Մասնակից:Revolution Saga/Քաղաքացիական պատերազմ Իռլանդիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքացիական պատերազմ Իռլանդիայում (անգլ.՝ Irish Civil War, 1922-1923), զինված հակամարտություն նորաստեղծ Իռլանդական Ազատ Պետությունում։ Հաջորդեց Իռլանդիայի անկախության պատերազմին։ Սկսվել է այն բանից հետո, երբ Իռլանդիայի խորհրդարանը վավերացրեց Մեծ Բրիտանիայի հետ հաշտության պայմանագիր, որի համաձայն Իռլանդիան (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) ստանում էր դոմինիոնի կարգավիճակ։ Հակառակորդ կողմերը եղել են պայմանագրին դեմ և դրան կողմ հանդես եկողները։ Հաղթել է պայմանագրին կողմ հանդես եկող կողմը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլո-իռլանդական այմանագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականի դեկտեմբերի 6-ին կնքվել է Անգլո-իռլանդական պայմանագիրը, համաձայն որի Իռլանդիան (բացառությամբ Հյուսիսային Իռլանդիայի) ստանում էր դոմինիոնի կարգավիճակ՝ այնպիսին, ինչպիսին այն ժամանակ ունեին Կանադան, Ավստրալիան և այլն։ Հաշտության պայմանագրով վերացվում էր Իռլանդական Հանրապետությունը, որն իռլանդացի հեղափոխականները հռչակել էին 1919 թվականին, և ստեղծվում էր այսպես կոչված Իռլանդական Ազատ Պետությունը։ Սա ունենալու էր սեփական բանակ, խորհրդարան, կառավարություն և անկախ դատական համակարգ, թեպետ պետության գլուխը լինելու էր Մեծ Բրիտանիայի թագավորը (փոխարքայի միջոցով)։

Համաձայն պայմանագրի՝ Իռլանդիայի խորհրդարանի պատգամավորները պարտավորեցվում էին հավատարմության երդում տալ բրիտանական թագավորին, որը խիստ անընդունելի էր հանրապետական հայացքներ ունեցող շատ իռլանդացիների համար։ Խնդրահարույց էր նաև այն դրույթը, համաձայն որի բրիտանական նավատորմը վերահսկողություն էր պահպանում Իռլանդիայում ռազմավարական նշանակություն ունեցող երեք նավահանգիստների նկատմամբ։

Մայքլ Քոլինզը՝ հաշտության պայմանագիրը ստորագրած իռլանդացի բանագնացներից մեկը, պնդում էր, թե պայմանագիրը տալիս էր «ոչ թե վերջնական այն ազատությունը, որին ձգտում են բոլոր ազգերը, այլ այդ ազատությունը նվաճելու ազատությունը [հնարավորությունը]»։ Պայմանագրին դեմ հանդես եկողները հակադարձում էին, որ այն լիակատար անխակության որևիցե հեռանկար չէր թողնում Իռլանդիային։ Պայմանգիրը մերժողների թվում էր Իմոն դե Վալերան՝ Իռլանդիայի նախագահը, որն առարկում էր, թե պայմանագիրը ստորագրվել էր առանց իր հավանության և որ այն ստորագրվել էր ճնշման տակ և հետևաբար անվավեր էր (կնքման օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջն ակնարկել էր, թե իռլանդացի բանագնացների չստորագրելու դեպքում անմիջապես կսկսվի «ահարկու պատերազմ»)։

1922 թվականի հունվարի 7-ին Իռլանդիայի խորհրդարանը 64 կողմ և 57 դեմ քվեարկությամբ վավերացրել է Անգլո-իռլանդական պայմանագիրը, ինչին հետևել է Իռլանդական Ազատ Պետության ժամանակավոր կառավորության ձևավորումը և սրա ճանաչումը Մեծ Բրիտանիայի կողմից իբրև Իռլանդիայի օրինական իշխանությունը։ Այնուհետև հրաժարական է տվել Իռլանդիայի նախագահ Իմոն դե Վալերան և չվերըտրվեց այդ պաշտոնում։ Դե Վալերան ներկայացրեց իր սեփական առաջարկներն անգլո-իռլանդական հարաբերությունների վերաբերյալ, որոնց համաձայն Իռլանդիան «արտաքին հարաբերության» մեջ կմտներ Ազգերի համագործակցության հետ՝ դրա լիակատար անդամ չլինելով, այդպես պահպանելով Իռլանդիայի հանրապետական վարչաձևը։ 1922 թվականի մարտին Դե Վալերան հրապարակավ ակնարկել է, որ պայմանագրի իրականացումը կանխելու համար կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ։

Պայմանագրին դեմ են հանդես եկել նաև Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) բազմաթիվ սպաներ, որոնք 1922-ի մարտին ժողովվել են և ժխտել խորհրդարանի՝ պայմագիրը վավերացնելու իրավասությունը։ Պայմանագրին դեմ հանդես եկող զինվորականությունը հայտարարեց զինվորոկան ժամանակավոր կառավարության ստեղծման մասին: Սրանով իռլանդական զորքը բաժանվեց երկու մասի՝ պայմանագրին դեմ և պայմանագրին կողմ հանդես եկողների։ 1922 թվականի ապրիլի 14-ին ԻՀԲ-ի 200 զորականներ գրավեցին Դուբլինի գլխավոր չորս դատարանները՝ ի նշան բողոքի Անգլո-իռլանդական պայմանագրի դեմ։

Այսուհետև Մայքլ Քոլինզը ստեղծեց «բանակի վերամիավորման կոմիտեն» և համաձայնության եկավ պայմանագրին դեմ հանդիսացող քաղաքական գործիչների հետ հունիսին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Քոլինզի նախաձեռնությամբ նաև մշակվել է նոր սահմանադրության նախագիծ, որի նպատակն էր փոխզիջումային լուծում գտնել երկու կողմերի համար։ Այս նախագիծը, սակայն, վետոյի է ենթարկվել բրիտանացիների կողմից, որոնք այն համարում էին հակառակ Անգլո-իռլանդական պայմանագրի դրույթներին և սպառնացին նոր պատերազմ սկսել, եթե պայմանագրի կետերը լիովին չիրականացվեին։

1922 թվականի հունիսի 18-ին Իռլանդիայում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրությունները, որոնցում քվեների մեծամասնություն է ստացել պայմանագրին կողմ հանդես եկող կողմը։ Հակառակ կողմը չընդունեց արդյունքները․ Իմոն դե Վալերան և իր համակիրները, ինչպես նաև ԻՀԲ-ի մեծ մասը, շարունակում էին մերժել Անգլո-իռլանդական պայմանագիրը։

Միևնույն ժամանակ, Քոլինզի գլխավորությամբ և բրիտանացիների նյութական և ֆինանսական օգնությամբ ձևավորվեց Իռլանդական Ազատ Պետության Ազգային բանակը՝ պառակտված Իռլանդական հանրապետական բանակը փոխարինելու համար։

Ապրիլի 28-ին Մալքահիին տասը հարց տալով՝ Շոն Մաքենթին պնդում էր, որ բանակի գործադիրը շարունակաբար ինքնուրույն է գործել՝ 1917 թվականից ի վեր հանրապետություն ստեղծելու համար, ուներ անփոփոխ սահմանադրություն, երբեք չի ընկել Դեյլի վերահսկողության տակ, և որ «միակ. Կամավորների գործադիրը լուծարելու իրավասու մարմինը Իռլանդիայի հանրապետական բանակի պատշաճ կերպով հրավիրված համագումարն էր», ոչ թե Դեյլը: Հունվարին ընդունելով պայմանագիրը և լքելով հանրապետությունը՝ Դեյլի մեծամասնությունը փաստացի լքել էր բանակի գործադիր մարմինը: [1] Իր պատասխանում Մալքահին մերժել է այս մեկնաբանությունը։ [2] Այնուհետև, պաշտպանության վերաբերյալ բանավեճում ՄակԷնթին առաջարկեց, որ բանակի գործադիրին աջակցելը «նույնիսկ եթե դա ենթադրում է պայմանագրի չեղարկում և Անգլիայի հետ սարսափելի և անմիջական պատերազմ, ավելի լավ կլիներ, քան քաղաքացիական պատերազմը, որը մենք սկսում ենք, ըստ երևույթին»: [3] MacEntee-ի կողմնակիցները ավելացրել են, որ ապրիլի 26-ին Mulcahy-ի բողոքած բազմաթիվ կողոպուտները պայմանավորված են եղել Dáil-ի կողմից կամավորներին վճարումների և տրամադրման բացակայության պատճառով:


1922 թվականի հունիսի 22-ին ԻՀԲ-ի երկու անդամներ Լոնդոնում սպանեցին Մեծ Բրիտանաիայի խորհրդարանի պատգամավոր և բրիտանական բանակի ֆելդմարշալ Հենրի Վիլսոնին։ Սրանից հետո Ուինսթոն Չերչիլը, որն այն ժամանակ զբաղեցնում էր գաղութների պետքարտուղարի պաշտոնը, Իռլանդիայի իշխանություններից պահանջեց, որպեսզի նրանք ուժով ճնշեն Դուբլինի չորս դատարանները գրաված ԻՀԲ-ականներին (բրիտանացիներն իրականում պատրաստվում էին ինքները հարձակվել Չորս դատարանների վրա, սակայն այս ծրագիրը չեղարկվեց վերջին պահին)։ Հունիսի 26-ին Չորս դատարաններում պատսպարված զինվորներն առևանգեցին նորաստեղծ Ազգային բանակի գեներալ Ջ․ Ջ․ Օ'Քոնելին, ինչին ի պատասխան Մայքլ Քոլինզը վերջնագիր հղեց ապստամբներին՝ հունիսի 27-ին Չորս դատարաններն ազատելու պահանջով։ Երբ այս պահանջը չկատարվեց, Քոլինզը Չորս դատարանները ռմբակոծելու և գրոհելու հրաման տվեց։ Այսուհետ Քոլինզը ստանձնեց Ազգային բանակի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։

Պատերազմի ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բռնկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբլինի չորս դատարանների ռմբակոծմամբ բռնկեց քաղաքացիական պատերազմն Իռլանդիայում։ Պայմանագրին դեմ հանդես եկողները կոչվում էին «հանրապետականներ» կամ (հակառակորդի կողմից) «անկանոններ» (անգլ.՝ irregulars), իսկ կողմ հանդես եկողները՝ «ֆրիստեյտերներ», Իռլանդական Ազատ Պետության (անգլ.՝ Irish Free State) անվամբ։ Դուբլինում թեժ մարտեր ընթացան մինչև հուլիսի 5-ը: Դուբլինի ճակատամարտի արդյունքում Ազատ Պետությունն ամրապնդեց իր վերահսկողությունը մայրաքաղաքի նկատմամբ, իսկ հանրապետական ուժերը ցրվեցին և նահանջեցին հիմնականում դեպի հարավ և արևմուտք։ Գերի ընկան 500-ից ավել հանրապետական զինվորներ, իսկ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը 250-ից անց էր։ Զոհվածների թվում էր հանրապետական առաջնորդ և Իռլանդիայի նախկին պաշտպանության նախարար Կահալ Բրուն։

Հակառակորդ ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի սկզբում պայմանագրին դեմ հանդես եկող ԻՀԲ-ի ուժերը (կենտրոնացած երկրի հարավում և արևմուտքում) գերազանցում էր Իռլանդական Ազատ Պետության Ազգային բանակի ուժերին, կազմվելով 12 000 զինվորից՝ հակառակորդի 8000-ի հետ համեմատած: Ավելին, հանրապետականների շարքերում էին ԻՀԲ-ի ամենափորձառու մարտիկներից շատերը: 1922 թվականի սկզբին ԻՀԲ-ի ուժերի պաշտոնական քանակը կազմում էր ավելի քան 72 000 զինվոր, բայց սրանց մեծ մասը նորակոչիկներ էին և չէին մասնակցել ռազմական գործողությունների։ Պայմանագրին դեմ հանդես եկող ուժերի մոտ զենքի պակասություն էր։ Նրանք չունեին որևիցե թնդանոթ, զինված էին գլխավորապես թեթև զենքով և ունեին փոքր թվով գնդացիրներ և զրահապատ մեքենաներ։

Ի տարբերություն հանրապետական ուժերի՝ Ազգային բանանը զգալիապես ընդլայնվեց և լրացուցիչ զենքով և սպառազինությամբ հագեցվեց պատերազմի մեկնարկից հետո։ Մեծ Բրիտանիան Ազգային բանակին մատակարարեց հրետանի, ռազմական օդանավեր, զրահապատ մեքենաներ, գնդացիրներ, թեթև զենք և զինամթերք։ 1922 թվականի օգոստոսին Ազգային բանակի զինվորների թիվը հասել էր 14 000-ի․ նույն տարվա վերջի դրությամբ կազմված էր 38 000 մարդուց, իսկ պատերազմի ավարտի շեմին՝ 55 000 զինվորից և 3 500 սպայից։

Ազգային բանակի գլխավոր թերությունը փորձառու սպաների պակասն էր: Նրա սպաների առնվազն 20 տոկոսը բրիտանական բանակի նախկին սպաներ էին, իսկ շարքային զինվորների մոտ կեսը ծառայել էին բրիտանական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մնացածը նորակոչիկներ էին առանց մարտական փորձի։

Ազատ Պետության առաջխաղացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուբլինի ճակատամարտից հետո հանրապետականների ձեռքում էին Քորկ, Լիմերիկ և Ուոթերֆորդ քաղաքները: Քանի որ հանրապետական կողմը չուներ հարկավոր միջոցները սովորական պատերազմ վարելու համար, այն չկարողացավ օգտվել քանակային և տարածքային իր նախնական առավելությունից և ստիպված էր սահմանափակվել միայն պաշտպանական գործողություններով: Հանրապետական կողմի առաջնորդները հույս էին տածում, որ եթե բավարար ժամանակ դիմադրեն, ապա Մեծ Բրիտանիան ստիպված կլինի վերստին բանակցել պայմանագրի կետերի շուրջ։

1922 թվականի օգոստոսին Ազգային բանակը համեմատորեն դյուրաբար առավ Իռլանդիայի խոշոր քաղաքները հանրապետականներից: Լիմերիկը և Ուոթերֆորդը ընկան հուլիսի 20-ին, իսկ Քորկը գրավվեց ծովային դեսանտով օգոստոսի 10-ին։ Թեև որոշ տեղերում հանրապետականները համառ դիմադրություն ցուցաբերեցին, սակայն ոչ մի դեպքում չկարողացան հաղթել հրետանով և զրահատեխնիկայով հագեցած կանոնավոր զորքերը։

Պարտիզանական կռիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետեւանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհվածներ և տուժածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի ընթացքում հավանաբար զոհվեցին ավելի շատ մարդիկ, քան զոհվել էին նախորդող անկախության պատերազմի ընթացքում։ Պատերազմի ընթացքում զոհվեցին բազմաթիվ ակնառու իռլանդացի գործիչներ, ինչպիսիք էին Մայքլ Քոլինզը, Կահալ Բրուն և Լիամ Լինչը: Պատերազմն ուղեկցված էր երկու կողմերի կատարած վայրագություններով։

Զոհերի և վիրավորների ճշգրիտ թվեր չկան։ Պայմանագրին կողմ հանդես եկող ուժերից զոհվեց 800-1000 մարդ: Ենթադրվում է, որ պայմանագրին դեմ հանդես եկող ուժերի զոհերի թիվն ավելի մեծ է եղել։ Վերջին հետազոտությունների համաձայն՝ զոհերի թիվ հասնում է մինչև 2000-ի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dáil Éireann - Volume 2 - 28 April, 1922 - Mr. McEntee's 10 questions of 28 April». oireachtas-debates.gov.ie. 2007-10-24. Արխիվացված է օրիգինալից 2007-10-24-ին. Վերցված է 2019-08-24-ին.
  2. «Dáil Éireann - Volume 2 - 28 April, 1922 - Mr. McEntee's 10 questions of 28 April». oireachtas-debates.gov.ie. 2007-10-24. Արխիվացված է օրիգինալից 2007-10-24-ին. Վերցված է 2019-08-24-ին. «(h) Was this amended Constitution to be submitted to a specially summoned Convention of the Irish Volunteers for acceptance or rejection by that Organisation? As a fact was that Convention held?"

    MR. MULCAHY: "...(h) It was proposed to submit the proposed Constitution to a specially summoned Convention of the Irish Volunteers. That Convention was not held because no single member of the Volunteer Executive of the time would recommend the holding of that Convention in the circumstances that then existed in Dublin. Delegates for this Convention were actually selected but the Convention was not held. Ballot papers were circulated to the delegates and a vote was taken as far as the question of the Oath was concerned. As far as this question was concerned, the amendment to the constitution was accepted.

    »
  3. «Dáil Éireann - Volume 2 - 28 April, 1922 - Department of Defence». oireachtas-debates.gov.ie. 2007-10-23. Արխիվացված է օրիգինալից 23 October 2007-ին. Վերցված է 2019-08-24-ին.