Միխայիլ Գորշենյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox music.png
Միխայիլ Գորշենյով
Հիմնական տվյալներ
Ծնվել է 1973 թ., օգոստոսի 7 (1973-08-07), Բոկսիտոգորսկ, Լենինգրադի մարզ
{{{2}}} Ռուսաստան
Մահացել է հուլիսի 19, 2013 (39 տարեկան) Սանկտ Պետերբուրգ
Ժանրեր պանկ-ռոք, հորրոր-պանկ
Գործունեություն 1988–ներկա
Լեյբլ Nikitin
Կապված Կորոլ ի Շուտ
Կայք www.korol-i-shut.ru

Միխայիլ Յուրիի Գորշենյով (ռուս.՝ Михаил Юрьевич Горшенёв, մականունը՝ Գորշոկ (Горшок) ; ծնվել է 1973 թ. օգոստոսի 7-ին Սանկտ Պետերբուրգին մերձակա Բոկսիտոգորսկ քաղաքում, Ռուսաստան, մահացել է՝ 2013 թ. հուլիսի 19, Սանկտ Պետերբուրգ), ռուս երաժիշտ, հայտնի «Կորոլ ի Շուտ» խմբի հիմնադիրը։ Կուկռինիկսի խմբի առաջնորդ Ալեքսեյ Գորշենյովի ավագ եղբայրն է։[1]

Կենսագրություն[խմբագրել]

Միխաիլը ծնվել է 1973 թ. օգոստոսի 7-ին Բոկսիտոգորսկում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի թիվ 147 միջնակարգ դպրոցում։ Այստեղ նրա համադասարանցիներն են եղել Ալեքսանդր Բալունովն ու Ալեքսանդր Շիգոլյովը, ում հետ 1988 թ.-ին ստեղծեց Կոնտոռա խումբը, հետագայում վերանվանելով այն Կորոլ ի Շուտ։

Դպրոցից հետո ընդունվում և երեք տարի սովորում է Վերամշակման ուսումնարանում, որտեղից նրան հեռացնում են դասերը սովորելու փոխարեն երաժշտությամբ զբաղվելու պատճառով։

Ամուսնացել է երկու անգամ։ Առաջին կնոջ անունն է Անֆիսա։ Երկրորդ տիկնոջ անունն է՝ Օլգա, և 2010 թ. մայիսի 12-ին ծնվեց նրանց դուստր Ալեքսանդրան։[2].

2004 թ. Գորշենյովը թողարկեց սեփական «Я - Алкоголик, Анархист» (Ես հարբեցող եմ, անարխիստ) ալբոմը, որը կազմված եր "Բրիգադնի պոդրյադ" փանկ-ռոք խմբի վերամշակված երգերից։[3]

Վախճան[խմբագրել]

Վաղաժամկետ վախճանվել է հուլիսի 18-ից 19 գիշերը Սանկտ Պետերբուրգում իր վարձակալած տանը։[4][5][6][7][8][9][10][11][12] Ըստ ԶԼՄ-ների տարածաց տեղեկատվության, մահվան պատճառ կարող եր հանդիսանալ թմրանյութերի մեծ չափսերի ներարկումից, քանի որ Գորշենյովի ձեռքին հայտնաբերվել են ինսուլինային ներարկիչ և գդալ։[13][14][15][16] Հուլիսի 22-ին, ըստ դատա-բժշկական քննության արդյունքների պաշտոնապես հայտարարվեց, որ երաժշտի մահվան պատճառը եղել է սրտի անբավարարվածությունը։[17]

Քաղաքացիական հոգեհանգիստը կայացել է 2013 թ. հուլիսի 22-ին 12։00-15։00 ժամերին Սանկտ Պետերբուրգի «Յուբիլեյնի» մարզահամալիրում, մուտքը ազատ էր երաժշտին հրաժեշտ տալու բոլոր ցանկացողների համար։[18][19][20] Միխաիլ Գորշենյովի մարմինը դիահրկիզվել է։[21][22]

Հիշատակ[խմբագրել]

Հոգեհանգստից հետո «Կորոլ ի Շուտ» խմբի երկրպագուները ցանկություն են հայտնել, որ Սանկտ Պետերբուրգում տեղադրվի Միխաիլ Գորշենյովի արձանը, որի համար այժմ անց է կացվում ստորագրահավաք։[23][24][25]

Փաստեր[խմբագրել]

  • Միխաիլի մոտ կոտրված էին դիմացի երկու վերևի ատամները։ Այդ պատճառով ունեցել է արտահայտության խնդիրներ։ Ավելի ուշ նա տեղադրել է արհեստական ատամներ։
  • 1990-ական թվականներին Գորշենյովը օգտագործել է հերոին, և այդ ընթացքում ութ անգամ կլինիկական մահեր է ունեցել։[26][27]

Ալբոմներ[խմբագրել]

  • 2004 «Я алкоголик анархист»

Ծանուցումներ[խմբագրել]

  1. Михаил Горшенев ушел убежденным анархистом, панком и патриотом(ռուսերեն)
  2. У Горшка родилась дочь — ЮГА.ру
  3. Горшок - "Я алкоголик, я анархист" - RockShop.Ru - рецензии пластинок
  4. ՏեսանյութՀինգերորդ ալիք(ռուսերեն)
  5. Перед смертью от лидера группы «Король и Шут» ушла жена с дочкой(ռուսերեն)
  6. Накануне смерти лидер группы "КиШ" поссорился с женой(ռուսերեն)
  7. Полиция осматривает дом, где скончался солист группы «Король и Шут» Горшенев(ռուսերեն)
  8. Твиттер группы «Король и шут»(ռուսերեն)
  9. Умер солист «Короля и шута»(ռուսերեն)
  10. Умер лидер группы «Король и шут» Михаил Горшенев(ռուսերեն)
  11. Wikinews. Умер Михаил Горшенёв(ռուսերեն)
  12. Скоропостижно ушёл из жизни Михаил Горшенев(ռուսերեն)
  13. Михаил Горшенев мог погибнуть из-за передозировки наркотиков(ռուսերեն)
  14. Девятая смерть «Короля и Шута»(ռուսերեն)
  15. СКР начал проверку по факту смерти солиста «Короля и Шута»(ռուսերեն)
  16. Смерть Михаила Горшенева «была для всех его близких друзей ожидаемой»(ռուսերեն)
  17. Похороны Михаила Горшенева: где похоронили солиста «Короля и шута»(ռուսերեն)
  18. Гражданская панихида по Михаилу Горшенёву пройдёт 22 июля 2013 года в СК «Юбилейный»(ռուսերեն)
  19. ОМОН вмешался в спонтанные поминки лидера группы «Король и Шут»(ռուսերեն)
  20. Жил быстро, умер молодым(ռուսերեն)
  21. Вечером в понедельник был кремирован лидер панк-группы «Король и Шут» Михаил ГоршенёвՆՏՎ(ռուսերեն)
  22. Тело Михаила Горшенёва кремировали(ռուսերեն)
  23. За памятник лидеру "КиШа" М.Горшеневу высказались более 30 тыс. человек(ռուսերեն)
  24. Тысячи фанатов «Короля и Шута» хотят памятник покойному солисту(ռուսերեն)
  25. Уже 30 тысяч человек поддержали идею создания памятника Михаилу Горшеневу(ռուսերեն)
  26. ***NashRock2005.narod.ru***(ռուսերեն)
  27. Рок Библиотека(ռուսերեն)