Սևանի լեռնանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևանի լեռնանցք
Տեսակլեռնանցք
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԳեղարքունիքի մարզ և Տավուշի մարզ
ԲԾՄ2114 մետր
ԼեռնաշղթաՓամբակի լեռնաշղթա և Արեգունի լեռներ
Քարտեզ
Քարտեզ

Սևանի լեռնանցք, Դիլիժանի լեռնանցք, Դիլիջանի լեռնանցք, Սեմենովկայի լեռնանցք, Սեմյոնովկայի լեռնանցք, լեռնանցք Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին, Փամբակի և Արեգունի լեռնաշղթաների միջև, 2114 մ բարձրության վրա։ Սևան լճի ավազանը միացնում է Աղստևի հովտի հետ։ Մինչև Դիլիջանի թունելի շահագործումը Սևանի լեռնանցքով էր անցնում անցնում միջպետական Մ4 (Երևան-Սևան-Դիլիջան-Ադրբեջանի սահման) ավտոմայրուղին։ XIX դարի 2-րդ կեսին և XX դարի սկզբին կոչվել է Սեմյոնովկայի լեռնանցք[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 109 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։