չկարողացավ ելույթ ունենալ խմբի հետ։ Երեք տարի անց նա ունեցավ ևս մեկ որդի՝ Նիկիտային։

2013 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, որպեսզի ելույթ ունենա «Կարոլ ի Շուտ» խմբի համերգներին, որոնք նվիրված էին «Կարոլ ի Շուտ» խմբի առաջնորդ Միխայիլ Գորշենյովին։ Հետագա տարիներին բազմիցս եկել է մասնկացելու Գորշենյովի հիշատակին նվիրված համերգներին[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Биография «Танки»». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  2. «Альбом «Марш Уродов»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  3. Офиц. сайт «Пилот». История Արխիվացված 2009-02-28 Wayback Machine
  4. «Оф. сайт «Король и Шут». История». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 6-ին.
  5. «Текст песни». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. «Король и Шут» понесли потерю (չաշխատող հղում) // 19.02.2004
  7. «Маша Нефёдова опять станет скрипачкой «Короля и шута»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.
  8. «Андрей Князев осудил бывших коллег из «Короля и Шута» за концерт в Воронеже». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]