Մարիամ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարիամ Թումանյան
Ծնվել էհուլիսի 21 (օգոստոսի 2), 1870[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել է1947[1][2]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունմշակութային գործիչ և բարեգործ
ԱմուսինԳեորգի Թումանով
ԱնդամությունՀայաստանի օգնության կոմիտե[1][2]

Մարիամ Մարկոսի Թումանյան (Մարիա Մարկովնա Թումանովա, օրիորդական ազգանունը՝ Դոլուխանյան, հուլիսի 21 (օգոստոսի 2), 1870[1][2], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1947[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ մշակույթի գործիչ, բարերար։

Գեորգի Թումանովի կինը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Թումանյանը ծնվել է 1870 թվականի հուլիսի 21 (28)-ին, Թիֆլիսում, Արցախի հայտնի իրավաբան և հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն կից գործող Գայանյան օրիորդաց դպրոցում, այնուհետև Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում։ Մարիամ Թումանյանի անհատականության ձևավորման գործում մեծ դեր է խաղացել հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Միսակ Արամյանը՝ սերմանելով նրա մեջ սեր դեպի մայրենի լեզուն ու գրականությունը։ 17 տարեկան հասակում ամուսնացել է հրապարակախոս, հասարակական գործիչ, «Նովոյե օբոզրենիե» լրագրի խմբագիր Գեորգի Թումանովի հետ` ոտք դնելով իշխանական մի ընտանիք, որտեղ առհասարակ հայերեն խոսք չէր հնչում։ Մարիամ Թումանյանը հեղաշրջում է կատարում այս տանը՝ հայեցի դաստիարակություն տալով իր զավակներին[3]։

Աշխատակցել է Հովհաննես Թումանյանի երկերի թարգմանական հրատարակություններին՝ «Աղբյուր», «Մշակ», «Հասկեր» և այլ պարբերականների[4]։ 1902 թվականին Գաբրիել Սունդուկյանի հետ Թիֆլիսում հիմնել է Հայոց դրամատիկական ընկերությունը (1903-1907 թվականներին՝ նախագահ), մասնակցել Հավլաբարի ժողովրդական թատրոնի ստեղծմանը։ 1908 թվականին կազմակերպել է «Իշխանուհի Մ. Թումանյան և ընկերներ» հրատարակչությունը, լույս ընծայել գունավոր պատկերներով մանկական գրքեր։ Նյութապես օժանդակել է հայ գրողներին։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո եղել է Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) անդամ, թղթակցել «Կարմիր ծիլեր», «Պրոլետար» թերթերին[5]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Թումանյանը մահացել է 1947 թվականին Թբիլիսիում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները, Երևան, 2003։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանի՝ Մարիամ Թումանյանի ֆոնդում[Նշում 1] պահվում է «Իմ համառոտ կենսագրությունը և իմ հիշողությունները» հուշագրությունը, որը մանրամասն տեղեկություններ է տալիս ինչպես Մարիամ Թումանյանի գործունեության, այնպես էլ 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի կովկասահայ հասարակական-մշակութային կյանքի, Ռուսաստանում 1905-1920 թվականներին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ[6]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԳԱԹ, Մարիամ Թումանյանի ֆոնդ, թիվ 1։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 452։
  4. «Հովհաննես Թումանյանը և իշխանուհի Մարիամ Թումանյանը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին.
  5. «Մարիամ Թումանյան». Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  6. Իշխանուհի Մարիամ Թումանյանի հուշերը Բեգլար Ամիրջանյանի մասին. «Իշխանուհի Մարիամ Թումանյանի հուշերը Բեգլար Ամիրջանյանի մասին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունիսի 30-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 236
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիամ Թումանյան» հոդվածին։