Մասնակից:Safi-iren/13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Safi-iren/13
Հիմնադրված2011
Գործադիր տնօրենԳոհար Գրիգորյան
Կայքggg.instigate-training-center.am

Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամ, զբաղվում է տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության միջև գոյություն ունեցող բացը լրացնելով, նպաստելով մարզերի միջև տնտեսական հավասարակշռության հաստատմանը, շարունակաբար բարելավելով ՏՏ ոլորտի աշխատակիցների գիտելիքները և հմտությունները[1]:Գործադիր տնօրեն՝ Գոհար Գրիգորյան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնը» ստեղծվել է 2004թ․ որպես «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի ուսումնական բաժանմունք։ 2008թ․ այն պաշտոնապես առանձնացել է որպես «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» ՀԿ, իսկ 2011թ․ վերակազմավորվել որպես հիմնադրամ[2]։

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» հիմնական առաքելությունն է լրացնել տեխնոլոգիական կրթության և արդյունաբերության միջև գոյություն ունեցող բացը, նպաստել մարզերի միջև տնտեսական հավասարակշռության հաստատմանը, շարունակաբար բարելավել ՏՏ ոլորտի աշխատակիցների գիտելիքները և հմտությունները։

Այդ նպատակով Կենտրոնը կազմակերպում է համակարգչային ծրագրավորման դասընթացներ, որոնք թույլ են տալիս տեխնիկական ոլորտի ուսանողներին և շրջանավարտներին համալրել իրենց գիտելիքները ոլորտում պահանջվող ու կիրառելի գիտելիքներով և հմտություններով` հնարավորություն տալով նրանց ավելի հեշտ մուտք գործել տեխնոլոգիական արդյունաբերության նախընտրելի ոլորտ։

Այս մոդելի կիրառման շնորհիվ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն ընդլայնել է իր գործունեությունը Հայաստանում և Վրաստանում՝ մասնաճյուղեր բացելով Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում, Գորիսում և ստեղծելով դուստր ընկերություններ՝ Պրոքսիմուս, Էքսերգիա, Ինստիգեյթ Մոբայլ, Ինստիգեյթ Սիստեմս, Ինստիգեյթ Ռոբոտիքս, որոնց համար Կենտրոնը հանդիսանում է աշխատակիցների համալրման հիմնական աղբյուր։ Կենտրոնը գործում է նաև Կապան, Հրազդան և Իջևան քաղաքներում։

Կենտրոնն ունի ավելի քան 800 շրջանավարտ։ «Ինստիգեյթ» ՓԲԸ-ի և փոխկապակցված ընկերությունների աշխատակիցների 70%-ից ավելին «Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի» շրջանավարտներն են։

Բացի դասընթացների և պրակտիկայի կազմակերպումից` ուսումնական կենտրոնը մասնակցում/նախաձեռնում է հասարակության զարգացմանն ուղղված նախագծեր․ «Վիքիպեդիա․ դպրոցներ և բուհեր», «ԳՆՈՒ/Լինուքս տեղադրումներ», մշակութային միջոցառումներ և այլ։

Դասընթացների թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղուէս/Կրիայ կրթական ծրագրեր Linux օպերացիոն համակարգ (ծանոթություն, ճարտարապետություն, տեղադրում...)
  • Ծրագրային գործիքներ (bash, vim, gcc, gdb, GNU Make, svn, bugzilla)
  • STL & Generic Programming
  • POSIX գրադարան (thread, socket)
  • GUI/UI ծրագրավորում,
  • QT Սկրիպտային լեզուներ (python, tcl)
  • OpenOffice փաթեթ
  • VLSI տեխնոլոգիաներ
  • Արտադրական գործընթաց
  • Պրոյեկտի իրականացում
  • Բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիա
  • Ներդրված ծրագրավորում
  • Վեբ/մոբայլ ծրագրավորում

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ինստիգեյթ ուսումնական կենտրոն
  • Իրական դպրոց
  • i - Գործ
  • Նաիրի համընկերություն
  • Ամոթ.ամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «instigatemobile-ի պաշտոնական կայքէջ». http://ggg.instigatemobile.com. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ուղեցույց». http://itguide.eif.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)