Մասնակից:Qnarik/Ավազարկղ/Նիկոլայ Բասկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Qnarik/Ավազարկղ/Նիկոլայ Բասկով

Նիկոլայ Վիկտորի Բասկով (ի ծնե ազգանունը` Բասկով[1]), ռուս էստրադային, օպերային երգիչ:

Հայտնի է նաև որպես հեռուստահաղորդավար, կինոդերասան, մանկավարժ, վոկալի ամբիոնի պրոֆեսոր: Ուկրաինայի ժողովրդական արտիստ (2004),  Մոլդովայի արվեստի վարպետ (2007)[2], Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2009), «Ոսկե գրամոֆոն» մրցանակաբաշխության տասակի մրցանակակիր:

Իր երգացանկից գրել է երկու երգ՝ «Լուսավոր զգացումներ» (որպես կոմպոզիտոր) և «Զայա, ես քեզ սիրում եմ» (որպես բանաստեղծ)[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի հոկտեմբերի 15-ին Մոսկվայում[4]: Ընտանիքը ապրել է Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում՝ այնտեղ, որտեղ ծառայել է իր հայրը: Երբ Նիկոլայը երկու տարեկան էր, հայրը՝ Վիկտոր Վլադիմիրովիչ Բասկովը, ավարտելով Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, ընտանիքի հետ տեղափոխվել է ծառայության ԳԴՀ, այնտեղ նա հինգ տարի ծառայել է Դրեզդենում, Քյոնիգսբերգում, Հալլեյում: Հայրը անցել է երկար ճանապարհ՝ եղել է դասակի հրամանատարից մինչև դիվիզիայի հրամանատարի տեղակալ, ապա նա ավարտել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Մայրը՝ Ելենա Նիկոլաևնա Բասկովան, կրթությամբ մաթեմատիկայի դասախոս էր, աշխատել է որպես հեռուստատեսության հաղորդավար:

Հետո ծնողների հետ վերադարձել է Բալաշիխա, սովորել է № 3 դպրոցում: 3-ից 7-րդ դասարաններ սովորել է Նովոսիբիրսկի № 186 դպրոցում։ Նովոսիբիրսկից Մոսկվա տեղափոխվելուց հետո, խորացված ուսուցմամբ սովորել է երաժշտության և պարարվեստի № 1113 դպրոցում:

1989 թվականին ավարտել է Մանկական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: Զբաղվել է արագաթռիչք լողով, ստացել է երկրորդ պատանեկան կարգը:

12 տարեկանում Փարիզի ազգային օպերայում Մոցարտի «Կախարդական ֆլեյտա» օպերայում կատարել է երրորդ տղայի դերը:

1989-1992 թվականներին ելույթ է ունեցել Մանկական երաժշտական թատրոնի բեմում՝ ռեժիսոր Ալեքսանդր Ֆյոդորովի ղեկավարությամբ, որի կազմում լինելով շրջագայել է ԱՄՆ-ում, Իսրայելում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում։

1993 թվականին ընդունվել է Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան՝ երաժշտական թատրոնի դերասան  մասնագիտությամբ: 1994 թվականից վոկալի մասնավոր դասեր է անցել Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Լիլիանա Շեխովայի մոտ:

1 տարի սովորելով Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանում, ընդունվել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայի կամերային և օպերային երգեցողության բաժին (սովորել է պրոֆեսոր Վալենտինա Լևկոյի և Վասիլի Շչերբինի դասարանում):

1997 թվականին դառնում է առաջին Համառուսաստանյան երիտասարդ կատարողների ռուսական «Ռոմանսիադա» ռոմանսի մրցույթի դափնեկիր[5]:

1998 թվականի Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնի մենակատար: Նույն տարում դառնում է երիտասարդ օպերային երգիչների առաջին Համառուսաստանյան մրցույթի մրցանակի դափնեկիր:

1999 թվականին դարձել է Մեծ թատրոնի ստաժոր և առաջարկություն է ստացել կատարել Լենսկիի հատվածը Պյոտր Չայկովսկու Եվգենի Օնեգին օպերայում: 1999 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ նրա առաջին ներկայացումը[6]: Բասկովը դարձավ համաշխարհային օպերայի պատմության մեջ ամենաերիտասարդ Լենսկին, ինչն էլ սկիզբ դրեց երգչի ստեղծագործական կարիերային:

Նույն տարում դառնում է Grande Voce (Իսպանիա) մրցույթի երկրորդ մրցանակի դափնեկիր:

2000 թվականին նկարահանում է տեսահոլովակ «Կարուզոյի հիշատակին» երաժշտական ստեղծագործության հիման վրա, որը արագորեն հայտնի է դառնում Եվրոպա+ ռադիոկայանի հիթ-շքերթի շնորհիվ: Այդ ժամանակից սկսած Բասկովի կարիերան դուրս եկավ ակադեմիական դահլիճի շրջանակներից:

2000 թվականից Մոնսերատ Կաբալյեի հետ Սանկտ-Պետերբուրգի Սառույցի բեմում հանդիպելուց ու ելույթներ ունենալուց հետո Նիկոլայը դառնում է նրա աշակերտը:

Բասկովը Մադրիդում և Բարսելոնայում Մոնսերատ Կաբալյեի դստեր՝ Մարտայի հետ մասնակցել է օպերային ներկայացումների:

2001 թվականին ավարտում է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիան և ընդունվում է Պյոտր Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրա՝ պրոֆեսոր Պյոտր Սկուսնիչենկոյի մոտ:

2001 թվականին ամուսնանում է իր պրոդյուսեր Բորիս Շպիգելի դստեր՝ Սվետլանա Շպիգելի հետ:

2003 թվականին ավարտում է կոնսերվատորիայի ասպիրանտուրան, պաշտպանելով թեկնածուական թեզը՝ Առանձնահատկությունները անցումային նոտաների առանձնահատկությունները  ձայնի համար: Ձեռնարկ կոմպոզիտորների համար թեմայով:

Այդ ժամանակ էլ պայմանագրի է ստորագրում Բարսելոնայի Liceo և Մադրիդի Teatro Real թատրոնների հետ:

Մեծ թատրոնից հեռանալուց հետո 2004 թվականին պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի Ա. Ս. Պուշկինի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի հետ, 2005 թվականին՝ Մարի Էլի Էրիկ Սապաևի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի հետ:

2003 թվականին հուլիսի 1-ից  դարձավ «Տուն-1» նախագծի հաղորդավարը TNT հեռուստաալիքով՝ ավելի ուշ նրան փոխարինում է Սվետլանա Խորկինան:

2003 թվականի սեպտեմբերի 14-ին Ռուսաստանի «Կյանք» կուսակցության ժողովի 2-րդ համագումարին Պետական դումայի ընտրությունների ժամանակ առաջադրվել է պատգամավորության թեկնածու, բայց կուսակցական դաշինքը չի հաղթահարել ընտրական արգելքը[7][8]:

2001-2004 թվականներին հյուրախաղեր է ունեցել Իսրայելում: 2005 թվականին՝ ԱՄՆ-ում:

2007 թվականի մայիսի 2-ին արժանացել է «Մոլդովայի արվեստի վարպետ» պատվավոր կոչմանը:

2008 թվականի նոյեմբերի 1-ին Սանկտ Պետերբուրգի Սառեցե պալատում կայացավ Նիկոլայ Բասկովի «Ճակատագրի նավը» մենահամերգը Մոնսերատ Կաբալյեյի մասնակցությամբ[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Моя настоящая фамилия не Басков…
  2. Указ Президента Республики Молдова № 1103 от 27.04.2007
  3. «Реестр произведений российских правообладателей | ОБЩЕРОССИЙСКАЯ ОБЩЕСТВЕННАЯ ОРГАНИЗАЦИЯ «РОССИЙСКОЕ АВТОРСКОЕ ОБЩЕСТВО» (РАО)» (ռուսերեն). rao.ru. Վերցված է 2018-05-24-ին.
  4. Биография Николая Баскова.
  5. С чего начинался Николай Басков.
  6. Николай Басков: «Я был в том же положении, что жена индийского раджи: богато упакованный, но абсолютно бесправный».
  7. Федеральный список кандидатов в депутаты Государственной думы РФ выдвинут Российской партии Жизни — № 4 Басков Николай Викторович.
  8. В Москве завершил работу II Всероссийский съезд Российской партии Жизни.
  9. Растопил Ледовый.