Կարմիր ծիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմիր ծիլեր, խորհրդային շրջանի հայերեն մանկական պատկերազարդ ամսագիր։ Հանդիսացել է Վրաստանի ԼԿԵՄ Կենտկոմի և լուսժողկոմատի հրատարակություն։ Լույս է տեսել 1923-1941 թվականին, Թբիլիսիում (1939-ից անվանվել է «Հոկտեմբերյան սերունդ»)։ Խմբագիրներ՝ Հակոբ Հակոբյան, Հովհաննես Պողոսյան, Ռուբեն Աղաբաբ։

Փորձել է նպաստել հայ սովետական մանկական գրականության ձևավորմանն ու զարգացմանը։ Տպագրել է Վրաստանում և Հայաստանում ստեղծագործող գրողների, արվեստագետների, մանկավարժների գործերը, թարգմանական նմուշներ՝ համաշխարհային դասական գրականությունից։

Առանձին մատենաշարով լույս է ընծայել մանկական ստեղծագործությունների ժողովածուներ։ «Կարմիր ծիլերը» հայկական դպրոցներում գործածվել է որպես ուսումնական ձեռնարկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 334