Կորոլ ի Շուտ
| Կորոլ ի Շուտ | |
| Հիմնական տվյալներ | |
|---|---|
| Երկիր | Սանկտ Պետերբուրգ |
| Ժանրեր | Փանկ-ռոք Horror Punk[1][2][3] Folk-Punk Hardcore Punk[4] Art-Punk[5][6] |
| Գործունեություն | 1988–ներկա |
| Լեյբլ | Nikitin |
| Կապված | KnyaZZ |
| Կայք | korol-i-shut.ru |
| Անդամներ | |
| Միխաիլ Գորշենյով Ալեքսանդր Շիգոլյով Յակով Ցվիրկունով Սերգեյ Զախարով Պավել Սաժինով Ալեքսանդր Լեոնտև |
|
| Նախկին անդամներ | |
| Մարիա Նեֆյոդովա Ալեքսանդր Բալունով Դմիտրի Ռիշկո Անդրեյ Կնյազև |
|
«Կորոլ ի Շուտ» (ռուս.՝ Король и Шут, հապավումը ԿԻՇ, թարգմանաբար՝ Արքան և ծաղրածուն), ռուսական փանկ-ռոք խումբ է: Հայտնի է պանկ-ռոքի համար անսովոր կատարմամբ, որ երգերը հիմնականում իրենցից ներկայացնում են միստիկական կամ պատմական հիմքերով կարճ սարսափ-պատմվածքներ: Տեքստերում հիմնականում խոսվում է միստիկական թեմատիկայի շուրջ, մասամբ նաև սլավոնական դիցաբանության մասին: Երգերի հերոսներն են հանդիսանում չար ծաղրածուներ, ծովահեններ, արնախումներ, տրոլլներ, զոմբիներ և այլ հեքիաթային և դիցաբանական էակներ: Երգերի հեղինակներն են Անդրեյ Կնյազևը և Միխաիլ Գորշենյովը: Բեմական ոճում օգտագործվում է երգերի թեմատիկային բնորոշ վախեցնող դիմահարդարում և հագուստ:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Սկզբնական ժամանակը [խմբագրել]
«Կորոլ ի Շուտ» խումբը 1988 թ.-ին Սանկտ Պետերբուրգում, դպրոցական ընկերներ Միխայիլ Գորշենյովի, Ալեքսանդր Բալունովի ու Ալեքսանդր Շիգոլյովի կողմից: Սկզբնական ժամանակ խումբը կրում էր "Կոնտորա" անվանումը: 1990-ին խմբին է միանում երգիչ Անդրեյ Կնյազևը: 1991-ից խումբը սկսեց ձայնագրվել կիսապրոֆեսիոնալ ստուդիաներում: Նույն թվականին կայացավ խմբի առաջին ելույթը ռադիոյով՝ մասնակցելով Անատոլի Գունիցկու հեղինակային հաղորդմանը: Խմբի առաջին ելույթը հասդիսապեսի առջև կայացավ Սանկտ Պետերբուրգուն, Իգոր Գոլուբևի "ռիթմի դպրոց"-ում՝ Ռուբինշթեյն 13-ում գտնվող հին ռոք-ակումբի շենքում:
Խմբի վերանայված գաղափարախոսությունից հետո, երբ որոշվեց ստեղծագործել հեքիաթային և միստիկական թեմաների շուրջ, անհրաժեշտ էր փոխել խմբի անունը: Ընտրությունը կայացնում էին «Зарезанный одуванчик», «Апокалипсис» և, ամենից նախընտրելի, «Король шутов» անունների միջև: 1992 թվականին խումբը ընդունում է "Կորոլ ի Շուտ" (Թագավորը և ծաղրածու) անվանումը:
1995 թ. խմբին միանում է կիթառահար Յակով Ցվիրկունովը: 1996-ին Ռուսաստանի 5-րդ հեռուստաալիքը ցուցադրեց 1,5 ժամ տևողությամբ «Սպիտակ գիծ» հաղորդումը խմբի մասին, որը հետագայում մի քանի անգամ կրկնվեց եթերում: Ծրագրի նկարահանման արդյունք դարձան 4 տեսահոլովկներ «Дурак и молния», «Внезапная голова», «Садовник» և «Блуждают тени» երգերի հիման վրա:
Ճանաչվածության սկիզբը [խմբագրել]
Խմբի առաջին պաշտոնական ալբոմը «Камнем по голове» (Կամնեմ պո գոլովե) անվանմամբ թողարկվեց 1996-ին "Մելոդիա" ձայնագրման ստուդիայում: 1997-ին խումբը մասնակցեց "Պանկ-Ռեվոլյուցիա" փառատոնին՝ «П. Н. Д.», «ЫШО-ЫШО», «Пурген», «Азъ», «Тараканы», «Чудо-юдо», «Кранты и Непомнящий», «Д. Н. К.», «Satan KLAUS», «Террор», «Distemper», «Франкель-Шпокель» խմբերի հետ մեկտեղ: Համերգը ձայնագրվեց և 1998-ին թողարկվեց տեսաերզների վրա:
1998թ. խմբին միացավ ջութակահար Մարիա Նեֆյոդովան, որից հետո խումբը սկսեց օգտագործել նաև ֆոլկ-ռոքային հնչողությունը: 1999-ին լույս տեսավ «Акустический Альбом» (Ակուստիկ ալբոմ) ձայներիզը, որի մեծ հաջողություն ունեցավ: Խումբը ճանաչվեց ողջ Ռուսաստանում: 1999 թ. փետրվարի 20-ին ԿԻՇ-ը առաջին անգամ համերգ ունեցավ Սանկտ Պետերբուրգի ամենամեց դահլիճում՝ «Յուբիլեյնի» համալիրում, որը նույնպես մեծ հաջողություն էր: Հեռուստաեթեր դուրս եկավ առաջին պրոֆեսիոնալ նկարահանված «Ели мясо мужики» (Ելի մյասո մուժիկի) տեսահոլովակը: 1999թ. մայիսի 28-ին Կորոլ ի Շուտի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Սկոմոռոխ Պանկ-Փառատոն»-ը «Յուբիլեյնի» համերգասրահում, որին մասնակցեցին Սանկտ Պետերբուրգի հայտնի ռոք-խմբերից «Бегемот», «Бригадный подряд», «Кукрыниксы», «The Пауки» և մոսկովյան «Наив» խմբերը:[7] 2000թ.-ին թողարկվեց «Герои и злодеи» (Գերոի ի զլոդեի - Հերոսներ և չարագործներ) ալբոմը, որտեղից «Помнят с горечью древляне» երգը հիթ դարձավ:
Խմբի 10-ամյակը [խմբագրել]
2001 թ. գարնանը մեծ մեծ հրավառությոամբ խումբը նշեց իր տասնամյակը: Հոբելյանի կապակցությամբ թողարկվեց «Собрание» (Սոբրանիյե - Հանդիպում/Հավաքածո) լավագույն երգերի հավաքածուն, ինչպես նաև գալա-համերգներվ հանդես եկան Ռուսաստանի և Բելառուսի խոշոր քաղաքներում: Խումբը համերգներ ունեցավ Սանկտ Պետերբուրգի "Յուբիլեյնի" համերգասրահի և Մոսկվայի "Լուժնիկի" մարզական համալիրի փոքր դահլիճների բեմում: Երկու համերգներն էլ մեծ հաջողությամբ անցան: Այդ պահից սկսած "Կորոլ ի Շուտ"-ը դառնում են Ռուսաստանի բոլոր խոշոր ռոք-փառատոնների անփոխարինելի մասնակիցները:
Համերգային շրջագայությունը հաջորդում է 2002-ին թողարկված «Как в старой сказке» (Կակ վ ստարոյ սկազկե - Ինչպես հին հեքիաթում) ալբոմը, որը խմբի ամենահաջողված ալբոմներից է դառնում: Այս, ինչպես և դրան հաջորդող «Жаль, нет ружья» (Ժալ, նետ ռուժյա - Ապսոս, հրացան չկա) ալբոմներում խումբը սկսում է բարձրացնել անարխիայի և Պանկ-հասարակության թեմաները: Սակայն, խմբի «անլուրջ» համբավի և տեքստերի գրեթե ծաղրերգության ոճի պատճառով ռուս փանկերը լրջորեն խումբը չընդունեցին, և նույնիսկ հերքում էին խմբի ոճային պատկանելիությունը: Այնուհանդերձ խումբը երիտասարդության շրջանակներում նվաճեց գրեթե պաշտամունքային կարգավիճակ:
Խումբը կրկնեց հիթ-շքերթներում իր հաջողությունները՝ «Проклятый старый дом», «Мёртвый анархист» և «Медведь» երգերը գրավեցին «Չարտովա դյուժինա»-ի բարձրունքին, ռեժիսոր Վալերի Խատտինի կողմից նկարահանած «Проклятый старый дом» երգի տեսահոլովակը ցուցադրվում էր MTV Russia հեռուստաալիքի եթերում, ինչպես նաև մի քանի շաբաթ շարունակ գլխավորում էր Բելառուսի ազգային հեռուստատեսության «Клип-обойма» հիթ-շքերթը, և տարեվերջին ճանաչվեց որպես տվյալ հիթ-շքերթի ամենապահանջված տեսահոլովակը: Խումբը ստանում է մի շարք մրցանակներ: 2002-ին «Կորոլ ի Շուտ»-ը հայտարարվում է Ռուսաստանի ամենախոշոր «Նաշեստվիյե», ինչպես նաև «Friday,13» ռոք-փառատոնների հեդլայներ:[8].
2003-ին խումբը առաջին անգամ համերգներ ունեցավ ԱՄՆ-ում, Իսրայելում և Ֆինլանդիայում, որից հետո Մոսկվայում 3 ժամ տևողությամբ մեծ համերգ ունեցավ "Օլիմպիյսկի" մարզական համալիրի դահլիճում, որի ձայնագրությունը հետագայում թողարկվեց տեսասերիզներով:
2004 թվականին թողարկվեց «Панки в городе. N6» պանկ-ռոքային փառատոնի ձայնագրված տեսաերիզը: Տեսագրությունը անցկացվում էին օգոստոսի 27-ին "Լուժնիկի" համալիրում, որտեղ բացի ԿԻՇ-ից մասնակցում էին «Էլիզիում», «1,5 кг отличного пюре», «Նաիվ», «Коллекция дней» и «Պուրգեն» ճանաչված խմբերը:[9]
2000-ականներ. Ճգնաժամ [խմբագրել]
2004-թողարկվեց «Бунт на корабле»(Բունտ նա կորաբլե) ալբոմը, որտեղ երգերից 3-ը նվիրված էին ծովահենների և նավատորմի թեմաներին: «Месть Гарри» տեսահոլովակը ցուցադրվում էր "MTV Russia" հեռուստաակիքով: Երաժշտության մեջ զգացվում է ալտերնատիվ մետալի ազգեցությունը, իսկ ժողովրդական մեղեդիները պակասել էին: Այս փոփոխությունը լսողների մեծ մասի կողմից չընդունվեց: Խումբը դժվարություններ սկսեց ունենալ երաժիշտների կազմի հետ՝ խմբից հեռացան ջութակահար Մարիա Նեֆյոդովան, բաս-կիթառահար Ալեքսանդր Բալունովը, կիթառահար Ալեքսանդր Լեոնտևը: Խմբի ստեղծագործական գործունեությունը դադարեց, նշանակությունը և պահանջարկը իջավ:[10]
Այդ դադարի ընթացքում գրեթե միաժամանակ Գորշոկը և Կնյազը թողարկեցին սեփական ալբոմները, որից հետո սկսեցին լուրեր տարածվել խմբի խմբի ցրման մասին: Գորշենյովի «Я - Алкоголик Анархист» ալբոմը կազմված էր «Бригадный подряд» (Բրիգադնիյ Պոդրյադ) փանկ-ռոք խմբի վերամշակված երգերից,[11] և ձայնագրվել էր երաժիշտ Նիկոլայ Միխայլովին բարեգործական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կնյազևը թողարկում է ակուստիկ «Любовь негодяя» (Լյուբով նեգոդյայա) ալբոմը, որի ձայնագրման աշխատանքներին մասնակցեցին հրավիրված ռոք-երաժիշտներ՝ Օլեգ Շառն ու Վլադիմիր Կուդրյավցևը Ակվարիում խմբից, Սերգեյ Յանսոնը «Хоронько-оркестр»-ից, Սերգեյ "Չիժ" Չիգրակովը, երգչուհի Յուլիա Խուդյակովան և Dominia խմբի ջութակահար Դմիտրի "Casper" Ռիժկոն:
2006 թվականին "Կորոլ ի Շուտ"-ի նոր կազմը վերջնականապես համալրվեց: Նոր բաս-կիթառահար դարձավ Սերգեյ Զախարովը, ջութակահարը՝ Դմիտրի Ռիժկոն: Երկրորդ կիթառահար ունենալուց խումբը հրաժարվեց: Նորացված կազմով խումբը թողարկեց «Продавец кошмаров» (Պրոդավեց կոշմառով - Սարսափների վաճառողը) ալբոմը, որից «Марионетки», «Маска», «Ром», «Отражение» և «Джокер» կատարումները տեղ գտան ռադիոկայանների հիթ-շքերթներում: Նույն թվականին խումբը կրկին մեկնեց ԱՄՆ, որտեղ մասնակցեց "Շտոպոռ" փառատոնին, և համերգով ելույթ ունեցավ Սան-Ֆրանցիսկոյում: 2007 թվականի ամանորի գիշերը "Նաշե Ռադիո" ռադիոկայանի եթերում երաժիշտները պատմեցին "Մոռոզկո" հեքիաթը, որին միացնում էին «Продавца кошмаров» ալբոմի երգերի դրվագները:[12]
2007-2010 [խմբագրել]
2007-ին խումբը Ռուսաստանի բազում քաղաքներով համերգային շրջագայությամբ նշում էր ստեղծման 15-ամյակը: 2007 թ. կեսից սկսում են աշխատել նոր սկավառակի ձայնագրմամբ: Խմբին է միանում ձայնային ռեժիսոր Պավել Սաժինովը՝ որպես դաշնակահար: Խմբի նոր ձայնային ռեժիսոր է նշանակվում երիտասարդ մասնագետ Դենիս Նեվոլինը: Նաև խմբին է միանում Վիկտորիա Վիատրիսը որպես խմբի մշտական լուսանկարիչ:
2007-ի օգոստոսին թողարկվում է Կնյազևի և Գորշենյովի կողմից ձայնգրված «Страшные сказки» (Ստռաշնիյե սկազկի - Վախենալու հեքիաթներ) հավաքածուն, որտեղ տեղ են գտել ռուսական առասպելներից ու Գրիմմ եղբայրների հեքիաթներից ամենից սարսափելի բովանդակությամբ 13 հեքիաթներ:[13][14].
2008 թ. նոյեմբերի 18-ին թողարկվեց խմբի իններորդ՝ «Тень клоуна» (Ծաղրածուի ստվերը) ալբոմը: 2009թ. ապրիլի 10-ին Մոսկվայի "Live Music Hall" դահլիճում ձայնագրվեց համանուն համերգային տեսաերիզը:[15].
2009 թվականին խումբը հայտարարեց նոր, ակուստիկ ալբոմի ձայնագրության մասին: Քիչ ժամանակ անց լույս է տեսնում «Танец злобного гения» սինգլը, որը հետագայում թողարկվեց նոր ալբոմում: Նույն թվականին խումբը մասնակցեց «Соль» (Սոլ) երաժշտական նախագծին, որի համար ձայնագրեց "Կորոբուշկա"՝ հին ռոսական ժողավրդական երգը:[16].
2010-ին թողարկվեց «Фокусник» (Ֆոկուսնիկ) սինգլը ապագա ալբոմից[17].
2010 թ. հոկտեմբերի 11-ին «Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում կայացավ «Театр демона» (Տեատր դեմոնա - Դեվի թատրոն) ալբոմի պաշտոնական հրապարակումը:[18] Ալբոմի ձայնագրման աշխատանքներին մասնակցել են նաև հրավիրված ռոք-երաժիշտներ՝ շրթհարմոնիստ Օլեգ Շավկունուվը "Ակվարիում" խմբից, թավջութակահար Դմիտրի Օհանյանը "Կուկռինիկսի" խմբից, մանդոլինա նվագող Սերգեյ Ստարոդուբցևը "Կաֆե" խմբից, Սերգեյ "Անգել" Դավիդովը (ակուստիկ կիթառ), Սաշա Սուվորովը (շրթհարմոն), Ստաս Մակառովը (շեփոր): Ալբոմը թողարկվեց 16 էջանի գրքույկով, որտեղ, նախահեղափոխական ոճով, տեղ գտան խմբի լուսանկարները, խմբի անդամների մասին գեղարվեստական բնութագրերը և երգերի տեքստերը: Ալբոմը ստացվեց խմբի համար էքսպերիմենտալ համարվող արտ-ռոք ոճով:
20-ամյակը. Փոփոխություններ [խմբագրել]
2011 թվականին խմբի առաջատարներ Միխաիլ Գորշենյովն ու Անդրեյ Կնյազևը որոշում են զբաղվել սեփական նախագծերվ: Կնյազը ստեղծում է "KnyaZZ" խումբը և արդեն հունիսին թողարկվում է այդ խմբի առաջին "Человек-загадка" (Չելովեկ-զագադկա - Մարդ-գաղտնիք) սինգլը և "Письмо из Трансильвании" (Պիսմո իզ Տրանսիլվանիի) ալբոմը: Այդ ժամանակ Գորշակը աշխատում է մոլագար-վարսավիր Սուինի Թոդդի մասին մյուզիքլի ստեղծագործության աշխատանքներով: 2011 թվականին լույս է տեսնում մյուզիքլ-ալբոմի առաջին «Праздник крови» սկավառակը:[19].
2011 թ. օգոստոսի սկզբին ջութակահար Դմիտրի Ռիշկոն լքում է խումբը Անդրեյ Կնյազևի "KzyaZZ" խմբում մասնակցելու համար:[20].
2011 թ. օգոստոսի 17-ին, 6-ամյա ընդմիջումից հետո խումբ է վերադառնում կիթառահար Ալեքսանդր Լեոնտևը:[21]
Խմբի 20-ամյա հոբելյանի նախօրեին, 2011 թ. դեկտեմբերի 11-ին, ստեղծագործական տարաձայնությունների պատճառով, ինչպես նաև «КnyaZz» խումբը զարգացնելու նպատակով, Անդրեյ Կնյազևը հայտարարեց խումբը լքելու իր որոշումը:[22].
2012 թ. ապրիլի 28-ին խումբը հոբելանական համերգով ելույթ ունեցավ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Ծրագիրը, որը անվանվեց «10 տարի անց...», և նվիրված էր իրենց առաջին մարզադաշտային համերգների տասնամյակին, տևեց 3 ժամ, որի ընթացքում խումբը կենդանի կատարեց 34 երգ:
2012 թ. ապրիլի 19-ին ձայնագրվել և մայիսի 24-ին թողարկվել է "ToDD. Акт 2 - На Краю" ալբոմը, որը լույս տեսավ մայիսին: Ալբոմը, ի տարբերություն առաջին մասի, որը կոշտ և ռիթմիկ հնչողություն ուներ, ստացվել է ավելի լիրիկական ու մռայլ, միշտ պահպանվում է էմոցիոնալ լարվածությունը:[23]
2013 թ. սկզբին խումբը IV-րդ Ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ստացել է «լավագույն խումբ» և «լավագույն մեներգիչ» մրցանակները:[24]
Մոտակա տարիներին նախատեսում է լայնածավալ նշել խմբի հոբելյանը, որը նշվելու է Մոսկվայի «Օլիմպիյսկի» մարզահամալիրում երեք ժամ տևողությամբ համերգով` խմբի նախկին մասնակիցների և հրավիրված երաժիշտների մասնակցությամբ:[25]
2013 թվականի մարտի 22-ից մինչ ապրիլի 1-ը խումբը համերգային շրջագայությունով հաճախեց Գերմանիա, ելույթներ ունեցավ Մայնի Ֆրանկֆուրթ, Շտուտգարտ, Բեռլին, Համբուրգ, Հաննովեր և Քյոլն քաղաքներում:
Խմբի անդամները [խմբագրել]
Ներկայիս կազմը [խմբագրել]
- Միխաիլ Գորշենյով (Գորշոկ) — վոկալ, ակուստիկ կիթառ (1988-ից)
- Ալեքսանդր Շիգոլյով (Պոռուչիկ) — հարվածային գործիքներ (1988-ից)
- Յակով Ցվիրկունով (Յաշա) — կիթառ, բեք-վոկալ (1996-ից)
- Ալեքսանդր Լեոնտև (Ռենեգատ) — կիթառ, վոկալ (1999 - 2006, 2011-ից)
- Սերգեյ Զախարով (Զախար) — բաս-կիթառ (2006-ից)
- Պավել Սաժինով — ստեղնային (2007-ից)
Նախկին մասնակիցները [խմբագրել]
- Անդրեյ Կնյազև (Կնյազ) — վոկալ (1990 - 2011 թթ.)
- Ալեքսանդր Բալունով (Բալու) — կիթառ, Բաս-կիթառ (1988 - 2006 թթ.)
- Մարիա Նեֆյոդավա (Մաշա) — ջութակ (1998 - 2004 թթ.)
- Դմիտրի Ռիշկո (Կասպեր) — ջութակ (2005 - 2010 թթ.)
- Դմիտրի Կանդաուրով (Կոլբասա), բաս-կիթառ (պաշտոնապես խմբի մասնակից չի եղել)
- Ալեքսանդր Վասիլյև (Վասյա), բաս-կիթառ (պաշտոնապես խմբի մասնակից չի եղել)
- Ալեքսեյ Գորշենյով (Յագոդա) — հարվածային գործիքներ (պաշտոնապես խմբի մասնակից չի եղել)
Սկավառակագրություն [խմբագրել]
Չթողարկված սկավառակներ [խմբագրել]
- 1990 — "Демо-записи"[26]
- 1992 — "В долине болот"[27]
- 1994 — "Король и Шут"[27]
- 1995 — "Любовь негодяя" (Անդրեյ Կնյազևի չթողարկված ալբոմը)[28]
Պաշտոնական ալբոմներ [խմբագրել]
| Տարեթիվ | Անվանումը | Հայերեն թարգմանությունը |
| 1996 | Камнем по голове | Քարով գլխին |
| 1997 | Король и Шут | Թագավորն ու ծաղրածուն |
| 1999 | Акустический альбом | Ակուստիկ ալբոմ |
| 1999 | Ели мясо мужики | Տղամարդիկ միս էին ուտում |
| 2000 | Герои и злодеи | Հերոսներն ու չարագործները |
| 2001 | Собрание | Հանդիպում |
| 2001 | Как в старой сказке | Ինչպես հին հեքիաթում |
| 2002 | Жаль, нет ружья! | Ափսոս, հրացան չկա |
| 2003 | Мёртвый анархист | Մեռած անարխիստը |
| 2004 | Бунт на корабле | Ապստամբություն նավի վրա |
| 2006 | Продавец кошмаров | Սարսափների վաճառողը |
| 2008 | Тень клоуна | Ծաղրածուի ստվերը |
| 2010 | Театр демона | Դևի թատրոնը |
| 2011 | TODD. Акт 1. Праздник Крови | TODD. Ակտ 1. Արյան տոնը |
| 2012 | TODD. Акт 2. На краю | TODD. Ակտ 2. Ծայրեզրին |
| 2013 | նախատեսված է թողարկել |
Համերգային ալբոմներ [խմբագրել]
- 1999 — "Ели мясо мужики"
- 2003 — "Мёртвый анархист"
- 2004 — "Концерт в Олимпийском"
- 2011 — "Тень клоуна"[29][30]
Հավաքածուներ [խմբագրել]
Սոլո ալբոմներ [խմբագրել]
- 2005 — "Я алкоголик, я анархист" — Միխաիլ Գորշենյովի ալբոմը
- 2005 — "Любовь негодяя" — Անդրեյ Կնյազևի ալբոմը
- 2011 — "Письмо из Трансильвании" - Անդրեյ Կնյազևի նորաստեղծ "KnyaZZ" խմբի ալբոմը
Համերգային տեսաերիզները [խմբագրել]
- 1997 — "Проказник скоморох"
- 1999 — "Ели мясо мужики"
- 2003 — "Мёртвый анархист"
- 2003 — "Страшные истории. Том 1"
- 2004 — "Концерт в Олимпийском"
- 2011 — "Тень клоуна"[31][32]
Տեսահոլովակներ [խմբագրել]
- Лесник
- Дурак и молния
- Блуждают тени
- Садовник
- Внезапная голова
- Камнем по голове
- Ели мясо мужики[33]
- Охотник[34]
- Валет и Дама[35]
- Проклятый старый дом[36]
- Волосокрад
- Месть Гарри[37]
- Ром[38]
- Джокер
- Марионетки
- Фокусник[39]
- Танец злобного гения
Մրցանակներ [խմբագրել]
- 2001 «Fuzz» ամսագիր - "Լավագույն խումբը"
- 2002 «Նաշե Ռադիո» - "Ունկնդիրների ընտրությունը"
- 2002 «Օվացիա» - "Լավագույն ռոք-խումբ" [40]
- 2008 «Չարտովա դյուժինա» - "Ինտերնետի ընտրությունը"
- 2008 «Fuzz» ամսագիր - "Լավագույն տեսահոլովակ" (Ром)
- 2008 «Russian Alternative Music Prize» - "Respect"
- 2008 «Նաշե Ռադիո» - "Տասնամյակի լավագույն երգը" (Прыгну со скалы)
- 2008 «Петербургский музыкант» ամսագիր - "2007-2008 թթ. լավագույն բաս-կիթառահարը" (Սերգեյ Զախարով)
- 2008 «Петербургский музыкант» ամսագիր - "2007-2008 թթ. լավագույն ջութակահարը" (Դմիտրի Ռիշկո)
- 2008 «Петербургский музыкант» ամսագիր - "2007-2008 թթ. լավագույն տեսահոլավակը" (Ром)
- 2010 «Musecube.ru» պորտալ - "Լավագույն ալբոմ" (Театръ Демона) [41]
- 2010 «Չարտովա դյուժինա» - "Լավագույն երգ" (Танец злобного гения)
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Պաշտոնական կայք (Ռուսերեն)
- Խումբը MySpace ցանցում
- Ալիքը ՅուԹյուբ կայքում
- Խմբի կենսագրությունը և հարցազրույցները (Ռուսերեն)
- Խմբի կենսագրությունը Nash Rock կայքում (Ռուսերեն)
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Цирк приехал. - Рецензия в журнале «Мир Фантастики».
- ↑ Коммерсантъ. Рецензия на альбом «Тень Клоуна»
- ↑ Король и Шут «Продавец Кошмаров» Журнал «Восьмая Нота»
- ↑ Тексты песен Русского Рока
- ↑ Король и Шут «Театр Демона» Журнал «Коммерсантъ»
- ↑ Король и Шут «Театр Демона» Портал «KM.RU»
- ↑ Официальный сайт группы Бригадный подряд. История группы
- ↑ Король и Шут :: 1000 пластинок
- ↑ Наив официальный сайт. Новости о Наив
- ↑ интервью с Князем. Князь — После альбомов похуже мы ощущали спад и в концертной деятельности, как после «Бунта на корабле».
- ↑ Горшок - "Я алкоголик, я анархист" - RockShop.Ru - рецензии пластинок
- ↑ KISH History
- ↑ "Король и Шут" записали "Страшные сказки
- ↑ "Король и Шут" записали "Страшные сказки" - NEWSmusic.ru
- ↑ Новости официального сайта группы «Король и Шут»
- ↑ НАШЕ.ру | Все о НАШЕЙ рок-музыке: новости, интервью рок-музыкантов, видеоклипы
- ↑ Новости официального сайта группы «Король и Шут»
- ↑ Пресс-релиз альбома группы «Король и Шут» «Театр Демона»
- ↑ Премьера альбома «Праздник Крови»
- ↑ КняZz | Официальный сайт Андрея Князева » Casper прекратил сотрудничество с группой «Король и Шут»
- ↑ Гитарист Александр Леонтьев вернулся в «Король и Шут» - KM.ru
- ↑ Андрей Князев официально объявил о выходе из состава группы «Король и Шут»
- ↑ www.korol-i-shut.ru/news/
- ↑ Культура: Музыка: Объявлены лауреаты премии «Чартова дюжина»(ռուս.)
- ↑ Юбилей(ռուս.)
- ↑ Андрей Князев: Спрашивали? Отвечаю!
- ↑ 27,0 27,1 История группы, на официальном сайте
- ↑ Тема - Князь - Любовь негодяя [Раритет] (199?) [Punk Rock] :: Rock-video.net
- ↑ Комсомольская правда: «Король и шут» дарит поклонникам концерт
- ↑ MapMusic: http://mapmusic.ru/newsm/3316-korol-i-shut-ten-klouna.html
- ↑ Новости газеты Комсомольская правда
- ↑ Новости портала MapMusic
- ↑ Տեսահոլովակը YouTube-ում
- ↑ Տեսահոլովակը YouTube-ում
- ↑ Տեսահոլովակը Youube-ում
- ↑ պաշտոնական ալիքը YouTube-ում
- ↑ պաշտոնական ալիքը YouTube-ում
- ↑ պաշտոնական ալիքը YouTube-ում
- ↑ պաշտոնական ալիքը YouTube-ում
- ↑ www.korol-i-shut.ru History
- ↑ В этой битве нет проигравших!