Մարգացնցնուղ կովկասյան
Մարգացնցնուղ կովկասյան | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Peucedanum caucasicum
|
Մարգացնցնուղ կովկասյան (լատին․՝ Peucedanum caucasicum) հովանոցավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմամյա խոտաբույս է, որի բարձրությունը հասնում է 40–120 սմ–ի։ Արմատավզիկը փաթաթված է մահացած տերևների մազոտ մնացորդներով։ Հովանոցներն ունեն 6–10 ճառագայթներ։ Ծածկոցը բացակայում է։ Պսակաթերթը կանաչավուն–դեղին են[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանում աճում է Իջևանի (Գանձաքար, Ախթալա, Սևանի լեռնանցք) և Զանգեզուրի (Շուռնուխ գյուղի շրջակայք, լեռնագագաթ Խուստուփ) ֆլորիստակական շրջաններում։ Աճում է նաև Նախակովկասում, Արևմտյան և Հարավային Անդրկովկասում, Թալիշում, Անատոլիայում, Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիական[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1000–1800 մ բարձրությունների վրա, անտառի եզրերին, թփուտներում։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։
Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոցելի տեսակ է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվազյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Դիլիջանի» ազգային պարկի տարածքում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
|